Ճակատամարտ Տերա մոլորակի համար

«Ճակատամարտ Տերա մոլորակի համար» (անգլ.՝ Battle for Terra, սկզբնական անունը՝ «Տերա»), համակարգչային անիմացիայի ժանրի գիտաֆանտաստիկական մուլտֆիլմ՝ հիմնված համանուն կարճամետրաժ ֆիլմի վրա, որը պատմում է ժամանած մարդկային ռասայի գաղութարարների պատճառով ոչնչացման վտանգի տակ հայտնված խաղաղ մոլորակի մասին։ Ֆիլմի ռեժիսոր Արիստոմենիս Տսիրբասն նախատեսել է ստեղծել լարվածությամբ և դրամատիզմով լի ֆիլմ՝ ֆոտոռեալիստական եռաչափ գրաֆիկայով։ Արտադրական գործընկեր և ներդրող Snoot Entertainment ընկերության հետ սերտ համագործակցության շնորհիվ նախագիծը դարձել է ավելի անիմացիոն և դեպի ավելի երիտասարդ հանդիսատեսն ուղղված։ Մուլտֆիլմը լուսաբանում է քսենոֆոբիյաի և համագործակծության, պատերազմի և համերաշխության թեմաները։ Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Բրայան Քոքսը, Լյուկ Ուիլսոն, Ամանդա Փիթ, Դենիս Քուեյդ, Ջասթին Լոնգը և այլք։

Ճակատամարտ Տերա մոլորակի համար
անգլ.՝ Battle for Terra
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆանտաստիկ ֆիլմ
Թեմաայլմոլորակային կյանք
ՌեժիսորAristomenis Tsirbas?[1]
ՍցենարիստԷվան Սպիլիոտոպուլոս
ՀնչյունավորումԴենիս Քուեյդ, Դևիդ Քրոս, Բրայան Քոքս, Ջասթին Լոնգ, Դենի Գլովեր, Լյուկ Ուիլսոն, Քրիս Էվանս, Ամանդա Փիթ, Ջեյմս Գարներ և Էվըն Ռէյչըլ Ուուտ
ՊրոդյուսերRyan Colucci? և Keith Calder?
ԵրաժշտությունԱբել Կոժենյովսկի
ՕպերատորAristomenis Tsirbas?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունRoadside Attractions?
ԴիստրիբյուտորLionsgate Films և Նեթֆլիքս
Տևողություն85 րոպե
Թվական2007, սեպտեմբերի 8, 2007[2] և մայիսի 1, 2009[2]
MPAA վարկանիշPG[3]
Բյուջե8 000 000 $
Շահույթ6 195 553 $[4] և 1 647 083 $[4]
battleforterra.com(անգլ.)

Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի միջազգային փառատոնում։ ԱՄՆ-ում ֆիլմի լայն ցուցադրությունը սկսվել է 2009 թվականի մայիսի 1 ին[5]։ Սկզբում ֆիլմը նկարահանվել է 2D, սակայն երկրորդ տեսախցիկի ավելացման հնարավորությամբ[6]։ Փառատոնում ֆիլմի ցուցադրությունից հետո հեղինակները ցանկություն են հայտնել աշխատանքի ընդունել մի փոքրիկ ֆիլմ, որը ֆիլմի մեջ կմտցներ հեռանկար և կպատրաստեր եռաչափ անիմացիոնի էֆեկտ[6]։

Օտտավայի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում մուլտֆիլմն արժանացել է գրան պրիի լավագույն անիմացիոն ֆիլմի համար[7]։

Սյուժե խմբագրել

Մալուն (Էվան Ռեյչել Վուդ) և Շենը (Ջասթին Լոնգ) բնակվում են Տերա մոլորակում, որը նման է Երկրին, բայց նրա մթնոլորտը պիտանի չէ Երկրի մարդկանց շնչելու համար։ Խաղաղասեր Տերա մոլորակը դառնում է այն վայրը, ուր ժամանում է մարդկային ռասայի մնացորդներով տիեզերանավը, որն սպառել է իր ռեսուրսները, տերաֆորմացրել և գաղութացրել է Մարսն ու Վեներան, թաղվել է պատերազմի մեջ, երբ երկու մոլորակները ցանկացել են անկախանալ և ոչնչացել բոլոր երեք մոլորակները։

Սկզբում «տապանը» փակում է արևը՝ անհանգստության տեղիք տալով Տերայի բնակիչների շրջանում, բայց քանի որ նրանք չէին կարող օգտագործել ավագների կողմից հավանության չարժանացած տեխնալոգիաներ, ոչ ոք չի կարողանում ոչինչ բացատրել։ Այդպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև Մալուն հավաքում է հեռադիտակ և դիտում «տապանն» ու ժամանած հետախույզներին։ Նա քաղաք է հասնում չափազանց ուշ. հետախույզներն արդեն ձեռնամուխ են եղել Տերրայի բնակիչների առևանգմանը, որոնք կամավոր կերպով հանձնվել են նոր «աստվածներին»։ Մալուն հարազատ հոր առևանգումից հետո նորեկներին ստիպում է հետևելի իրեն կործանիչով, և խաբեությամբ այն տանում է բնական աերոդինամիկական խողովակի մեջ։ Դրանից հետո նա փրկում է օդաչուի՝ լեյտենանտ Ջիմ Սթենթոնի (Լյուկ Ուիլսոն) կյանքը և կառուցում օդաթափանց թաղանթ, որը լցված է թթվածնով։ Յուրացնելով անգլերենը՝ նա խոսում է Ջիմի հետ և պայման կապում նրա հետ. ինքը կօգնի նրան պատրաստել պահեստամաս կործանիչի համար, իսկ նա իրեն կհասցնի «տապան» և կօգնի հորը գտնելու հարցում։ Նրանք միասին պատրաստում են կայունացուցիչ, որն անհրաժեշտ է կործանիչի թռչելու համար։ Վերադառնալով վթարի վայր՝ նրանք հայտնաբերում են, որ կործանիչը տեղափոխվել է։

Ավագները, որ պահպանում էին տեխնոլոգիաներ պատերազմի ու ատելության մութ ժամանակներից, տանում են կործանիչը, որպեսզի ուսումնասիրեն այն։ Թաղանթի ներսփռումից, կործանիչի վերանորոգումից և «տապան» վերադարձից հետո Ջիմը Մալուին հանձնարարում է մնալ և սպասել իրեն։ Մալուն փախչում է ու գտնում հորը՝ իր ներկայությամբ անհանգստացնելով Երկրի բնակիչներին։ Մալուին փրկելու փորձի ժամանակ նրա հայրը բլաստերի օգնությամբ անցք է բացում տապանի մեջ և երկու մարդու սպանության ու իր կործանման գնով ազատում դստերը։ Մինչ այդ երկրացիների խորհուրդը քննարկում է ապագա գործողությունները մոլորակի և նրա բնակիչների հանդեպ։ Գեներալ Հեմերը պնդում է ուժային տարբերակի վրա։ Սակայն նրա կարծիքը տարբերվում է խորհրդի տեսակետից, որը դիտարկում է երկու ռասաների խաղաղ գոյակցման տարբերակը։ Հասկանալով, որ խորհուրդը ռազմական գործողության թույլտվության չի տա, գեներալը կազմակերպում է հեղաշրջում և կալանավորում խորհրդի անդամներին։ Դրանից հետո Հեմերը շանտաժ է անում Ջիմին՝ նրան ստիպելով ընտրություն կատարել Մալու կյանքի և իր եղբոր կյանքի միջև։ Ջիմն ընտրություն է կատարում հօգուտ իր եղբոր, բայց նաև որոշում է օգնել Մալուին Գիդիի միջոցով։ Այն բանից հետո, երբ Ջիմը Գիդիին (Դևիդ Կրոս) հրամայում է փրկել Մալուին, նա հրաման է ստանում սկսել Տերաֆորմերի տեղադրումը։ Վերջինս ստեղծում է շնչելու համար պիտանի մթնոլորտ «տապանում» և նրանից դուրս։ Գեներալ Հեմերը (Բրայան Քոքս) ծրագրում է գործարկել այն, որը երկրացիներին թույլ կտա ազատ շնչել, բայց կսպանի Տերայի բնակիչներին։

Դրանից հետո տեղի է ունենում դաժան ճակատամարտ երկրացիների ու Տերայի բնակիչների միջև, որի ընթացքում Սթենթոնն ու Մալուն հայտնվում են դեմ դիմաց։ Սթենթոնն ընդունում է աննախադեպ և կարևոր որոշում. նա իր կործանիչն ուղարկում է ընդդեմ Տերաֆորմերի՝ միաժամանակ նրա վրա կրակելով հրթիռներով։ Տերաֆորմերը պայթում է գեներալ Հեմերի հետ միասին։

Երկրազիները պաշտոնապես պարտվում են ճակատամարտում, բայց տերացիների գերագույն քուրմն ասում է, թե «Ելք կա միշտ»։ Ֆիլմն ավարտվում է երկրացիների համար նախատեսված հսկայական գմբեթի տեսարանով, որի կենտրոնում կանգնած է զոհված Ջիմ Սթենթոնի արձանը։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 4-8 մլն դոլար։ Ֆիլմարտադրության ամենաթեժ պահին թիմը կազմված է եղել 7 անիմատորներից և եռաչափ գրաֆիկայի 7 ծրագրավորողներից։ Թիմը լրացրել է մատակարարման և արտադրության համար պատասխանատու խմբագիրը։ Ֆիլմի ամբողջական ստեղծման վրա ծախսվել է մեկուկես տարի, ներառյալ 3D ստերեոսկոպիկական տարբերակի ստեղծումը։ Անիմացիայով, պլանավորմամբ, դիզայնով ու լուսավորությամբ զբաղվող ավանդական բաժիններ չեն եղել, որովհետև ռեժիսոր Արիստոմենիս Տսիրբասը գլխավորել է նաև արտադրական դիզայնի, լուսավորման, նկարահանման և հատուկ էֆեկտների ստեղծման վերահսկման գործընթացները։ Նա ստեղծել է նաև եռաչափ մոդելների և շարժվող դետալների մեծ մասը։ Հարյուրավոր կերպարներով ու բազմաթիվ տեղանքների տեսարաններ ընդգրկող ֆիլմի՝ նվազագույն բյուջեով ստեղծման դեպքում շատ ժամանակ ու միջոցներ է խնայվել կերպարների ավելի պարզ դիզայնի, մազերի սահմանափակ օգտագործման, տերացիների՝ առանց ոտքերի պատկերելու հանգամանքի, ինչպես նաև անիմացիոն պլանների արագ փոփոխման շնորհիվ։

Մարքեթինգ խմբագրել

Roadside Attractions ընկերությունն զբաղվել է մարքեթինքով Հյուսիսային Ամերիկայում և օգտագործել է իր կապերը Lionsgate-ի հետ, որպեսզի ֆիլմը հանվի լայն վարձույթի Միացյալ Նահանգներում։ «Ճակատամարտ Տերա մոլորակի համար» մուլտֆիլմն ստացել ոչ հատուկ աղքատմարքեթինգ լայնորեն ներկայացված ֆիլմի համար։ Գովազդը հեռուստատեսությամբ բաղկացած է եղել մի քանի հոլովակներից Cartoon Network ալիքում և մի քանի հոլովակներից ընտրված ալիքներում։ Դրա հետևանքով հեռուստադիտողների տեղեկացվածությունը ֆիլմի մասին նրա պրեմերայի ժամանակ եղել է շատ ցածր։ Այսպիսի խիստ անհաջող գովազդային արշավ լայնածավալ ցուցադրության համար եղել է միայն մեկ անգամ մեկ տարի առաջ՝ «Դելգո» ֆիլմի համար։ Այդ ֆիլմի համար արդյունքները եղել են ճնշող. «Դելգոյի» 40 միլիոն դոլար բյուջեի դեպքում եկամուտը կազմել է ընդամենը 694 782 դոլար 2 160 կինոթատրոններում։ Ավելի քիչ արժեցած «Ճակատամարտ Տերա մոլորակի համար» (բյուջեն՝ 4-8 միլիոն դոլար) ավելի մեծ հաջողություն է ունեցել՝ հավաքելով 2 անգամ շատ գումար ($ 1 647 083) գրեթե կիսով չափ էկրաններիթվի դեպքում (1159)։ «Ճակատամարտ Տերա մոլորակի համար» ֆիլմի ցուցադրությունն սկսվել է ԱՄՆ-ում մայիսի 1-ին՝ երկու այլ ֆիլմերի թողարկումների հետ՝ «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» (4099 էկրան) և «Նախկին ընկերուհիների ուրվականները» (3175)։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էվան Ռեյչել Վուդ Մալու Մալու
Բրայան Քոքս Համմեր գեներալ Համմեր
Լյուկ Ուիլսոն Ջիմ Ստենտոն Ջիմ Ստենտոն
Դևիդ Կրոս Գիդդի Գիդդի
Ջասթին Լոնգ Շեն Շեն
Ամանդա Փիթ Մարիա Մոնտեզ Մարիա Մոնտեզ
Դենիս Քուեյդ Ռովեն Ռովեն
Քրիս Էվանս Ստյուարդ Ստենտոն Ստյուարդ Ստենտոն
Ջեյմս Հարներ Դորոն Դորոն
Դենի Գլովեր Չեն նախագահ Չեն
Մարկ Հեմմիլ Օրիլ ավագ Օրիլ
Տիֆանի Բրեվարդ մենակատարուհի
Վաննեսա Յոհանսոն Սորա Սորա
Ֆիլ Լամառ կտորեղեն վաճառող

Քննադատների արձագանքներ խմբագրել

Ֆիլմն ստացել է միջին գնահատական քննադատներից։ Rotten Tomatoes կայքում 64 գրախոսությունների հիմա վրա ֆիլմն ստացել է 47 %[8]: Ըստ Metacritic կայքի, որում վարկանիշը հիմնվում է 100 հեղինակավոր քննադատերի կարծիքների վրա, ֆիլմն ստացել է 54 % միջին գնահատական 19 գրախոսությունների հիման վրա[9]։

Դրամարկղային եկամուտ խմբագրել

Ֆիլմն զբաղեցրել է 12 տեղը ԱՄՆ-ում ունեցած եկամուտով՝ հավաքելով 1 082 064 դոլար 1159 կինոթատրոններում՝ յուրաքանչյուրում միջինում 934 դոլար շահույթով։ Դրամարկղային հավաքներն աշխարհում սկսվել են 2009 թվականի մայիսի 14-ից Ռուսաստանում և զբաղեցրել 5-րդ տեղը՝ 83 էկրանի վրա հավաքելով 332 634 դոլար։ Դա կազմել է շուրջ 4008 դոլար և գրավել 2-րդ տեղը «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմից հետո և հասել «Աստղային ճանապարհներ» և «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» ֆիլմերին։ Երկրորդ շաբաթում ֆիլմը գրավել է 5-րդ տեղը։

Թողարկում տնային դիտման համար խմբագրել

«Ճակատամարտ Տերա մոլորակի համար» մուլտֆիլմը թողարկվել է DVD և Blu-ray Disc սկավառակներով 2009 թվականի սեպտեմբերի 22-ին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0858486/
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. Welcome to MeniThings.com Արխիվացված 2008-03-09 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  6. 6,0 6,1 «Battle for Terra: About the film: Production notes». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  7. Ottawa 08 International Animation Festival — History(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  8. «Battle for Terra Movie Reviews, Pictures». IGN Entertainment. Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  9. «Battle for Terra (2009): Reviews». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  10. «Lionsgate Announces 'Battle for Terra' Blu-ray». High-Def Digest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել