Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը

Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգայնորեն Ուկրաինայի մաս ճանաչված Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիա) տեղի է ունեցել 2014 թվականի մարտ ամսին։

Ղրիմի բռնակցում
Ղրիմի ճգնաժամ
Ուկրաինայի քաղաքական ճգնաժամ

     Ղրիմ      Ռուսաստան      Ուկրաինա
Թվական Փետրվարի 20, 2014մարտի 19, 2014
(24 օր)
Վայր Ղրիմ
Պատճառ
Արդյունք
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական դիմակավորված ստորաբաժանումները ներխուժում և գրավում են Ղրիմի ռազմավարական նշանակության տեղամասերը, այդ թվում՝ ուկրաինական օդանավակայաններ, ռազմակայաններ և այլն[1]
  • Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Դենիս Բերեզովսկին անցնում է ռուսական ուժերի կողմը, ինչին հաջորդում է ուկրաինական ռազմական ուժերի կեսի կենտրոնացումը տարածաշրջանում[2]։
  • Ռուսական ուժերը գրավում են Ղրիմի խորհրդարանը, ինչին հաջորդում է Ղրիմի նախարարների խորհրդի լուծարումը և նոր՝ պրոռուսական նախարարի նշանակումը[3]։
  • Նորաստեղծ Գերագույն խորհուրդը ճանաչում է Ղրիմի Հանրապետություն որպես անկախ և ինքնավար միավոր, որից հետո անցկացնում է Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե՝ մարտի 16-ին ցանկություն հատյնելով միանալու Ռուսաստանի Դաշնությանը[4][5]։
  • Մարտի 18-ին Կրեմլում Ղրիմի և Ռուսաստանի միջև ստորագրվում է համաձայնագիր, որով դե ֆակտո Ղրիմը դառնում է Ռուսաստանի Դաշնության մաս։
  • Մարտի 19-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ռուսական զորքերի և ղրիմյան ցուցարարների կողմից վտարվում են իրենց ռազմակայաններից։ Հաջորդիվ Ուկրաինան հատարարում է Ղրիմի տարածքից իր ուժերի դուրսբերման մասին[6]։
  • «Մեծ ութնյակում» կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը[7][8]։
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան Ուկրաինա Ուկրաինա
Կողմերի ուժեր
Խռովարարներ

Կամավորական ջոկատներ

  • 5000 (Սևաստոպոլ)
  • 1700 (Սիմֆերոպոլ)

ՌԴ ռազմական ուժեր

  • 20 000 – 30 000

Ուկրաինայի ռազմական ուժերի դասալիքներ

  • 12 000
Խռովարարներ
  • 4000 – 10000 (Սիմֆերոպոլ)

Ուկրաինայի ռազմական ուժեր

  • 5000 – 22 000
  • 40 000 պահեստազորայիններ, մասամբ մոբիլիզացված (Ղրիմից դուրս)
Ռազմական կորուստներ
Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի 1 շարքային 2 սպանված զինվոր[9]
60–80 կալանավոր[10]
Ընդհանուր կորուստներ
3 ցուցարար (2-ը՝ ռուսական, 1-ը՝ ուկրաինական կողմնորոշմամբ)
Մահվան դեպքերը կապ կապ չեն ունեցել ռազմական գործողությունների հետ

Ռուսական ուժերի ներխուժումը և դրան հաջորդած բռնակցումը տեղի է ունենում Ուկրաինական հեղաշրջումից հետո։ Փետրվարի 22-ին և 23-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպում է անցկացնում, որտեղ քննարկումներ է ունենում Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնից զրկվելու վերաբերյալ, իսկ քննարկման վերջում համախոհներին հայտնում, որ անհրաժեշտ է մտածել «Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու» մասին[11]։ Փետրվարի 23-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացվում են պրոռուսական ուղղվածության ցույցեր։ Փետրվարի 27-ին առանց տարբերանշանների դիմակավորված ռուսական ռազմական ստորաբաժանումները («կանաչ մարդուկներ») գրավում են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը, ինչպես նաև մի շարք այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ ի վերջո Ղրիմը հռչակելով որպես նորանկախ, ինքնավար հանրապետություն՝ Սերգեյ Ակսյոնովի գլխավորությամբ[12]։ Նոր կառավարության հաստատումից հետո հաջորդում է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի անկախության հռչակումը և վիճահարույց հանրաքվեի անցկացումը։

Կատարվածը խիստ բացասական ընդունելության է արժանանում աշխարհի բազմաթիվ առաջնորդների և ՆԱՏՕ-ի շրջանում։ Ղրիմի օկուպացումը տեղի էր ունեցել այն դեպքում, երբ 1994 թվականի Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորի դերը[13][14][15]։ Դեպքերից հետո Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ ութնյակում» (G8) ժամանակավորապես կասեցվում է[7], ինչից հետո ներկայացվում են պատժամիջոցների (սանկցիա) առաջին փաթեթը[16]։ Ղրիմյան դեպքերը Ռուսաստանը չի ընդունում որպես բռնակցում[17], իսկ նախագահ Պուտինը նշում է, որ անցկացված հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային կանոնադրությանը։ Ուկրաինայի կառավարությունն իր հերթին չի ճանաչում նոր ձևավորված Ղրիմի Հանրապետությունը, ինչպես նաև ապօրինի համարում վերջինիս միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նույնպես չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն՝ ընդունելով այն անօրինական համարող բանաձև, ինչին կողմ է արտահայտվում 100 երկիր, դեմ՝ 11 (Հայաստան[18], Բելառուս, Բոլիվիա, Կուբա, Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Զիմբաբվե) և ձեռնպահ՝ 58 (այդ թվում՝ Չինաստանը)[19]։ Բացի այդ, Գլխավոր ասամբլեան կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված հաստատություններին չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների փոփոխությունները և «զերծ մնալ գործողություններից ու քայլերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի ցանկացած փոփոխության ընդունում»[20]։

2015 թվականի սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունում է օրինագիծ, որով 2014 թվականի փետրվարի 20-ը պաշտոնապես ճանաչվում է որպես Ղրիմի թերակղզու բռնազավթման օր։ Հոկտեմբերի 7-ին՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ստորագրությամբ օրենքը ուժի մեջ է մտնում[21]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուիվեր, Քորթնի (2015 թ․ մարտի 15). «Պուտինը Ղրիմի ճգնաժամի ժամանակ պատրաստ է եղել կիրառելու ատոմային զենք». «Financial Times». Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. Ուկրաինայի ՌԾՈւ նորանշանական հրամանատարն անցնում է Ղրիմի կողմը
  3. «Ռուսաստանը Ղրիմում հեղաշրջում է բեմադրում». «The Daily Beast». 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  4. «Ուկրաինայի ճգնաժամ. Ղրիմի պատգամավորները ցանկություն են հայտնում միանալու Ռուսաստանին». BBC News. 2014 թ․ մարտի 6.
  5. «Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվե. Հայաստանում «լռությամբ» են հետևում հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր իրողություններին». ArmeniaNow. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին.
  6. «Ուկրաինան պատրաստվում է դուրս բերել ուժերը Ղրիմից». BBC News. 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  7. 7,0 7,1 U.S., other powers kick Russia out of G8
  8. «Ռուսաստանը ժամանակավորապես հեռացվել է G8 հարուստ երկրների ակումբից». Բիզնես ինսայդեր. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  9. «Russian marine kills Ukraine navy officer in Crimea, says ministry». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Aleksander Vasovic; Gabriela Baczynska (2014 թ․ մարտի 24). «Ukraine military to pull out from Crimea». The Sudbury Star. Ռոյթերս. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  11. Պուտինը պատմել է, թե ինչու է ցանկացել վերադարձնել Ղրիմը Ռուսաստանին
  12. Ակսյոնով. «Ղրիմն այլևս երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, այն արդեն իր պատմական հայրենիքում է»
  13. Ֆրեդ Դյուս (2014 թ․ մարտի 19). «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է». Brookings. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  14. «Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խոսել է Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի մասին». «Yerkirmedia.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. ԵՏՄ-ն և Հայաստանի պաշտպանությունը (Report). «Իրազեկ քաղաքացիների միավորում».
  16. ԱՄՆ-ն կոշտ սանկցիաներ է ներմուծել Ռուսաստանի նկատմամբ
  17. «Ռուսաստանը նշում է Ղրիմի բռնակցման առաջին տարին». «Ազատություն». Երևան. 2015 թ․ հոկտեմբերի 16.
  18. «Հայաստանը ՄԱԿ-ում աջակցեց Ռուսաստանին». «Ազատություն». 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  19. «ՄԱԿ-ը ընդունեց Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև». «Ազատություն». 2015 թ․ հոկտեմբերի 16.
  20. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի ընդունել Ղրիմի հանրաքվեի օրինականությունը
  21. Նախագահը փետրվարի 20-ը ճանաչում է որպես Ղրիմի օկուպացման պաշտոնական օր, «Ukrinform», հոկտեմբերի 7, 2015