Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ

խորհրդային և հնդկական համատեղ արտադրության պատմական գեղարվեստական կինոնկար

Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ (ռուս.՝ Хождение за три моря, հինդի՝ परदेसी (Pardesi), այլ անվանումներ՝ «Աֆանասի Նիկիտին», «Օտարականը»), խորհրդային և հնդկական համատեղ արտադրության պատմական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1958 թվականին[3]։ Այն պատմում է տվերցի վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդության մասին՝ համաձայն նրա համանուն նոթերի։ Կինոնկարը առաջին խորհրդա-հնդկական համատեղ աշխատանքն է կինոարվեստի բնագավառում։

Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ
ռուս.՝ Хождение за три моря
Երկիր ԽՍՀՄ
Հնդկաստան
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1957
Լեզուհինդի և ռուսերեն
ՌեժիսորԽոջա Ահմադ Աբբաս[1] և Վասիլի Պրոնին
ՊրոդյուսերNaya Sansar?
Սցենարի հեղինակԽոջա Ահմադ Աբբաս
ԴերակատարներՕլեգ Ստրիժենով, Նարգիս, Padmini?, Balraj Sahni?, Պրիտհվիռաջ Կապուր, Paidi Jairaj? և Իյա Արեպինա
ՕպերատորՎլադիմիր Նիկոլաև
ԵրաժշտությունAnil Biswas?
ԿինոընկերությունՄոսֆիլմ[2] և Naya Sansar Productions?[2]
Տևողություն110 րոպե

Սյուժեն խմբագրել

1468 թվականին տվերցի վաճառական Աֆանասի Նիկիտինը հասնում է Հնդկաստանի ափերին։ Նրա ճանապարհը երկար էր ու վտանգավոր։ Վոլգայի վրա նրան թալանում են, որի պատճառով նա կորցնում է իր ընկերներին ու բոլոր միջոցները, իսկ մյուս համերկրացիները մահանում են օտարության մեջ։

Հնդկաստանում նա ձեռք է բերում հավատարիմ ընկերներ և սիրահարվում Չամպա անունով աղջկան, սակայն հանգամանքներից ելնելով նա ստիպված էր բաժանվել Չամպայից։ Երկար դեգերումներից հետո նա վերջապես վերադառնում է հայրենիք՝ տպավորված այդ հեռավոր ու հանելուկային երկրից։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Օլեգ Ստրիժենով Աֆանասի Նիկիտին
Բալռաջ Սահնի Սակարամ
Նարգիս Չամպա
Իյա Արեպինա Դունյա
Պադմինի Լաքշմի, պալատական պարուհի
Պրիտհվիռաջ Կապուր Մահմուդ Գավան, մեծն վեզիր
Պայդի Ջայռաջ Հասան-բեկ, Շիրվանի դեսպանը
Մանմոհան Կրիշնա Չամպայի հայրը
Վարվառա Օբուխովա Աֆանասիի մայրը
Բորիս Տերենտև Աֆանասիի հայրը
Լեոնիդ Տոպչիև Իվան III, մեծն իշխան
Վլադիսլավ Բալանդին տվերցի վաճառական

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Խոջա Ահմադ Աբբաս, Մարիա Սմիռնովա սցենարիստ
Վասիլի Պրոնին, Խոջա Ահմադ Աբբաս ռեժիսոր
Վլադիմիր Նիկոլաև, Եվգենի Անդրիկանիս, Ռամչանդրա Սինգհ օպերատոր
Բորիս Չայկովսկի, Ամիլ Բիսվաս կոմպոզիտոր

Երգեր խմբագրել

Թիվ Երգի անվանումը Երգիչները
1 Rasiyaa Re Man Basiyaa Re Մինա Կապուր
2 Na Dir Dhin Tana Dere Na, Na Ja Na Ja Balam Լատա Մանգեշկար
3 Phir Milenge Jane Wale Yar Dusvidaniya Մաննա Դեյ
4 So Ja Re Lalna So Ja Re Lalna Մինա Կապուր
5 Rim Jhim Rim Jhim Barse Pani Re Մինա Կապուր, Մաննա Դեյ
6 Jai Jai Ramkrishna Hari, Tujh Me Ram Mujh Me Ram Մաննա Դեյ
7 Arre Zara Suno Lagakar Dhyan Մաննա Դեյ
8 Arre Zara Suno Lagakar Dhyan, Yaha Jan Me Log Mahan Մաննա Դեյ

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0050820/
  2. 2,0 2,1 DEFA film database
  3. Pardesi fourth Ind-Soviet co-production The Kaleidoscope of Indian Cinema, by Hameeduddin Mahmood, Affiliated East-West Press, 1974. page 17, 84.
  4. «Каннский кинофестиваль:Хождение за три моря (англ.)». festival-cannes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  5. -Награды Internet Movie Database.