Ձվարանի կիստա (անգլ.՝ Ovarian cyst), հեղուկով լցված պարկ ձվարանում[1]։ Հաճախ անախտանիշ է[1]։ Երբեմն կարող է բերել փքվածության, որովայնի և մեջքի ստորին հատվածում ցավերի[1]։ Կիստաների մեծ մասն անվտանգ են[1]։ Ուժեղ ցավեր կարող են առաջանալ, եթե կիստան պատռվի, կամ տեղի ունենա ձվարանի ոտիկի ոլորում[1]։ Դա կարող է բերել փսխման կամ թուլության[1]։

Ձվարանի կիստա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա
 Ovarian cysts Վիքիպահեստում

Կիստաների մեծ մասը կապված են ձվազատման (օվուլյացիայի) հետ և հանդես են գալիս որպես ֆոլիկուլյար կիստա կամ դեղին մարմնիկի կիստա[1]։ Մյուս տեսակներն են էնդոմետրիոիդ կիստան, դերմոիդ կիստան և ցիստադենոման[1]։ Բազմաթիվ մանր կիստաներ են հանդիպում զույգ ձվարանների վրա դրանց պոլիկիստոզի ժամանակ[1]։ Դրանք կարող են առաջանալ նաև փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների ժամանակ[1]։ Հազվադեպ դեպքերում կիստաները կարող են լինել ձվարանի քաղցկեղի ձև[1]։ Ախտորոշումն արվում է փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտության և օժանդակ այլ հետազոտման մեթոդների օգնությամբ[1]։

Սովորաբար կիստաները հսկվում են բժիշկների կողմից[1]։ Ցավի առաջացման ժամանակ դեղամիջոցներից կարող են օգտագործվել պարացետամոլը (ացետամինոֆեն) կամ իբուպրոֆենը[1]։ Այն անձանց շրջանում, որոնք անամնեզում հաճախ են ունեցել ձվարանի կիստաներ, հորմոնալ հակաբեղմնավորիչները կարող են օգտագործվել կանխելու համար դրանց հետագա առաջացումը[1]։ Սակայն չկան հավաստի տվյալներ, որ հակաբեղմանավորիչները կարող են հանդիսանալ արդեն իսկ առաջացած կիստաների համար բուժման տարբերակ[2]։ Եթե դրանք մի քանի ամիս անց հետ չեն զարգանում, մեծանում են չափերով, ձեռք են բերում ոչ բնորոշ տեսք, կամ առաջացնում են ցավ, ցուցված է կիստաների վիրահատական հեռացում[1]։

Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց մոտ հաճախ առաջանում են փոքր կիստաներ[1]։ Մեծ կիստաները առաջացնում են բարդություններ մինչև դաշտանադադարը գտնվող անձանց 8%-ի շրջանում[1]։ Ձվարանային կիստաները առկա են դաշտանադադարում գտնվող կանանց 16%-ի մոտ և ավելի հավանական է, որ դա կարող է լինել քաղցկեղ[1][3]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Կարող են առկա լինել որոշ կամ բոլոր ախտանիշները, սակայն հնարավոր է նաև անախտանիշ ընթացք[4]։

  • Որովայնային ցավ։ Բութ ցավ որովայնում կամ կոնքում, հատկապես սեռական հարաբերության ժամանակ։
  • Արգանդային արյունահոսություն։ Ցավ դաշտանի սկզբում, վերջում կամ ամբողջ ընթացքում, անկանոն ցիկլ, ոչ նորմալ արգանդային արյունահոսություն կամ քսվող արյուն։
  • Լցվածության, ծանրության, ճնշման, այտուցվածության կամ փքվածության զգացում որովայնում։
  • Սուր և հանկարծակի սկսվող ցավ որովայնի ստորին հատվածի մի կողմից։
  • Հաճախամիզություն, դժվարամիզություն (միզապարկը ամբողջությամբ դատարկելու անհնարինություն), աղիների պերիստալտիկայի դժվարություն կապվաց կոնքի խոռոչի օրգանների (ձվարանների) չափերի մեծացմամբ։
  • Կոնստիտուցիոնալ ախտանիշներ՝ հոգնածություն, գլխացավ։
  • Սրտխառնոց, փսխում
  • Քաշի ավելացում

Այլ ախտանիշներ կարող են առաջանալ՝ կախված, թե որն է կիստայի առաջացման պատճառը[4]։

  • Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի (ՁՊԿՀ) (PCOS-Polycystic ovarian syndrome) ժամանակ դիտվում է դեմքի և մարմնի մազակալում, ակնե, ճարպակալում և անպտղություն։
  • Էնդոմետրիոզի ժամանակ լինում է առատ դաշտան, սեռական հարաբերությունը ցավոտ է։

Կիստաների ազդեցությունը պտղաբերության վրա, որոնց առաջացումը կապված չէ ՁՊԿՀ-ի հետ, պարզված չէ[5]։

Կիստայի պատռում խմբագրել

Պատռված կիստան սովորաբար ունի տեղային դրսևորում և պահանջում է բժիշկի կողմից հսկողություն, ցավազրկողների ընդունում։ Գլխավոր ախտանիշն է հանդիսանում ցավը որովայնում, որը կարող է տևել օրերից մինչև շաբաթներ, սակայն երբեմն լինում է անախտանիշ[6]։ Մեծ կիստայի պատռումը կարող է հանգեցնել որովայնի խոռոչում արյունահոսության, ընդհուպ մինչև հեմոռագիկ շոկի։

Ձվարանի ոտիկի ոլորում խմբագրել

Կիստաները բարձրացնում են ձվարանի ոտիկի ոլորման վտանգը՝ 4սմ-ից մեծերը ասոցացված են 17% հավանականության հետ։ Ոլորումը կարող է հանգեցնել արյան հոսքի խանգարման և ձվարանի ինֆարկտի[7]։

Ախտորոշում խմբագրել

 
Ձախ ձվարանի վրա երևում է 2 սմ տրամագծով կիստա
 
Ձվարանի 4 տեսակի կիստայի ՄՌՇ պատկեր
 
Աքսիալ ՀՇ-ն ցույց է տալիս մեծ հեմոռագիկ ձվարանի կիստան, որը ընդգծված է դեղին գծերով: Արյունը երևում է առաջային հատվածում:

Ձվարանի կիստաները սովորաբար ախտորոշվում են ՈՒՁՀ-ի, ՀՏ, ՄՌՇ հետազոտությունների օգնությամբ, իսկ արդյունքները կորրելացվում են կլինիկական արտահայտությունների և էնդոկրինոլոգիական թեստերի արդյունքների հետ։

Ուլտրաձայնային հետազոտություն խմբագրել

Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց շրջանում, մինչև 5 սմ տրամագծով կիստայի առկայության դեպքում հետագա դինամիկ ՈՒՁՀ-ի կարիք չկա, որովհետև դրանք սովորաբար ֆոլիկուլյար կիստաներ են։ Նախադաշտանադադարային կանանց շրջանում 5-7 սմ կիստայի առկայության դեպքում անհրաժեշտ է ամենամյա դինամիկ ՈՒՁՀ։ Պարզ կիստայի 7 սմ-ից մեծ չափերի դեպքում ցուցված է ՄՌՇ հետազոտություն կամ ախտորոշիչ վիրահատություն։ Մեծ չափերի պատճառով հնարավոր չէ դրանք հուսալիորեն գնահատել միայն ՈՒՁՀ-ի օգնությամբ։ Ուլտրաձայնային ալիքի վատ թափանցելիության հետևանքով դժվար է տեսնել փափուկ հյուսվածքի հանգուցավորությունը կամ հետին պատի հաստացած միջնապատը։ Դեղին մարմնիկի համար, որը դոմինանտ ձվազատող ֆոլիկուլն է, բնորոշ է հաստացած պատը, որը ներսից խոզանակավոր, անկանոն ուրվագծեր ունի։ Դինամիկ հետազոտությունը անհրաժեշտ է, եթե տրամագիծը գերազանցում է 3 սմ-ը։ Հետդաշտանադադարային կանանց մոտ յուրաքանչյուր կիստա, որը մեծ է 1 սմ-ից, ենթակա է ամենամյա ուլտրաձայնային հսկողության։ Ինչպես և վերարտադրողական շրջանի կանանց մոտ, կիստայի 7 սմ-ից մեծ չափերի դեպքում ցուցված է ՄՌՇ հետազոտություն կամ ախտորոշիչ վիրահատություն[8]։

Պատահական հայտնաբերված դերմոիդ կիստաների համար, որոնք ՈՒՁՀ-ով տարբերակվում են շնորհիվ իրենց մեջ պարունակվող պաթոգնոմոտիկ էխոգեն ճարպի շնորհիվ, անկախ հիվանդի տարիքից ցուցված է ամենամյա դինամիկ հետազոտություն և վիրահատական հեռացում։ Պերիտոնեալ կիստաների համար, որոնք նման են ճմրթած թղթի-հյուսվածքի և կրկնում են շրջակա օրգանների ուրվագծերը, հսկողությունը հիմնվում է անամնեզի տվյալների վրա։ Անէխոգեն պատկերի պատճառով, հիդրոսալպինգսը կամ ֆալլոպյան փողի լայնացումը կարող են սխալմամբ ախտորոշվել որպես ձվարանի կիստա։ Հետազոտումը նույնպես հիմնված է անամնեզի տվյալների հիման վրա[8]։

Բազմախոռոչավոր, մինչ 3 մմ միջնապատ ունեցող կիստաների ժամանակ խորհուրդ է տրվում վիրահատական հեռացում։ Խոռոչների առկայությունը ենթադրում է նեոպլազիա։ Բարակ միջնապատերը վկայում են, որ նեոպլազիան բարորակ է։ Միջնապատի հաստացումը, հանգուցավորության առաջացումը և դոպլեր հետազոտությամբ կիստայի անոթավորման հայտնաբերումը ցուցում է վիրահատության, որպեսզի ժամանակին կանխվի հետագա հնարավոր չարորակացումը[8]։

Գնահատման համակարգեր խմբագրել

Գոյություն ունի ձվարանի կիստայի չարորակացման գնահատման մի քանի համակարգ, ինչպիսիք են չարորակացման ինդեքսի ռիսկ, LR2, ՊԳ (պարզ գնահատում)։ Դրանց զգայունությունը և յուրահատկությունը ներկայացված է ստորև[9]՝

Գնահատման համակարգ Նախադաշտանադադարային շրջան Հետդաշտանադադարային շրջան
Զգայունություն Յուրահատկություն Զգայունություն Յուրահատկություն
RMI I 44% 95% 79% 90%
LR2 85% 91% 94% 70%
ՊԳ 93% 83% 93% 76%

Ձվարանային կիստաներրը կարելի է դասակարգել ելնելով այն հանգամանքից, հանդիսանում են դրանք նորմալ դաշտանային ցիկլի ֆոլիկուկյար (ֆունկցիոնալ) կիստա, թե ունեն այլ ծագումնաբանություն[4]։

Կիստան համարվում է մեծ, եթե 5 սմ և ավելի է ու հսկա, եթե 15 սմ և ավելի է։ Եթե երեխաների մոտ կիստան հասնում է պորտի մակարդակին, համարվում է հսկա։

Ֆունկցիոնալ կիստա խմբագրել

Ֆունկցիոնալ կիստաների առաջացումը կապված է դաշտանային ցիկլի հետ։ Տարբերում են հետևյալ տեսակները՝

  • Ֆոլիկուլյար կիստա։ Ամենահաճախ հանդիպող տեսակն է։ Ֆոլիկուլը, որը ձվաբջիջ է պարունակում, դաշտանային ցիկլի 14-րդ օրը, ձվազատման ժամանակ պետք է պատռվի։ Եթե դա տեղի չի ունենում, առաջանում է ֆոլիկուլյար կիստա՝ 2,5 սմ և ավելի տրամագծով[4]։
  • Դեղին մարմնիկի կիստան առաջանում է ձվազատումից հետո[4]։
  • Տեկկա լյուտեինային կիստան առաջանում է տեկկա բջջային շերտում, որը շրջապատում է զարգացող ձվաբջիջներին։ Մարդու խորիանային գոնադոտրոպինի գերազդեցության հետևանքով զույգ ձվարաններում տեկկա բջիջները պրոլիֆերացվում են և դառնում կիստոզ[4]։

Ոչ ֆունկցիոնալ կիստաներ խմբագրել

 
Ձվարանի հեմոռագիկ կիստայի տրանսվագինալ տվիչով արված պատկեր: Առավել հավանական է, որ սա դեղին մարմնիկի կիստա է: Մակարդված արյունը տալիս է սարդոստայնանման պատկեր:
  • Բազմաթիվ մանր կիստաներով ձվարան, որը հայտնաբերվում է կլինիկապես առողջ կնոջ մոտ կամ ՁՊԿՀ-ի ժամանակ,
  • Էնդոմետրիոիդային կիստա, որը հայտնի է որպես շոկոլադե կիստա,
  • Հեմոռագիկ ձվարանային կիստա,
  • Դերմոիդ կիստա,
  • Ձվարանային շճային ցիստադենոմա,
  • Ձվարանային մուցինոզ ցիստադենոմա,
  • Հարձվարանային կիստա,
  • Ցիստիկ ադենոֆիբրոմա,
  • Սահմանային ուռուցքային բջիջներ։

Նման կլինիկական վիճակներ խմբագրել

 
Էնդոմետրիոմայի տրանսվագինալ ՈՒՁՀ. կիստայի չափերն են 67 x 40 մմ: Երևում է բնորոշ հատիկավորությունը:

Յուվենիլ հիպոթիրեոիդիզմի 75% դեպքերն ուղեկցվում են մուլտիկիստոզ ձվարաններով։ Ձվարանի ուռուցքի մարկերները և մեծ կիստաները բնորոշ են Ֆան Վիկի և Գրումբախի համախտանիշին[10]։

Երեխաների և դեռահասների շրջանում չարորակ պրոցեսների բացակայության պայմաններում CA-125 մարկերը հաճախ կարող է բարձրացած լինել։ Սա պետք է հաշվի առնել պահպանողական բուժում նշանակելու համար։

ՊԿՁՀ-ի ժամանակ, լյուտեինացնող և ֆոլիկուլոխթանիչ հորմոնների բարձրացած հարաբերության հետևանքով զույգ ձվարանների վրա առաջանում են բազմաթիվ մանր կիստաներ։ Բնորոշ է 25 և ավելի կիստաների առկայությունը կամ ձվարանի ծավալի 10 մլ և ավելի մեծացումը[11]։

Կլոմիֆենով անպտղության բուժման արդյունքում մարդու խորիոնային գոնադոտրոպինի (ՄԽԳ) բարձրացման հետևանքով հնարավոր է զույգ ձվարաններում բիլատերալ մեծ կիստաների առաջացում։ Այս երևույթը հայտնի է որպես ձվարանների գերդրդման համախտանիշ[12]։ Մի շարք չարորակացումներ կարող են նմանվել կլոմիֆենի ազդեցությանը, բարձրացնելով ՄԽԳ-ի քանաակը, օրինակ՝ ստամոքսաղիքային տրոֆոբլաստիկ հիվանդությունը։

Չարորակացման ռիսկ խմբագրել

Ձվարանի քաղցկեղի առաջացման հավանականության գնահատման լայն տարածում գտած մեթոդներից է չարորակացմանի ինդեքսի ռիսկը՝ risk of malignancy index (RMI)[13]: Ըստ այս մեթոդի, բոլոր նրանց, ում մոտ RMI 200-ից բարձր է եղել, պետք է ուղղորդել դեպի մասնագիտացված օնկո-վիրաբուժական կենտրոններ[14]։

RMI-ը հաշվում է հետևալ կերպ[14]՝

RMI = ՈՒՁՀ միավոր x դաշտանադադարային միավոր x CA-125-ի քանակը Մ/մլ

ՈՒՁՀ միավորը և դաշտանադադարային միավորը որոշելու համար գոյություն ունի երկու մեթոդ և կախված նրանից, թե որ մեթոդն է ընտրվել, հետազոտությունը կոչվում է RMI 1 և RMI 2[14]:

Առանձնահատկություն RMI 1 RMI 2

Ուլտրաձայնային անոմալիաներ։

  • Բազմախորոչավոր կիստա
  • Սոլիդ տեղամասեր
  • Երկկողմանի ախտահարումներ
  • Ասցիտ
  • Ներորովայնային մետաստազներ
  • 0 = բացակայում են
  • 1 = մեկ անոմալիա
  • 3 = երկու կամ ավելի անոմալիաներ
  • 0 = բացակայում են
  • 1 = մեկ անոմալիա
  • 4 = երկու կամ ավելի անոմալիաներ
Դաշտանադադարային միավորը
  • 1 = Նախադաշտանադադարային
  • 3 = Հետդաշտանադադարային
  • 1 = Նախադաշտանադադարային
  • 4 = Հետդաշտանադադարային
CA-125 Քանակը Մ/մլ Քանակը Մ/մլ

RMI 2-ի 200 և բարձր արժեքի զգայունությունը կազմում է 74-80%, յուրահատկությունը 89-92%, դրական կանխատեսիչ արժեքը շուրջ 80%։ RMI 2-ը համարվում է ավելի զգայուն, քան RMI 1-ը[14]։

Բուժում խմբագրել

Հիպոթիրեոիդոզով կամ էնդոկրին համակարգի այլ խնդրի հետ ասոցացված կիստաների վարումը կապված է նշված հիվանդության բուժման հետ։

Կիստաների 95%-ը բարորակ են, ոչ կանցերոգեն[16]։

Ֆունկցիոնալ կիստաները և ձվարանի հեմոռագիկ կիստաները սովորաբար ներծծվում են.[17]: Սակայն, որքան մեծ է կիստան, այնքան ավելի անհավանական է, որ նա ինքնուրույն կներծծվի[18]։ Բուժում կարող է անհրաժեշտ լինել, եթե նրանք պահպանվում են ամիսներ շարունակ, մեծանում են կամ առաջացնում են ցավ[19]։ Կիստաները, որոնք պահպաանվում են երկու կամ երեք դաշտանային ցիկլ կամ հայտնաբերվում են հետդաշտանադադարային կանանց մոտ, կարող են վկայել ավելի լուրջ հիվանդության մասին։ Նրանք պետք է հսկվեն ՈՒՁՀ-ի օգնությամբ և անհրաժեշտության դեպքում կատարվի ախտորոշիչ լապարոսկոպիա։ Որոշ դեպքերում կարող է կատարվել վիրահատական բիոպսիա։

Ցավ խմբագրել

Կարող են օգտագործվել հետևյալ դեղամիջոցները.

Վիրահատություն խմբագրել

Չնայած որ կիստաների մեծ մասը հսկվում են, որոշների համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն[20]։ Կարող է հեռացվել ինչպես կիստան, այնպես էլ մեկ կամ երկու ձվարանները[21]։ Եթե կիստան մեծ չէ կամ չարորակացումը բացառված է, կատարվում է լապարոսկոպիա[22]։ Վիրահատական միջամտություն պահանջող դեպքերն են[23]՝

  • Ձվարանային կիստաների կայուն կոմպլեքս,
  • Ախտանիշներ առաջացնող կիստա,
  • 5 սմ և ավելի չափեր ունեցող կիստաների կոմպլեքս,
  • 10 սմ և ավելի չափեր ոնեցող միայնակ կիստա,
  • Նախադաշտանադադարային և հետդաշտանադադարային շրջան։

Հաճախականություն խմբագրել

Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց մոտ հաճախ առաջանում են փոքր կիստաներ[1]։ Մեծ կիստաները առաջացնում են բարդություններ մինչև դաշտանադադարը գտնվող անձանց 8%-ի շրջանում[1]։ Ձվարանային կիստաները առկա են դաշտանադադարում գտնվող կանանց 16%-ի մոտ և ավելի հավանական է, որ դա կարող է լինել քաղցկեղ[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 «Ovarian cysts». Office on Women's Health. 2014 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  2. 2,0 2,1 Grimes, DA; Jones, LB; Lopez, LM; Schulz, KF (2014 թ․ ապրիլի 29). «Oral contraceptives for functional ovarian cysts». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD006134. doi:10.1002/14651858.CD006134.pub5. PMID 24782304.
  3. 3,0 3,1 Mimoun, C; Fritel, X; Fauconnier, A; Deffieux, X; Dumont, A; Huchon, C (December 2013). «[Epidemiology of presumed benign ovarian tumors]». Journal de gynecologie, obstetrique et biologie de la reproduction. 42 (8): 722–9. doi:10.1016/j.jgyn.2013.09.027. PMID 24210235.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Helm, William. «Ovarian Cysts». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Legendre, G; Catala, L; Morinière, C; Lacoeuille, C; Boussion, F; Sentilhes, L; Descamps, P (March 2014). «Relationship between ovarian cysts and infertility: what surgery and when?». Fertility and Sterility. 101 (3): 608–14. doi:10.1016/j.fertnstert.2014.01.021. PMID 24559614.
  6. Ovarian Cyst Rupture Արխիվացված 2013-09-28 Wayback Machine at Medscape. Authors: Nathan Webb and David Chelmow. Updated: Nov 30, 2012
  7. «Ovarian Cysts Causes, Symptoms, Diagnosis, and Treatment». eMedicineHealth.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Levine, D; Brown, DL; Andreotti, RF; Benacerraf, B; Benson, CB; Brewster, WR; Coleman, B; Depriest, P; Doubilet, PM; Goldstein, SR; Hamper, UM; Hecht, JL; Horrow, M; Hur, HC; Marnach, M; Patel, MD; Platt, LD; Puscheck, E; Smith-Bindman, R (September 2010). «Management of asymptomatic ovarian and other adnexal cysts imaged at US: Society of Radiologists in Ultrasound Consensus Conference Statement». Radiology. 256 (3): 943–54. doi:10.1148/radiol.10100213. PMID 20505067.
  9. Kaijser J, Sayasneh A, Van Hoorde K, Ghaem-Maghami S, Bourne T, Timmerman D, Van Calster B (2013). «Presurgical diagnosis of adnexal tumours using mathematical models and scoring systems: a systematic review and meta-analysis». Human Reproduction Update. 20 (3): 449–462. doi:10.1093/humupd/dmt059. ISSN 1355-4786. PMID 24327552.
  10. Durbin KL, Diaz-Montes T, Loveless MB (2011). «Van wyk and grumbach syndrome: An unusual case and review of the literature». Journal of pediatric and adolescent gynecology. 24 (4): e93–6. doi:10.1016/j.jpag.2010.08.003. PMID 21600802.
  11. Dewailly, D; Lujan, ME; Carmina, E; Cedars, MI; Laven, J; Norman, RJ; Escobar-Morreale, HF (May 2014). «Definition and significance of polycystic ovarian morphology: a task force report from the Androgen Excess and Polycystic Ovary Syndrome Society». Human Reproduction Update. 20 (3): 334–52. doi:10.1093/humupd/dmt061. PMID 24345633.
  12. Altinkaya, SO; Talas, BB; Gungor, T; Gulerman, C (October 2009). «Treatment of clomiphene citrate-related ovarian cysts in a prospective randomized study. A single center experience». The journal of obstetrics and gynaecology research. 35 (5): 940–5. doi:10.1111/j.1447-0756.2009.01041.x. PMID 20149045.
  13. NICE clinical guidelines Issued: April 2011. Guideline CG122. Ovarian cancer: The recognition and initial management of ovarian cancer Արխիվացված 2013-09-22 Wayback Machine, Appendix D: Risk of malignancy index (RMI I).
  14. 14,0 14,1 14,2 14,3 Network, Scottish Intercollegiate Guidelines (2003). «EPITHELIAL OVARIAN CANCER SECTION 3: DIAGNOSIS». Epithelial ovarian cancer : a national clinical guideline. Edinburgh: SIGN. ISBN 1899893938. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  15. Abduljabbar, Hassan S.; Bukhari, Yasir A.; Hachim, Estabrq G. Al; Ashour, Ghazal S.; Amer, Afnan A.; Shaikhoon, Mohammed M.; Khojah, Mohammed I. (2015-7). «Review of 244 cases of ovarian cysts». Saudi Medical Journal. 36 (7): 834–838. doi:10.15537/smj.2015.7.11690. ISSN 0379-5284. PMC 4503903. PMID 26108588.
  16. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  17. V.T. (2014 թ․ մայիսի 14). Understanding Ovarian Cyst. V.T. էջեր 25–. GGKEY:JTX84XQARW9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  18. Edward I. Bluth (2000). Ultrasound: A Practical Approach to Clinical Problems. Thieme. էջ 190. ISBN 978-0-86577-861-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին.
  19. Susan A. Orshan (2008). Maternity, Newborn, and Women's Health Nursing: Comprehensive Care Across the Lifespan. Lippincott Williams & Wilkins. էջ 161. ISBN 978-0-7817-4254-2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին.
  20. Tamparo, Carol; Lewis, Marcia (2011). Diseases of the Human Body. Philadelphia, PA: Library of Congress. էջեր 475. ISBN 978-0-8036-2505-1.
  21. «HealthHints: Gynecologic Health (January/February, 2003)». Texas AgriLife Extension Service: HealthHints. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին.
  22. Surgit, O; Inegol Gumus, I (2014). «Single-port Laparoscopic Total Hysterectomy and Bilateral Salpingo-oopherectomy Combined with Burch Colposuspension». Acta chirurgica Belgica. 114 (4): 0. PMID 26021429.
  23. Ovarian cysts Արխիվացված 2013-10-02 Wayback Machine from MedlinePlus. Update Date: 2/26/2012. Updated by: Linda J. Vorvick and Susan Storck. Also reviewed by David Zieve

Արտաքին հղումներ խմբագրել