Ճամբարակ

քաղաք Հայաստանում

Ճամբարակ, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։

Քաղաք
Ճամբարակ
Զինանշան

Ճամբարակի համայնքապետարանի շենքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիք
ՔաղաքապետՎազգեն Ադամյան
Հիմնադրված է1830 թ.
Մակերես6 կմ²
ԲԾՄ>1860 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1301–1304
Պաշտոնական կայքchambarak.am
Ճամբարակ (Հայաստան)##
Ճամբարակ (Հայաստան)

Անուն խմբագրել

1900-ական թվականների սկզբներին գյուղի կարգվիճակով բնակավայրը կոչվել է Միխայլովկա։ 1920 թվականին այն վերանվանվել է Կարմիր, իսկ 1972 թվականին՝ Կրասնոսելսկ։ 1991 թվականին այն վերանվանվել է Ճամբարակ։

Աշխարհագրություն խմբագրել

Լեռնային բնակավայր է, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1860 մ է։ Քաղաքը գտնվում է Գետիկի հովտում։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 125 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 90 կմ։

Պատմություն խմբագրել

Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից. դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը[3]։ Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը։ Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի՝ Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված Մոլոկանների կողմից։

1971 թվականին Կրասնասելսկը, ներառնելով Ներքին և Վերին Ճամբարակները, ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, 1992 թվականին վերանվանվել է Ճամբարակ, իսկ 1996 թվականին՝ մարզերի ձևավորումից հետո. արդեն ստացել է քաղաքի կարգավիճակ։

Մինչև 1988-1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, ռուսները (մալոկաններ), ադրբեջանցիները, քրդերը,մորդվացիներ[4]։ Շրջանում բնակվող ադրբեջանցիների հեռանալուց հետո նրանց փոխարեն վերաբնակվեցին Բաքվից, Կիրավաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայեր։

1992-1994 թվականներին տնտեսական անկման պատճառով գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռուս բնակչությունը հայերի հետ մասնակցել է ադրբեջանցիների դեմ ինքնապաշտպանական կռիվներին[փա՞ստ]։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում բնակչության հիմնական զբաղմունքն է գյուղատնտեսությունը[5]։

Մշակույթ խմբագրել

 
Ճամբարակ

Քաղաքում կա 4 միջնակարգ դպրոց, գեղարվեստի, մանկական երաժշտական դպրոցներ։ Պատմական հուշարձաններից՝ 11-րդ և 15-16–րդ դարերի եկեղեցիների ավերակներ, 20-ից ավել տարբեր դարերի խաչքարեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերը կազմավորվել են Տավուշի մարզի Ներքին Կարմիր գյուղի անասնապահների կողմից։
  4. Մորդվացիները բնակվում էին Շորժա գյուղում, իսկ ադրբեջանցիները Թոխլուջա, Ջիլ, Աղբուլաղ, Գյոլքենդ և Չայքենդ գյուղերում։ Շրջանի գյուղերից է Արծվաշենը, որը Ղարաբաղյան պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
  5. Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ