Ղուկասավան

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Ղուկասավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 6 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ղուկասավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1600 թ.
Մակերես2,79 կմ²
ԲԾՄ845 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2019[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր , Եզդիներ
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+4
Ղուկասավան (Հայաստան)##
Ղուկասավան (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները։ Գյուղում բնակություն են հաստատել Սասունից և Սալմաստից, իսկ 1915 - 1918 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից, հետագայում նաև 1946-1948 թվականներին՝ պարսկահայաստանից եկած հայերը։ 1930-ական  թվականներին գյուղում բնակություն են հաստատել նաև եզդի ընտանիքներ։ Ղուկասավան է վերանվանվել 1949 թվականին։ Անվանումը կապված է հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի անվան հետ, որը ծնունդով այս գյուղից է եղել։

Գյուղի կենտրոնում է խոնարհված Սբ. Աստվածածին եկեղեցին։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում։ Գտնվում է ծովի մակարդակից 845 մ. բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ. է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ղուկասավանի մշտական բնակչությունը կազմել է 2019, առկա բնակչությունը՝ 1982 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 150 379 385 468 1843 1270 1467 1606[3] 2168 2019[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 630 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 156 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 128 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերական ոլորտում ունի ատաղձագործական գործարան։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 129» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 765

Արտաքին հղումներ խմբագրել