Ճախրուկ
Ճախրուկ
Ճախրուկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Քարադրներ (Charadriidae)
Ենթաընտանիք Vanellinae
Ցեղ Vanellus
Տեսակ Ճախրուկ (V. gregarius)
Միջազգային անվանում
Vanellus gregarius
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ճախրուկ (լատին․՝ Sociable lapwing), քարադրների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տփաստանային և կիսաանապատային շրջաններից՝ մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում։ Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Ձմեռում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիսարևմտյան Հնդկաստանում և Պակիստանում։ Հայաստանում եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրելավայրերը ուսումնասիրված չեն։ Բնադրում են խմբերով, ապրիլի երկրորդ կեսին, դնում են 4 ձու, թխսումը տևում է 25 օր։ Հայաստանում չի բնադրում[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է։ Նախկին ԽՍՀՄէնդեմիկ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է վտանգված կարգավիճակով։

Թվաքանակի և դրա փոփոխման միտումների վերաբերյալ տվյալներ չկան։

Վտանգման հիմնական գործոններից է սակավաթիվ լինելը;

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճախրուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճախրուկ» հոդվածին։