Ղուրան (արաբ․՝ أَلْقُرآن‎‎՝ ալ-Կուրան՝ «բարձրաձայն ընթերցանություն»), մուսուլմանների և իսլամ կրոնի սուրբ գիրքը։

Ղուրան
արաբ․՝ القرآن‎‎‎
Տեսակկրոնական գիրք և գրական ստեղծագործություն
Ժանրկրոնական գրականություն և կրոնական գիրք
Կազմված էsurah?, Al-Fātiḥah?, Al-Baqarah?, Al Imran?, An-Nisāʼ?, Al-Ma'idah?, Al-Anʻām?, Al-Aʻrāf?, Al-Anfal?, At-Tawbah?, Yunus?, Hūd?, Yūsuf?, Ar-Raʻd?, Ibrahim?, Al-Hijr?, An-Nahl?, Al-Isra?, Al-Kahf?, Maryam?, Ta-Ha?, Al-Anbiya?, Al-Ḥajj?, Al-Mu’minūn?, An-Nūr?, Al-Furqan?, Ash-Shu'ara?, An-Namli?, Al-Qaṣaṣ?, Al-‘Ankabūt?, Ar-Rum?, Luqman?, As-Sajda?, Al-Aḥzāb?, Sabaʾ?, Fāṭir?, Ya Sin?, As-Saaffat?, Sad?, Az-Zumar?, Ghafir?, Fuṣṣilat?, Ash-Shura?, Az-Zukhruf?, Ad-Dukhan?, Al-Jathiya?, Al-Ahqaf?, Surat Muhammad?, Al-Fath?, alhograt?, Sūrat Qaf?, Adh-Dhariyat?, At-Tur?, Sūrat an-Najm?, Sūrat al-Qamar?, Ar-Rahman?, Al-Waqi'a?, Al-Hadid?, Al-Mujadila?, Al-Hashr?, Al-Mumtahina?, As-Saff?, Al-Jumua?, Al-Munafiqun?, At-Taghabun?, At-Talaq?, At-Tahrim?, Sūrat al-Mulk?, Al-Qalam?, Al-Haaqqa?, Al-Maarij?, Nuh?, Al-Jinn?, Al-Muzzammil?, Al-Muddaththir?, Al-Qiyāmah?, al-Insān?, Al-Mursalat?, An-Naba?, An-Naziat?, Abasa?, At-Takwir?, Al-Infitar?, Al-Mutaffifin?, Sūrat al-Inshiqāq?, Sūrat al-Burūj?, Sūrat aṭ-Ṭāriq?, Al-Ala?, Al-Ghashiya?, Al-Fajr?, Al-Balad?, Ash-Shams?, Al-Lail?, Ad-Dhuha?, Al-Inshirah?, Sūrat at-Tīn?, Al-ʻAlaq?, Al-Qadr?, Al-Bayyinah?, Az-Zalzala?, Al-Adiyat?, Al-Qariah?, At-Takathur?, Al-Asr?, Al-Humaza?, Al-Fil?, Quraysh?, Al-Ma'un?, Al-Kawthar?, Al-Kafirun?, An-Nasr?, Al-Masad?, Al-Ikhlas?, Al-Falaq? և Al-Nas?
Բնօրինակ լեզուԴասական արաբերեն
Կերպար(ներ)Մուհամմադ մարգարե, Noah in Islam?, Jesus in Islam?, Moses in Islam?, Ibrahim?, Islamic view of Isaac?, Mary in Islam?, Zayd ibn Haritha al-Kalbi?, Lot's wife?, Naamah?, Samiri?, Abū Lahab?, Umm Jamil?, David in Islam?, Goliath?, Harun?, Solomon in Islam?, Adam in Islam?, Cain and Abel in Islam?, Jibril?, Շեբա թագուհի, Եվա, Զեյնաբ բինթ Ջահշ, Khidr?, Lot in Islam?, Uzair?, Լոխման, Korah?, Joseph in Islam?, Lot's daughters?, Idris?, Job in Islam?, Ismail?, Elijah in Islam?, Elisha in Islam?, zu'l kifli?, Shuayb?, Saleh?, Hud?, Jacob in Islam?, Yunus?, Dhul-Qarnayn?, Իբլիս և God in Islam?
Ստեղծման տարեթիվ631
Նկարագրում էԱրաբական թերակղզի
ԳՄՍՀ9-682-92846-X
Թվային տարբերակal-quran.info
 Qur'an Վիքիպահեստում

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Գրի առնում խմբագրել

Ղուրանը մուսուլմանների սուրբ գիրքն է։ Ղուրան բառը կազմված է կարդալ, արտասանել (արաբ․՝ قرأ‎‎) արմատից։ Ավանդության համաձայն Ղուրանը երկնային «Մայր գրքի» կրկնօրինակն է, որը հատվածաբար Մուհամմադ մարգարեին է հաղորդվել Ջաբրիիլ (Գաբրիել) հրեշտակապետի միջոցով 610-632 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա քարոզչական գործունեության ընթացքում։

 

Մուհամմադի մահվանից հետո՝ 632 թվականին, հայտնությունների ճնշող մեծամասնությունը պահպանվում էր նրա զինակիցների հիշողության մեջ միայն։ Բանն այն է, որ նրա կենդանության օրոք դրանց միայն աննշան մասն էր գրի առնվել, այն էլ՝ քարերի, կենդանիների ոսկորների, արմավենու տերևների վրա, դեռևս անկատար արաբերեն գրով։ Գրառումները ճիշտ կարող էին մեկնաբանվել միայն այն դեպքում, եթե դրանք կատարած մարդիկ շարունակում էին մտքում պահել քարոզների տեքստերը։

Ավանդության համաձայն, Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թվականին համոզել է խալիֆ Աբու Բաքրին հրամայել հավաքել մինչ այդ գրի առնված և ասհաբների (զինակիցներ) հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։ Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք՝ 650 թվականին, և, հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։

Սակայն, Օսմանի մահվանից հետո դեռևս կես դար Ղուրանի տեքստը փոփոխությունների է ենթարկվել, հատկապես, արաբական գրի կատարելագործման ընթացքում։ Ղուրանի տեքստի վերջնական և ամփոփ օրինականացումը տեղի է ունեցել Մուհամմադի մահվանից երեք դար անց, Իբն Մուջահիդի (մահացել է 936 թվականին) ռեֆորմի արդյունքում, որն օրինականացրեց Սուրբ գրքի 7 տարատեսակ «ընթերցումները» (կիրաաթ)։

Կառուցվածք խմբագրել

Ղուրանը կազմված է 114 սուրաներից (արաբերեն՝ سورة, աստիճան, կարգ, դիրք), որոնք իրենց հերթին բաժանվում են իմաստային հատվածների՝ այաների (արաբերեն՝ آية,նախանշան, հրաշք)։ Վերջիներիս թիվը մեկ սուրայում տատանվում է 3-ից (103-րդ, 108-րդ, 110-րդ սուրաներում) մինչև 286 (երկրորդ սուրա)։ Ընդամենը Ղուրանը կազմված է 6204–ից 6236 այաներից (ըստ տարբեր հաշվարկների)։ Սուրաները, որոշ բացառություններով, դասավորված են այաների քանակի նվազման կարգով՝ առանց որևէ իմաստային կամ ժամանակագրական հերթականության։ Բացառություններից է առաջին սուրան՝ Ալ-Ֆաթիհան (արաբերեն՝ فَاتِحَةٌ,Բացող), որում ընդամենը 7 այա կա։ Յուրաքանչյուր սուրա սկսվում է բիսմիլլահով՝ բիսմիլլահ առռահման առռահիմ (արաբերեն՝ بسم الله الرحمن الرحيم, Բարեգութ և գթասիրտ Աստծո անունով) մուտքով, բացառություն է կազմում միայն 9-րդ սուրան։

Ղուրանի գերակշռող մեծամասնությունը երկխոսության տեսքով բանավեճ է՝ մի կողմից մերթ առաջին, մերթ երրորդ դեմքով խոսող Աստծո և մյուս կողմից՝ իսլամի հակառակորդների և տատանվողների միջև։ Բացի բուն կրոնական և դիցաբանական սյուժեներից այն պարունակում է կրոնաիրավական բնույթի կարգադրություններ, որոնք սահմանում են «Աստծուն հաճելի» կենսակերպն ու վարվելաձևը, ծիսակարգի և երկրպագության որոշ կանոններ։ Ղուրանում արտացոլված են նաև Մուհամմադի կյանքի վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցած որոշ պատմական իրադարձություններ։

 
«Ալ Ֆաթիհա» Ղուրանի առաջին սուրան

Թեմատիկ առումով Ղուրանում կարելի է առանձնացնել մի շարք թեմատիկ խմբեր.

  1. Մարգարեական սյուժեներ
  2. Պատմական իրադարձությունների մեկնաբանություններ
  3. Իսլամական իրավունքի նորմեր
  4. Մուսուլմանական էսխատաբանություն

և այլն։

Մուհամմադի քարոզները, որոնք հետագայում կազմեցին Ղուրանի տեքստը, հիմնականում հանդիսանում են նրա արձագանքը իր հակառակորդների փաստարկներին։ Ղուրանում չկա որևէ ներքին կառուցվածքային ամբողջականություն։ Մուհամմադի քարոզներում աղոթքները, անեծքները, խրատական պատմությունները, կրոնական կարգադրությունները և քաղաքացիական օրենքները հաջորդում են իրար՝ առանց որևէ համակարգի կամ հերթականության։ Այս հանգամանքը բացատրվում է ոչ միայն Մուհամմադի էքստատիկ վիճակով կամ նոր ուսմունքի շուրջ ծավալված լարված պայքարի հանգամանքներով, այլև հեթանոսական քրմական հմայություններին հանգող ժանրի առանձնահատկություններով։

Նախաիսլամական պոեզիայի հիմնական ձևի՝ կասիդայի 4-5՝ իրար հետ չկապված հատվածները կրկնվում և փոխակերպվում են տարբեր ստեղծագործություններում։ Ղուրանի ոչ մեծ չափսի սուրաներում (օրինակ՝ 44-47), որոնք տեսականորեն առավելագույնս են համապատասխանում բանավոր քարոզի պահանջներին, նույնպես, որոշ փոխակերպումներով, կրկնվում են որոշակի հատվածներ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «ներածություն», «բանավեճ», «խրատական պատմություն», «եզրակացություն»։

Ինչպես և կասիդայում, այստեղ նույնպես մի մասից մյուս մասի անցումը անսպասելի է և ընդհատուն, սյուժեի զարգացումը բացակայում է։ Ղուրանի, ինչպես և կասիդայի սյուժետային մասնատվածությունը պայմանավորված է ինչպես Մուհամմադի քարոզի բանավոր բնույթով, այնպես էլ այդ ժամանակաշրջանի մարդու մտածելակերպի առանձնահատկություններով, որն աչքի էր ընկնում առաջին հերթին պատկերայնությամբ և ասոցիատիվությամբ։ Անսպասելի անցումները, որոնք ուժողացնում են ունկնդիրների վրա ունեցած ազդեցությունը, իրականում այդքան էլ անսպասելի չեն՝ դրանք նախապատրաստվում են ասոցիացիաների նրբագույն խաղով։ Ղուրանում, ինչպես և նախաիսլամական պոեզիայում, մեծ տեղ են զբաղեցնում ֆորմուլային արտահայտությունները, ինչը, նույնպես, հանդիսանում է բանավոր մշակույթի կարևոր առանձնահատկություններից մեկը։

Սուրաների պարբերակացումը և յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններ խմբագրել

 

Սուրաները, ըստ Մուհամմադի կողմից դրանց արտասանման վայրի և ժամանակի, ընդունված է բաժանել 90 «մեքքայականի» և 24 «մադինայականի»։ «Մեքքայական» սուրաներն էլ, իրենց հերթին, եվրոպական արաբագիտության մեջ բաժանվում են 3 շրջանի։ Սակայն այս բաժանումը բավականին պայմանական է, քանի որ սուրաների մեծ մասի ժամանակացույցը վերջնականապես դեռ որոշված չէ, և, բացի այդ, մեծ թվով սուրաներում միավորված են տարբեր ժամանակաշրջանում արտասանված այաթներ։

Տարբեր շրջանի սուրաների ոճական և թեմատիկ բազմազանությունը բացատրվում է նրանով, որ Մուհամմադն իր ձեռքում էր կենտրոնացրել մի քանի տարբեր սոցիալական ֆունկցիաներ՝ հռետոր, զորավար, դատավոր, պոետ և այլն։ Սակայն նա դա արել է ժամանակի ընթացքում։ Ամեն մի նոր ֆունկցիայի ավելացմամբ փոխվում էր թեմատիկան և, հետևաբար, նաև քարոզի ոճը։ Իր մարգարեական գործունեության սկզբում նա հանդես էր գալիս որպես նախազգուշացնող մարգարե։ Ստեղծելով հավատացյալների Ումման նա դարձավ նաև կրոնական ուսմունքի հիմնադիր մարգարե, իսկ հիջրայից հետո այդ դերին ավելացավ նաև պետության հիմնադրի դերը։

Սուրաների շրջանների առանձնահատկություններ խմբագրել

Բանաստեղծական սուրաներ խմբագրել

 

Առաջին՝ այսպես կոչված «բանաստեղծական» խումբը համապատասխանում է Մուհամմադի գործունեության առաջին 4 տարիներին, երբ նա դեռ ինքն էլ չէր գիտակցում իր առաքելության ողջ ծավալը և իր քարոզի առանձին հատվածները չէր ընկալում որպես «Գրքի» մասեր։ Այս խմբին են պատկանում բանաստեղծական առումով առավել կատարյալ սուրաները, որոնք հանդիսանում են հին արաբական գրական և մշակութային ավանդույթի զարգացումը։ Դրանք գրված են սաջով՝ հանգավորված արձակով, որը ոճական մեծ ընդհանրություններ ունի արխաիկ պոեզիայի հետ, ինչն էլ պատճառ դարձավ, որ Մուհամմադի քարոզի առաջին տարիներին նրան ընդունեն առաջին հերթին որպես բանաստեղծ՝ շաիռ (Ղուրան 52։ 30), քուրմ՝ քահին (Ղուրան 52։ 29), կախարդ՝ սահիռ (Ղուրան 51։ 52, 72։24), կամ էլ խելագար՝ մաջնուն (Ղուրան 51։ 52, 52։ 29, 65։ 51, 81։ 22), չնայած, որ անձամբ Մուհամմադը բազմիցս պնդում էր, որ նա Ալլահի առաքյալն է, ոչ թե պոետ։

Որպես կանոն, այս խմբի մեջ են մտնում ամենակարճ սուրաները, որոնք կազմված են մի քանի պարզ, սակայն միևնույն ժամանակ, խիստ ցուցումներ պարունակող կարճ այաթներից։ Նրանցում հաճախ են հանդիպում երդումներ և անեծքներ, որոնք կոչ են անում մտածել փրկության մասին։ Դա բացատրվում է նրանով, որ Մուհամմադը իր քարոզի առաջին տարիներին իր առջև մի կանոնավոր խնդիր էր դրել՝ համոզել ունկնդիրներին, որ այն ամենը, ինչ նա ասում է, անհերքելի ճշմարտություն է, իսկ այդ ժամանակ նա դա կարող էր անել միայն երդումներով, անեծքներով, թախանձանքով, կոչերով։

Ղուրանում երդումները հանդիպում են 37 սուրաների մեջ, որոնցից 23-ը պատկանում են հենց «բանաստեղծական» շրջանին։ Օրինաչափ է նաև այն հանգամանքը, որ այս շրջանի սուրաներում առավել տարածված թեմաներից է Ահեղ Դատաստանի թեման՝ այն հանդիպում է 27 սուրաներում, որոնց զգալի մասը նվիրված է բացառապես Ահեղ Դատաստանի մասին հիշեցմանը և նկարագրմանը։ Արդեն այս շրջանի միջին հատվածում սկսում են հանդիպել դրախտի և դժոխքի նկարագրություններ, որոնք համապատասխանում են անապատի բնակչի պատկերացումներին և ակնկալիքներին։ Վաղ սուրաներում հանդիպում են Ալլահի 99 էպիտետների՝ «գեղեցիկ անունների» մոտ քառորդը։ Դեռ չկան հիշատակումներ նախորդ մարգարեների մասին, և չեն նկատվում աստվածաշնչյան ավանդույթի հետ ծանոթության հետքեր։ Եվրոպական ղուրանագիտության մեջ այս խմբին են պատկանում 48 սուրաներ, որոնք Ղուրանում համեմատաբար կոմպակտ են դասավորված տեքստի 2-րդ կեսում։

Ռահմանական սուրաներ խմբագրել

 

Երկրորդ՝ «ռահմանական» շրջանը համապատասխանում է քարոզի 5-6-րդ տարիներին։ Այս շրջանի սուրաները, որոնց բնորոշ է կիսաբանաստեղծական- կիսահռետորական տոնը, ավելի հանգիստ են։ Առաջին պլան է գալիս միաստվածության հայտարարումը, և Մուհամմադը կտրականապես խզում է կռապաշտության հետ որևէ կապ։ Սուրաներում հանդիպում են որոշ, դեռևս աղոտ ցուցումներ ծեսերի և վարվելակարգի վերաբերյալ։ Մուհամմադը սկսում է հայտնություններն ընկալել որպես մի ամբողջի մաս՝ առաջին պլան է գալիս Ղուրանի գաղափարը։ Հազվադեպ են հանդիպում երդումներ՝ ընդամենը 7 սուրաներում, ընդ որում դրանք բացառապես երդումներ են Ղուրանով։

Դրախտի և դժոխքի նկարագրություններն ավելի մանրամասն են, քան նախորդ շրջանի սուրաներում։ Այս շրջանից սկսած տեսքտում մեծ տեղ է հատկացվում նախորդ մարգարեների և հերոսների մասին պատումներին, ընդ որում ինչպես արաբական, այնպես էլ աստվածաշնչյան։ Այսպիսով նոր կրոնը բուն արաբական ավանդույթի կողքին սկսում է հիմնվել նաև մերձավորարևելյան միաստվածության ողջ ավանդույթի վրա։ Այս շրջանում սուրաներն ավելի երկար են դառնում, փոխվում է նաև ոճը՝ Մուհհամադը սաջից աստիճանաբար անցնում է պատմողական արձակի, ինչը թելադրված էր այն հանգամանքով, որ տեքստի մեջ մեծ թվով ավանդապատումներ էին մտել, ինչը հնարավոր չէր իրականացնել սաջի կանոնների սահմանում։ Այս շրջանին են պատկանում տառերով անվանված բոլոր 4 սուրաները (20-րդ, 36-րդ, 38-րդ, 50-րդ), ինչպես նաև 9 սուրաներ, որոնք սկսվում են տառերով։ Այս շրջանին են վերագրում 21 սուրաներ։

Մարգարեական սուրաներ խմբագրել

 

Երրորդ շրջանի մեջ են մտնում քարոզի 7-րդ տարուց մինչև հիջրա ընկած ժամանակաշրջանին պատկանող սուրաները։ Դա Մուհամմադի կյանքի ամենաբարդ ժամանակահատվածն էր, երբ նա, մնալով առանց հովանավորի, իր գաղափարակիրների հետ մնում է մեկուսացված և ստիպված է լինում գաղտնի կերպով ելք փնտրել ստեղծված իրավիճակից։ Բնականաբար, նրա առջև դրված նոր խնդիրները չէին կարող չազդել քարոզների կառուցվածքի և ոճի վրա։ Այս շրջանի սուրաները ավելի շուտ հռետորական են, քան բանաստեղծական։ Նրանցում մեծ տեղ են գրավում մարգարեների մասին պատումները, այդ պատճառով այս շրջանն անվանում են «մարգարեական»։ Այդ պատումների շնորհիվ վերջնականապես ձևավորվում է մեկ ընդհանուր մարգարեական ավանդույթ Իբրահիմից (Աբրահամ) մինչև Մուհամմադ՝ «մարգարեների կնիք»։ Մուհամմադը մարգարեական սյուժեներին էր դիմում հիմնականում այն ժամանակ, երբ ինքն էլ հայտնվում էր նմանատիպ բարդ իրավիճակում և ցանկանում էր ցույց տալ իր ունկնդիրներին, որ ողջ պատմության ընթացքում նրանք, ովքեր չեն հետևել Աստծո մարգարեներին և, առավել ևս, փորձել են վնասել նրանց, կործանման են դատապարտվել, մինչդեռ Աստված միշտ փրկել է իր մարգարեներին և նրանց հետևորդներին։

Հայտնվում է «մայր գրքի»՝ Մուսայից (Մովսես) մինչև Մուհամմադ ընտրյալ մարգարեներին հաղորդված բոլոր գրքերի նախամոր գաղափարը։ Արդյունքում ձևավորվում է ահլ ալ-քիթաբ (գրքի մարդիկ) հասկացությունը։ Վերջնականապես ձևավորվում է նաև Ղուրանի անկրկնելիության գաղափարը։ Երկրորդ պլան է անցնում դրախտի թեման։ Երդումները, որոնք նախորդ շրջաններում բավականին հաճախ էին հանդիպում, այս շրջանում հանդիպում են ընդամենը 4 անգամ։ Այս շրջանին են պատկանում տառերով սկսվող սուրաների մեծամասնությունը։ Նման սուրաները Ղուրանում ընդամենը 28-ն են, դրանցից մեկը պատկանում է առաջին շրջանին, 9-ը՝ երկրորդ, 16-ը՝ երրորդ և 2-ը՝ 4-րդ։ «Մարգարեական» շրջանին են պատկանում 21 սուրաներ։

Մադինայական սուրաներ խմբագրել

 

Մադինայական շրջանի սուրաները ոճական առումով գրեթե չեն տարբերվում ուշ մեքքայական շրջանի սուրաներից, ինչը չի կարելի ասել բովանդակության մասին։ Սրանցում մարգարեական պատումներն ավելի փոքրածավալ են և, որպես կանոն, ունեն հիշեցման ձև, հանդիպում են արտահայտություններ հրեաների և քրիոստոնեության Սուրբ Երրորդության դեմ։ Այս շրջանի սուրաներում ոչ միայն չկան երդումներ, այլև կա կոչ՝ չերդվել ի ապացույց սեփական իրավացիության (Ղուրան 24։ 52)։

Մուսուլմանական իրավունքի տեսանկյունից սրանք առավել մեծ կարևորություն ներկայացնող սուրաներն են։ Դա պայմանավորված է նրանով, որ հիջրայից հետո կտրուկ փոխվեցին Մուհամմադի դերն ու խնդիրները։ Նա այլևս կարիք չուներ որևէ բան համոզելու կամ ապացուցելու։ Նրա առջև ավելի կարևոր խնդիր էին դրված, քանի որ նա դարձել էր մուսուլմանական համայնքի՝ ումմայի ղեկավարը։

Այս սուրաները ստեղծված են կրոնական և քաղաքական օրենսդրի կողմից, որն արդեն ոչ թե պետք է քարոզեր նոր կրոնը, ապացուցեր իր իրավացիությունը, այլ համակարգեր իր կրոնական ուսմունքը և, միևնույն ժամանակ, նոր հասարակության հիմքերը կառուցեր, քանի որ աստվածաբանական, վախճանաբանական (էսխատաբանություն), տիեզերածնության խնդիրները, հիմնականում, արդեն լուծվել էին մեքքայական շրջանում։

Արտաքին հղումներ խմբագրել