Ճակտոն, ֆրոնտոն (ֆրանս. fronton, լատ. frons, frontis - ճակատ, առջևի կողմը), շենքի, սյունասրահի, սյունաշարի ճակատը պսակող, քիվով և երկլանջ տանիքով երիզված եռանկյունաձև ավարտը։

Գառնու հեթանոսական տաճարի ճակտոնը

Ճակտոնը հայկական ճարտարապետության մեջ խմբագրել

Հայկական ճարտարապետական հուշարձաններից ճակտոն ունեն Գառնիի տաճարը, (մ.թ. 1-ին դար), Քասաղի (4-րդ դար), Աշտարակի Ծիրանավոր (5-րդ դար) եռանավ բազիլիկները, Տեկորի գմբեթավոր բազիլիկը (5-րդ դար), Լեռնակերտի (4-րդ դար), Կուրթանի, Գյուլագարակի (6-րդ դար) միանավ եկեղեցիները և այլն։