Ղրիմի թաթարերեն կամ ղրիմաթաթարերեն[4] (Qırımtatar tili, Къырымтатар тили կամ ղրիմի լեզու - Qırım tili, Къырым тили), Ղրիմի թաթարների լեզու, մտնում է թյուրքական լեզուների մեջ, որը ենթադրվում է, որ ալթայան ընտանիքի լեզուների մասն է կազմում։ Գիրը հիմնված է լատինական այբուբենի և կիրիլիցայի վրա[5]։ Ղրիմի Հանրապետության պետական լեզուներից մեկն է։

Ղրիմաթաթարերեն
Qırımtatar tili
Qırım tili
Къырымтатар тили
Къырым тили
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԿիպչակ-կումանսկի[1]
ԵրկրներՂրիմ Ղրիմ
Ուկրաինա Ուկրաինա
Ուզբեկստան Ուզբեկստան
Թուրքիա Թուրքիա
Ռումինիա Ռումինիա
Բուլղարիա Բուլղարիա
Խոսողների քանակ552 740 մարդ (2021)[2]
Լեզվակիրների թիվը484 000[3]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակլուրջ սպառնալիք
Գրերի համակարգկյուրեղագիր, լատինական այբուբեն և արաբերենի այբուբեն
IETFcrh
ԳՕՍՏ 7.75–97кры 347
ISO 639-2crh
ISO 639-3crh

Ղրիմի բնակիչների մասնաբաժինը, ովքեր ղրիմաթաթարերենը անվանում են հարազատ լեզու, 2001 թվականի համաուկրաինական մարդահամարի տվյալներով, ըստ գյուղխորհուրդների և քաղաքների
Ղրիմի թաթարերեն

Դասակարգում խմբագրել

Ավանդաբար ղրիմի թաթարերենն ընդունված է, որ հանդիսանում է  ղփչաղական լեզուների ղպչաղ-պոլովական ենթախմբին, որի մեջ մտնում են նաև կարաչայ-բալկարերենը, կումիկերենը և կարաիմերենը։ Սակայն, ինչպես արդեն նշվել է, միջին բարբառը, որի վրա հիմնվում է գրական լեզուն, զբաղեցնում են միջանկյալ դիրք ղփրաղերենի և օգհուզերենի միջև, այնպես որ նման դասակարգումը այնքան էլ կոռեկտ չէ։

Ղրիմի թաթարերենը տարբերվում է թաթարերենից. այդ լեզուների ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ մտնում են թյուրքական խմբի ղթչաղերեն ենթախմբի մեջ։ Ունեն հին թաթարերենի նման ընդհանուր նախնի։

Ղրիմի թաթարերենի ընդունված դասակարգումը այն մի քանի խմբերի մեջ է մտցնում. օգուզերեն, ղփչաղապոլովերեն և նոգայսկաղփչաղերեն լեզուներին, թաթարերեն լեզուն վերաբերում է պովոլժաղփչաղերեն և պոլովաղփչաղերեն ենթախմբերին։

Նկատվում է տարբեր բարբառների նմանություն թաթարական և ղրիմի թաթարերենի միջև։ Օրինակ, աֆրիկատ ç միշարերեն բարբառով այն մոտեցնում է ղրիմա-թաթարական լեզվին, բայց կազանի բարբառով ç շփականի հետ, որը բաժանում է կազանի բարբառը ղրիմի թաթարների միջին բարբառից, բայց միևնույն ժամանակ այն մոտեցնում է տափաստանային բարբառի հետ։ Միշարերեն բարբառի հնչունայնությունը (ոչ շրթնային ա) մերձեցնում է թաթարերենը ղրիմա-թաթարական լեզվի հետ, սակայն շրթնային տարբերակի առկայությունը կազանի բարբառում թաթարերենը հեռացնում է ղրիմի թաթարերենից։ Նմանությունը և տարբերությունը թաթարերենի և ղրիմի թաթարերենի մեջ դիտվում է առանձին-առանձին յուրաքանչյուր բարբառի համար ինչպես թաթարերեն, այնպես էլ ղրիմի թաթարերեն լեզուներում։ Առավել հեռու է թաթարերենից հարավափյան ղրիմաթաթարերեն բարբառը։

Բառերի օրինակներ[6][7][8].

Հայերեն Ղրիմի թաթարերեն Թաթարերեն Բաշկիրերեն Թուրքերեն
հայր baba աթա (әти — հայրիկ) աթայ, աթա (բաբայ — հորեղբայր) baba
մայր ana անա (әни — mom) әсәй, әней anne
որդի oğul, evlât ուլ ուլ, ուլան oğul (-ğlu), erkek evlat
դուստր qız կըզ ҡыҙ kız (çocuk)
եղբայր (ավագ) ağa աբիյ ағай ağabey
քույր (ավագ) apte, tata, abla ապա ապայ abla
գլուխ baş, qafa բաշ բաշ baş, kafa
ձեռք (դաստակ) qol, el կուլ ҡул, ҡул суғы kol, el
ոտք ayaq, bacaq այակ аяҡ bacak, ayak
երկինք kök կուկ կուկ gök
երկիր topraq, yer ժիր, տուֆրակ тупраҡ, եր toprak, kara, yer
կրակ ateş, nar, alev ուտ ուտ ateş, alev, ot
ջուր suv սու һыу su

Լինգվոաշխարհագրություն խմբագրել

Արեալ և թվաքանակ խմբագրել

Ղրիմյան թաթարերենով խոսողների ընդհանուր թվաքանակը ԽՍՀՄ նախկին տարածքում կազմում է մոտավորապես 350 հազար մարդ, նրանցից շուրջ 250 հազարը Ղրիմում։ Բուլղարիայում և Ռումինիայում` մոտ 25 հազար լեզուն կրողներ կան։ Հավաստի տվյալներ Թուրքիայում խոսողների մասին բացակայում է։

Պաշտոնական կարգավիճակ խմբագրել

 
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1937-1954)

ՌԽՖՍՀ

  • Ղրիմի ԻԽՍՀ-ում (Ղրիմի թաթարերեն՝ Qrьm Avtonomjalь Sovet Sotsialist Respublikasь) 1921-1945 թվականներին ղրիմաթաթարերենը ռուսերենի հետ հավասար պետական լեզու էր, որով պարտադիր կարգով հրապարակվում էին օրենքները և կենտրոնական դատական մարմիններում իրականացվում էին դատավարությունները։ Ղրիմի թաթարերենի այդ կարգավիճակը և դրա օգտագործումը պետական սիմվոլիկայում (զինանշան և դրոշ) արձանագրվել է Ղրիմի ԻԽՍՀ 1937 թվականի Սահմանադրության մեջ։

  Ուկրաինա

  • Ուկրաինայի Գերագույն ռադայի 2014 թվականի մարտի 20-ի «Ուկրաինական Պետության կազմում ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների երաշխիքների վերաբերյալ Ուկրաինայի Գերագույն Ռադայի Հայտարարության մասին» Որոշման 1-ին կետի համաձայն «Ուկրաինան երաշխավորում է ղրիմի թաթար ժողովրդի` որպես բնիկ ժողովրդի, և Ուկրաինայի ազգային բոլոր փոքրամասնությունների էթնիկ, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնության պահպանումն ու զարգացումը»[9]։
  •  
    Flag of the Crimean Tatar people
    Ըստ Ղրիմի թաթար ժողովուրդների համագումարի (Կուրուտայի) Կանոնակարգի I կետի 1.3. ենթակետի, ղրիմաթաթարերենը հանդիսանում է թաթար ժողովրդի Կուրուլտայի պաշտոնական լեզուն[10], իսկ Կուրուլտայը Ուկրաինայի թաթար ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինն է` համաձայն 2014 թվականի մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ուկրաինական Պետության կազմում ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների երաշխիքների վերաբերյալ Ուկրաինայի Գերագույն Ռադայի Հայտարարության մասին» Որոշման 3-րդ կետի[9]։
  • Ուկրաինայի մի շարք վարչական միավորներ, որտեղ ղրիմաթաթարերենն ունի օրենսդրորեն ամրագրված կարգավիճակ.
    •  
      Flag of Crimea
      Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում
      • Ղրիմի ինքնավար հանրապետության  սահմանադրությունը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նորմատիվ-իրավական ակտերը հրատարակվում են պետական լեզվով, ինչպես նաև ռուսերեն և ղրիմթաթարերեն լեզուներով (Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, 4-րդ հոդված, կետ 2)[11]
      • Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, պետական լեզվի հետ միասին ապահովվում  է ռուսերենի, ղրիմի թաթարերենի, ինչպես նաև այլ ազգությունների լեզուների գործունեությունը և զարգացումը, օգտագործումը և պաշտպանությունը (Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, հոդված 10, կետ 1)
      • Ըստ Ուկրաինայի օրենսդրության Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում պաշտոնական փաստաթղթերը, որոնք հավաստում են քաղաքացու կարգավիճակը (անձնագիր, աշխատանքային գրքույկ, կրթական փաստաթղթերը, ծննդյան, ամուսնության մասին վկայականներ և այլն), կատարվում են ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով, իսկ քաղաքացու միջնորդությամբ նաև ղրիմաթաթարերենով (Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, հոդված 11).
      • Ղրիմի Ինքնավար Հանրապետության ղեկավարությունը պարտավոր է, Ղրիմի Ինքնավար Հանրապետության առանձնահատկությունները հաշվի առնելով, որը որոշված է Ուկրաինայի Սահմանադրությամբ և Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությամբ, իրականացնել, նախապատրաստել, հաստատել ծրագրերը և ապահովել ուկրաիներենի` որպես պետական, ռուսերենի, ղրիմի թաթարերենի և ազգային այլ լեզուների գործունեության ու զարգացման խնդիրների լուծումը, կազմակերպել և զարգացնել բնակչության կրթության, գիտության ու մշակույթի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու օգտագործումը, կազմակերպել և իրականացնել բնակչության կյանքի անվտանգությունը և առողջ պայմանները ապահովելու գործունեություն իրականացնել, կազմակերպել և զարգացնել առողջապահությունը, ֆիզիկական կուլտուրան և սպորտը (Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, հոդված 18, կետ 1, ենթակետ 17)
      • Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի իրավասությունների շրջանակում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության պետական, ռուսերեն, ղրիմի թաթարերեն և ազգային այլ լեզուների և մշակույթների գործունեության և զարգացման, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ապահովման հարցերի լուծումը, հանրապետական մարմինների աշխատանքային և գործավարության լեզվի աշխատանքային և գործավարության սահմանումը (Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, հոդված 26, կետ 2, ենթակետ 17)
    • ըստ 2013 թվականի ապրիլի 19-ի «Պետական լեզվի քաղաքականության հիմունքների մասին» Ուկրաինայի օրենքի և Նովոալեկսեևկա գյուղի գյուղական խորհրդի որոշման, Խերսոնի մարզի Գենիչեսկի շրջանի Նովոալեկսեևկա քաղաքատիպ գյուղում ղրիմաթաթարերենը տարածաշրջանային լեզու է ճանաչվել[12]։ 2018 թվականի փետրվարի 28-ին այն կորցրել է տարածաշրջանային կարգավիճակը, որը կապված է սույն օրենքի հակասահմանադրական ճանաչելու հետ[13]։

  Ռուսաստան

  •  
    Flag of Crimea
    Ղրիմի Հանրապետություն, համաձայն Ղրիմի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին կետի, Ղրիմի Հանրապետության պետական լեզուն ռուսերենն է, ուկրաիներենը և ղրիմի թաթարերեը[14]։ Համաձայն «Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների լեզուների մասին» Դաշնային օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, Ռուսաստանի Դաշնության պետական լեզուների այբուբենները և հանրապետությունների պետական լեզուների այբուբենները կառուցվում են կյուրեղագրի գրաֆիկական հիմքի վրա[15]։

Բարբառներ խմբագրել

 

Ղրիմի թաթարների յուրաքանչյուր երեք սուբէթնիկ խումբ (Ղրիմի միջին, տափաստանային և հարավափյան շերտերից եկածներ) ունի իր բարբառը.

  • Հարավափնյա (հարավային, յալիբովյան) բարբառը վերաբերում է օղուզերեն լեզուներին և շատ մոտ է թուրքերենին։ Այս բարբառի առանձնահատկությունը զգալի թվով հունարեն և մի շարք իտալերեն փոխառություններում է
  • Տափաստանային (հյուսիսային, նոգայական) բարբառը, որով խոսում են տափաստանցիները, վերաբերում է ղփչաղերեն լեզուներին և հարազատ է նոգայերենին և այլ նոգայաղփչաղյան լեզուներին։ Տափաստանային բարբառով խոսում են Ռումինիայի և Բուլղարիայի ղրիմաթաթարները, ինչպես նաև Թուրքիայի ղրիմաթաթարների ճնշող մեծամասնությունը
  • Առավել տարածված է միջին բարբառը (օրթաելակերենը, թաթերենը), որով խոսում են Ղրիմի լեռնային և նախալեռնային շրջաններից եկածները, նույնպես վերաբերում է նաև ղփչաղերենին (պոլովերեն) լեզուներին, սակայն կրում է հարակից օղուզերեն բարբառների ուժեղ ազդեցությունը։ Հենց այս բարբառի հիման վրա էլ ստեղծվել է ժամանակակից գրական ղրիմաթաթարերենը։ Չնայած էականորեն օղուզականացված լինելուն, միջին բարբառը համարվում է պոլովերենի ուղղակի շարունակությունը, որով խոսել են Ղրիմում XIV դարում (Կոդեքս Կումանիկուս գրավոր հուշարձանի լեզու - Codex Cumanicus)։

Էթնոլեկտեր խմբագրել

Որոշ գիտնականներ թյուրքական լեզուները, որոնք Ղրիմի խանության տարածքում ստեղծել են թերակղզու այլ էթնոսները, դիտարկում են որպես ղրիմաթաթարական էթնոլեկտեր։ Դրանք են` կարաիմերենի ղրիմական բարբառը, ղրիմչակերենը և ուռումերենը։ Կարաիմերենի ղրիմական տարբերակը և ղրիմչակերենը տարբերվում են գրական ղրիմաթաթարերենից միայն արտասանության որոշ առանձնահատկություններով և հեբրաիզմի առկայությամբ։ Ուռումերենի տարբերությունները (որը ինքնին բաղկացած է մի քանի բարբառներից) ղրիմաթաթարերենից շատ ավելի զգալի են։ Դա առաջին հերթին հունարեն մեծաթիվ փոխառություններն են և հատուկ հնչյունների բացակայությունը ղրիմաթաթարերենում։ Միաժամանակ ուռումերենը գրեթե նույնական է ղրիմաթաթարական հարավափնյա բարբառին, որը նաև հարուստ է հելլենիզմներով։ Իրենք կարաիմները, ղրիմչակները և ուռումները պնդում են, որ իրենց լեզուները ինքնուրույն են։

Ղրիմաթաթարերեն բարբառները տարածված են նաև Բուլղարիայում և Ռումինիայում (սահմանվում են որպես բալկանյան ղրիմաթաթարերեն լեզուներ), ընդ որում պահվում են նոգայերեն, պոլովերեն և օղուզերեն բարբառների տարբերությունները։

Պատմություն խմբագրել

Ղրիմաթաթարերեն երեք բարբառները ձևավորվել են հիմնականում Միջնադարում Ղրիմի թյուրքալեզու բնակչության ղփչայերեն և օգուզերեն խոսակցականի հիման վրա։ Բարբառների միջև խիստ տարբերությունները բացատրվում են նրանով, որ ղրիմի թաթարների էթնոգենեզի գործընթացը շատ բարդ է, և դրանում մասնակցություն են ունեցել բազմաթիվ ինչպես թյուրքական, այնպես էլ ոչ թյուրքական ժողովուրդներ։ Ղրիմի խանության ժամանակներում ղրիմաթաթարների գրական լեզուն սկզբում եղել է Ոսկե Հորդայից ժառանգված լեզվի տեսակը` թյուրքի՜, ապա օսմաներենը։

Ղրիմի թաթարների լեզվի կայացման այդ ժամանակ (Ղրիմի խանության բնակիչներ) ռուսերեն թարգմանիչներից կարևորներից մեկը եղել է Աբլեզ Բակշին, որը մոսկոյան Դեսպանական պրիկազի ծառայող էր (1489 թվական)։ Նրա օրոք Ղրիմի և այլ դեսպանական գրքերում գրառումնեն ավելի մանրամասն և ամբողջական դարձան։

Ղրիմաթաթարերենի ժամանակակից պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջին` ականավոր լուսավորիչ Իսմայիլ Գասպրինսկու գործունեության հետ։ Նա նպաստել է ղրիմի թաթաների մշակույթի վերածննդին դարավոր անկման շրջանից հետո, որը սկսվեց Ղրիմի Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելուց հետո։ Գասպրինսկին փաստորեն ստեղծել է ղրիմաթաթարական առաջին գրական լեզուն։ Այդ լեզուն, ի տարբերություն ժամանակակիցի, հիմնվում էր հարավափնյա, օգուզական բարբառների վրա։ 

1928 թվականին Ղրիմում տեղի ունեցած լեզվական համաժողովը որոշում ընդունեց ստեղծել նոր գրական լեզու միջին բարբառի հիման վրա, քանի որ հենց այդ բարբառն է, որն ունի ավելի շատ կրողներ և հավասարապես հասկանալի է մյուս երկու լեզուների կրողների համար։ Հենց այս երկրորդ գրական լեզուն, որի կոդավորման սկիզբը դրվել է 1920-ական թվականներին, ընդհանուր գծերով օգտագործվում է նաև մինչ օրս։

Գիր խմբագրել

 
Հայտարարություն Ղրիմի գերմանական օկուպացիայի ժամանակահատվածում յանալիֆի և արաբական այբուբենով տեքստին զուգահեռ 

Մինչև 1927 թվականը ղրիմի թաթարերենը օգտվում էր արաբերենի այբուբենից։

1928 թվականից թարգմանվել է, ինչպես և ԽՍՀՄ այլ թյուրքական լեզուները, «նոր թյուրքական այբուբենով» (ՀԱՀ), որը հայտնի է նաև որպես Յանալիֆ լատինիցայի հիման վրա[16]։

ԽՍՀՄ ժողովուրդների գրի կիրիլիզացման ընթացքում 1939 թվականին հայտարարվել է, որ «լատինակական այբուբենը դադարել է բավարարել լեզուների կարիքները, քանի որ նա չէր ապահովում ռուս մեծ ժողովրդի մշակույթին մերձեցնելու պայմանները»[17], և ղրիմաթաթարերեն լեզուն փոխարինվեց կիրիլիցայով (գերմանական օկուպացիայի ժամանակահատվածից բացի)։ Ի տարբերություն կիրիլիզացված թաթարերեն այբուբենի, ղրիմաթաթարերեն կիրիլիցական այբուբենում չի փոխանցվել յանալիֆի տառերը, որոնք արտացոլում էին նրա հնչյունաբանության առանձնահատկությունները։ Որոշ հնչյուններ, որոնք համապատասխանում են յանալիֆի առանձին տառերին կամ ժամանակակից լատինական այբուբենի հիման վրա ստեղծված այբուբենին, գրվում են կիրիլերեն տառերի համակցությամբ։

1990-ական թվականներից իրականացվում է լատինատառ այբուբենի աստիճանական անցում, որը հաստատված է Ղրիմի 1997 թվականի Գերագույն Խորհրդի որոշմամբ։ Այս այբուբենը տարբերվում է 1930-ական թվականներին օգտագործվող յանալիֆից «ոչ ստանդարտ», ստանդարտ լատիներենում բացակայող յանալիֆի տառերը փոխարինելով այն սիմվոլներով, որոնք համապատասխանում են դիակրիտիկով լատինատառ սիմվոլներին և այս առումով նման է թուրքական և թուրքմենական այբուբեններին։ Ներկա պահին օգտագործվում է ինչպես կիրիլիցայի, այնպես էլ լատիներեն այբուբենները։ Ռուսաստանում պետական ղրիմաթաթարերենի համար պաշտոնապես օգտագործվում է կյուրեղագիրը[18], քանի որ լատինատառերի օգտագործման համար անհրաժեշտ է ընդունել հատուկ դաշնային օրենք[19]։ Ռուսաստանում նմանատիպ օրենքների ընդունումը իր նախադեպը չունի։

Ժամանակակից այբուբեններ խմբագրել

Լատինագիր (1992) խմբագրել

A A B C c Ç ç D d E e F f G g
Ğ ğ H h I ' ı I i J j K k L l M m
N n Ñ ñ O o Ö ö P p Q q R r S s
Ş ş T t U u Ü ü V v Y y Z z

(1) Â â նշանը, որն օգտագործվում է որպես նախորդող բաղաձայնը փափկացնող ցուցանիշ, առանձին տառ չի հանդիսանում։ 

տառ а b c ç d e f g ğ h ı i j k l m n ñ o ö p q r s ş t u ü v y z â
անվանում a be ce çe de e fe ge ğı he ı i je ke le me ne ñe o ö pe re se şe te u ü ve ye ze qalpaqlı a
ՄՀԱ [a][a] [b][b] [ʤ][ʤ] [ʧ][ʧ] [d][d] [ɛ][ɛ] [f][f] [g][g] [ʁ][ʁ] [x][x] [ɯ][ɯ] [i], [ɪ][i], [ɪ] [ʒ][ʒ] [k][k] [l], [ɫ][l], [ɫ] [m][m] [n][n] [ŋ][ŋ] [o][o] [ø][ø] [p][p] [q][q] [r][r] [s][s] [ʃ][ʃ] [t][t] [u][u] [y][y] [v], [w][v], [w] [j][j] [z][z] [ʲa][ʲa]

Կիրիլիցա (1938 թվականից) խմբագրել

А а Б б В в Г г Гъ гъ Д д Е е Ё ё
Ж ж З з И и Й й К к Къ къ Л л М м
Н н Нъ нъ О о П п Р р С с Т т У у
Ф ф Х х Ц ц Ч ч Дж дж Ш ш Щ щ Ъ ъ
Ы ы Ь ь Э э Ю ю Я я

(1) гъ, къ, нъ և дж տառերն առանձին տառեր են (դա կարևոր է այբբենական կարգով բառերի տեսակավորման դեպքում, օրինակ բառարաններում)։

(2) կիրիլիցայի և լատիներեն այբուբենների տառերի միջև փոխմիանշանակ համապատասխանություն գոյություն չունի։

տառ а б в г гъ д е ё ж з и й к къ л м н нъ о п р с т у ф х ц ч дж ш щ ъ ы ь э ю я
անվանում а бэ вэ гэ гъы дэ е ё жэ зэ и й ка къы эль эм эн энъ о пэ эр эс тэ у эф ха цэ че дже ша ща къаттылыкъ ишарети ы йымшакълыкъ ишарети э ю я
ՄՀԱ [a][a] [b][b] [v], [w][v], [w] [g][g] [ʁ][ʁ] [d][d] [ɛ], [jɛ][ɛ], [jɛ] [ø], [jo], [jø], [ʲo][ø], [jo], [jø], [ʲo] [ʒ][ʒ] [z][z] [i], [ɪ][i], [ɪ] [j][j] [k][k] [q][q] [l], [ɫ][l], [ɫ] [m][m] [n][n] [ŋ][ŋ] [o], [ø][o], [ø] [p][p] [r][r] [s][s] [t][t] [u], [y][u], [y] [f][f] [x][x] [ts][ts] [ʧ][ʧ] [ʤ][ʤ] [ʃ][ʃ] [ɕ][ɕ] - [ɯ][ɯ] [ʲ][ʲ] [ɛ][ɛ] [y], [ju], [jy], [ʲu][y], [ju], [jy], [ʲu] [ʲa], [ja][ʲa], [ja]

Պատմական այբուբեններ խմբագրել

Արաբական այբուբեն (մինչև 1928) խմբագրել

Մեկուսացված Վերջնական Միջին Նախնական Անվանում
(ռուսերեն)
Լատիներենին
համապատասխան
элиф a, â
хемзе -
бе b, p (в конце слов)
пе p
те t
се s
джим c
чим ç
ха -
хы h
даль d
зель z
ре r
зе z
же j
син s
шин ş
сад s
ﺿ дад d, z
ты t
зы z
айн -
гъайн ğ
фе f
къаф q
кеф (кеф-и арабий) k (g, ñ)1
геф (кеф-и фарсий) g
неф (кеф-и нуний, сагъыр кеф) ñ
лям l
мим m
нун n
вав v, o, ö, u, ü
хе -, e, a
лям-элиф la, lâ
йе y, ı, i

1 — հաճախ ﻙ (կեֆ) տառը օգտագործվել է նաև ﮒ և ﯓ փոխարեն։

Լատինագիր (1928-1938) խմբագրել

A a B в C c Ç ç D d E e F f G g
H h I i J j Ь ь K k Q q Ƣ ƣ L l
M m N n N̡ n̡ O o Ɵ ө P p R r S s
Ş ş T t U u Y y V v X x Z z Ƶ ƶ

[20]

Համեմատական աղյուսակ խմբագրել

Լատինագիր (1992-ից) Կիրիլագիր (1938-ից) Լատինագիր (1928—1938) Արաբագիր (մինչև 1928)
А а А а A a ﻩ ,ا ,آ
B b Б б B b ب
C c Дж дж Ç ç
Ç ç Ч ч C c چ
D d Д д D d ﺽ ,د
E e Е е, Э э E e ا ,ﻩ, -
F f Ф ф F f
G g Г г G g گ
Ğ ğ Гъ гъ Ƣ ƣ
H h Х х X x
I ı Ы ы Ь ь اي ,ي, -
İ i И и I i اي ,ي, -
J j Ж ж Ƶ ƶ ژ
K k К к K k ك
L l Л л L l ل
M m М м M m م
N n Н н N n ن
Ñ ñ Нъ нъ N̡ n̡ ڭ
O o О о O o او ,و
Ö ö ё, о Ɵ ɵ او ,و
P p П п P p پ
Q q Къ къ Q q ق
R r Р р R r
S s С с S s ﺹ ,ﺱ
Ş ş Ш ш Ş ş ش
T t Т т T t ﻁ ,ت
U u У у U u او ,و
Ü ü ю, у Y y او ,و
V v В в V v و
Y y Й й J j ي
Z z З з Z z ﻅ ,ﺽ ,ﺬ ,ز
â Я я 'a يا
ö, yo, yö Ё ё ɵ, jo, jɵ او,يو,و
ts Ц ц ts تس
şç Щ щ şc شچ
- Ь ь - -
- Ъ ъ - -
e Э э e ﻩ, -
ü, yu, yü Ю ю y, ju, jy او,يو,و
â, ya Я я 'a, ja يا ,ا
- - -
- - H h ﺡ ,ﻩ
- - -
la, ла, ля la, l’a

Նշումներ խմբագրել

  1. Կիրիլիցայի ё կարող է փոխանցել հնչյուններ [ö] (дёрт — dört), [yo] (ёл — yol) և [yö] (յոնեմեկ - yönemek)
  2. Կիրիլիցայի ю կարող է փոխանցել հնչյուններ [ü] (тюз — tüz), [yu] (юкъла — yuqla) և [yü] (յուրմեկ - yürmek)
  3. Կիրիլիցայի я կարող է փոխանցել ա-ից առաջ գտնվող բաղաձայնի փափկությունը (селям — selâm) և [ya] (յախշի - yahşı)
  4. Կիրիլիցայի е բառի սկզբին, ձայնավորներից հետո և ь լատիներենում համապատասխանում է ye (ել - yel)
  5. ö հնչյունը կիրիլյան այբուբենում փոխանցվում է օգտագործելով ё տառը (դյորտ - dört), o (օզ - öz, կորմեկ - körmek)
  6. ü հնչյունը կիրիլյան այբուբենում արտասանվում է օգտագործելով ю (տյուզ - tüz) և у (ուրմետ - ürmet, գուլ - gül) տառերը
  7. ﺡ ,ﻩ հնչյունները ժամանակակից ղրիմաթաթարերենի արաբական և պարսկական փոխառություններում չի արտասանվում և չի արտահայտվում գրելիս (1928-1938 թվականների ուղղագրության մեջ փոխանցվում էր տառով)։

Լեզվական բնութագիր խմբագրել

Ձևաբանություն խմբագրել

Ղրմի թաթարերենը ագլյուտինատիվ է։ Աֆիքսացման հիմնական միջոցը սուֆիքսացումն է։ Օրինակ, evlerimizdendirlermi բառը (մեր տներից է արդյոք) պարունակում է 7 մորֆեմev-ler-imiz-den-dir-ler-mi. Ընդ որում, արմատը ev ձևույթն է — տուն, իսկ մնացած ձևույթները` ածանցներ են։ -ler-  հոգնակի ձևույթ է, -imiz- ցույց է տալիս bizմենք դերանվան պատկանելությունը, -den-ի սկզբնական հոլովի ցուցանիշ է, -dir- — հավասարազոր է ուտել կապ-բային-փաթեթ կա, -ler- հոգնակի ցուցանիշ է -dir- ածանցի-mi- ածանցը նման է ռուսական ли/արդյոք մասնիկին։ Ղրիմի թաթարերենում շատ են տարբեր աֆիքսները, որոնց միջոցով արտահայտվում է մի գոյականի պատկանելությունը մյուսին (իզաֆետ), բառերին տրվում են տարբեր երանգներ և այլն։

Ղրիմի թաթարերենը չունի սեռի կատեգորիաներ ինչպես գոյականների, այնպես էլ դերանունների համար (ռուսերեն он, она, оно դերանուններին համապատասխանում է մի դերանուն` о)։  Գոյականները հոլովվում են։ Դրանք 6-ն են. ուղղական, սեռական, տրական (ուղղորդող), հայցական, տեղական և ելակետային հոլովներ։ Այլ կերպ հակված գոյականները հալավվում են իզաֆետի ձևով։

Բայերի ունեն 4 տիպի խոնարհում, որոնք տարբերում են հիմքի վերջին վանկի կոշտությամբ կամ փափկությանբ, ինչպես նաև ձայնավոր կամ բաղաձայն վերջավորությունով։ Բայերն ունեն եղանակներ, ինչպես նաև ունեն 3 ժամանակ` ներկա, անցյալ և ապառնի, որոնցից յուրաքանչյուրում բայն ընդունում է տարբեր անհատական վերջավորություններ։ Ունեն նաև այլ ժամանակային ձևեր, որոնք առաջանում են աֆիքսների և օժանդակ բայերի միջոցով։ Բայն ունի նաև հատուկ ձևեր` դերբայ և ածական դերբայ։ Գոյականներից և բայերից բացի կան դերանուններ և դերբայներ (հոլովում), որոշ ցուցական բառեր (հոլովում և խոնարհում)։

Անվանման մասին խմբագրել

Ածականի գրելաձև խմբագրել

Ածականի գրելաձևում «ղրիմաթաթարերեն»/«ղրիմի թաթարերենում» տարածված են երկու տարբերակ` և միասին, և գծիկով։ Չնայած այն հանգամանքին, որ ըստ պաշտոնապես գործող «Ռուսական ուղղագրության և կետադրության կանոնների» 1956 թվականից խոսքը պետք է գրվի միասին[21], գոյություն ունեն մի շարք պարբերականների և բառարաններ, որոնք առաջարկում են դեֆիսային գրելաձև։ Ակադեմիական «Ռուսերեն ուղղագրական բառարանը» Վ. Վ. Լոպատինի 2013 թվականին հրատարակված խմբագրությամբ, որը նորմատիվային ուղեցույց է հանդիսանում, խորհուրդ է տալիս դեֆիսայի գրելաձև[22]։ Ընդ որում, բառարանի նախաբանում հեղինակները պարզաբանում են, որ «Ռուսերեն ուղղագրական բառարանը» բխում է գործող «Ռուսական ուղղագրական և կետադրական կանոններից» (1956), բացառությամբ հնացած խորհուրդներից, որոնք չեն համընկնում ժամանակակից գործնակաորեն կիրառվող գրելաձևին»։

Լեզվի անվանման գրելաձև խմբագրել

Ինչ վերաբերում է լեզվի անվանմանը, ապա գործնականում Ղրիմում և Ուկրաինայում և գիտական, և հրապարակախոսական տեքստերում օգտագործվում է գրեթե բացառապես «ղրիմաթաթարերեն» միասին գրելու ձևը, այս ձևը օգտագործվում է նաև ուսումնական գրականության մեջ (այդ թվում ՝ ժամանակակից բոլոր ռուսալեզու քերականական դասագրքերում և ղրիմթաթարական ձեռնարկներում)։

Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունում, որն ընդունվել է 2014 թվականի ապրիլի 11-ին, ընդունվել է գրելու դեֆիսային տարբերակը, սակայն Ղրիմի Հանրապետության Կառավարության նյութերում և փաստաթղթերում գրեթե բացառապես օգտագործվում է միասին գրելաձևը[23]։

ՌԴ-ում երկու տարբերակներն էլ օգտագործվում են, ընդ որում միասն գրելաձև օգտագործվում է ավելի հաճախ լեզվական և թյուրքագիտական հրապարակումներում[24][25][26], իսկ դեֆիսայինը ավելի հաճախ օգտագործվում է հրապարակախոսական տեքստերում[27]։ Ռուսստանդարտի պատրաստած և Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Ղըրղզստանում գործող ГОСТ 7.75-97 «Коды наименований языков» ստանդարտը ղրիմի թաթարների լեզուն անվանում է «ղրիմ-թաթարական»։

Միասին և գծիկով գրելու ենթատեքստեր  խմբագրել

Իրենք ղրիմի թաթարները գրում են որպես ածական` «ղրիմաթաթարերեն» և միասին, և համարում են, որ «ղրիմաթաթարերեն» և «ղրիմի թաթարերեն» անվանումները կրում են տարբեր սեմանտիկ նշանակություն և գնահատման ենթատեքստեր. գծիկով գրելը քաղաքականապես մոտիվացված է, առանձնացնում է Ղրիմի թաթարներին և բացառում է ղրիմաթաթար ժողովրդի գոյության ճանաչումը, նրանց հավասարեցնելով այլ էթնոսի` թաթարների հետ։

Նման տեսանկյունին, մասնավորապես, հավատարիմ է Վ. Ի. Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի ղրիմթաթարական արևելյան բանասիրության ֆակուլտետի դեկանը` Այդեր Մեմետովիչ Մեմետովը[28]։

Ռուս լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Քսենյա Տուրկովան համաձայն է այդպիսի գնահատականի հետ և արձանագրում է, որ «սա այն դեպքն է, որ ուղղագրության մեջ քաղաքականություն է թաքնվում, իսկ գրելու ձևը բացում է հարցի վերաբերյալ վերաբերմունքը»։ Նա նաև հիմնավորում է միասին գրելու ձևը. Ռուսաց լեզվի կանոնները սահմանում են, որ բառակապակցություններից ձևավորվող ածականները գրվում են առանց գծիկի։ օրինակ' Արևմտյան Եվրոպա` արևմտաեվրոպական, գյուղական տնտեսություն ՝ գյուղատնտեսական, միջին վիճակագրություն` միջինվիճակագրական։ Նաև կարելի է հիշել այն կանոնը, որ եթե խոսքի մասերի միջև կարելի է դնել և կապը, ապա գրվում է գծիկ։ Ուստի, գծիկ օգտագործելով, մենք կիսում ենք երկու մասի, և ստացվում է Ղրիմ Ու թաթարներ, այլ ոչ թե ղրիմի թաթարներ»։

Ինչպես նա է նշում, նա քննարկել է այդ թեման Վինոգրադովի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի լեզվաբանների հետ, և նրանք նույնպես հաստատել են, որ ածական պետք է գրվի միասին[29]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Glottolog / H. Hammarström, R. Forkel, M. HaspelmathMax Planck Institute for Evolutionary Anthropology.
  2. https://www.ethnologue.com/language/crh/24
  3. Crimean Tatar ethnologue կայքում
  4. Գիտական գրականության մեջ հանդիպում են ինչպես «ղրիմաթաթարական (օրինակ, Новый энциклопедический словарь, научное издательство «Российская энциклопедия», Москва, 2000 ISBN 5-85270-194-7, на стр. 587), так и «крымско-татарский» (ГОСТ 7.75-97 «Коды наименований языков»). մանրամասն` на странице АК
  5. Изидинова С. И. Կաղապար:Статья ЛЭС
  6. «Татарско-русский и русско-татарский словарь Maturtel». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  7. Крымскотатарский онлайн словарь | Alem-i Medeniye
  8. Словари и энциклопедии на Академике
  9. 9,0 9,1 Про Заяву Верховної Ради України щодо гарантії прав кримськотатарського народу у складі Української Держави
  10. «Регламент Курултая крымскотатарского народа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  11. КОНСТИТУЦИЯ АВТОНОМНОЙ РЕСПУБЛИКИ КРЫМ
  12. На Херсонщині кримськотатарська мова стала регіональною — Gazeta.ua, 21 квітня 2013
  13. Рішення Конституційного суду України у справі за конституційним поданням 57 народних депутатів України щодо відповідності Конституції України (конституційності) Закону України „Про засади державної мовної політики"
  14. Конституция Республики Крым
  15. «Статья 3. Правовое положение языков / КонсультантПлюс». www.consultant.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  16. Литературная энциклопедия. Directmedia. 2013 թ․ մարտի 15. էջ 139-140. ISBN 978-5-4460-7884-4.
  17. Русские в XX веке. ОЛМА Медиа Групп. 2004. էջ 68. ISBN 978-5-224-04520-4.
  18. Крым. Реалии: Перейдет ли крымскотатарский язык на латинскую графику?
  19. Федеральный закон «О языках народов Российской Федерации». Статья 3, пункт 6.
  20. И. С. Кая. Руководство для обучения крымско-татарскому языку по новому алфавиту /репринтное издание/. — "Ставри-кая", 1928, 1992. — 128 с. — ISBN 5-7707-2192-8.
  21. Пункт 2, параграфа 80, части III правил гласит:
    Пишутся слитно сложные имена прилагательные: Образованные из сочетаний слов, по своему значению подчинённых одно другому, например: железнодорожный (железная дорога), народнохозяйственный (народное хозяйство), естественнонаучный (естественные науки), сложноподчинённое (сложное по способу подчинения), рельсопрокатный (прокатывающий рельсы), общенародный (общий для народа), полезащитный (образующий защиту для полей), металлорежущий (режущий металл); сюда же относятся обозначающие единое понятие образования (в том числе и терминологические) из наречия и прилагательного (или причастия), например: малоупотребительный, близлежащий, животрепещущий, глубокоуважаемый, свежеиспеченный, ясновидящий, сильнодействующий, дикорастущий, вечнозелёный, гладкокрашеный."
  22. Русский орфографический словарь: около Կաղապար:Число / Российская академия наук. Институт русского языка им. В. В. Виноградова / Под. ред. В. В. Лопатина, О. Е. Ивановой. — 4-е изд., испр. и доп. — М.: АСТ-Пресс Книга, 2013. — С. 300. — 896 с. — (Фундаментальные словари русского языка). — ISBN 978-5-462-01272-3
  23. крымскотатарский язык // Web-сайт Правительства Республики Крым(չաշխատող հղում)
  24. Крымскотатарский язык // Лингвистический энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1990.
  25. Баксаков Н. А. Тюркские языки. — М.: ЛКИ, 2010
  26. Б. Г. Гафаров. Орфография крымскотатарского языка // Орфографии тюркских литературных языков. — Москва, 1973
  27. Арбитраж:крымскотатарский vs крымско-татарский
  28. «Орфография или политика: как правильно писать слово "крымскотатарский"». Наша Газета - Крым. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  29. Ксения Туркова (03.04.15). «Политический дефис, или Почему правильно писать "крымскотатарский"». http://www.pravda.com.ua/. Украинская правда. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Հղումներ խմբագրել