«Ձորակում» (ռուս.՝ В овраге), Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը` գրված 1898 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1899 թվականին «Կյանք» ամսագրում։ Գրաքննադատ Դմիտրի Օվսյաննիկո-Կուլիկովսկին վիպակի էությունը համարում է չարի և մեղքի նկարագրությունը՝ զուգակցված գյուղացիությունից նոր յուրահատուկ «բուրժուազիայի» առաջացմամբ[1]։

Ձորակում
ռուս.՝ В овраге
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1899
Հրատարակվել է1900

Հերոսներ խմբագրել

Քննադատների կարծիքով պատմության գրեթե բոլոր կերպարները «մարդիկ են առանց բարու և չարի չափանիշների»[1][2]`

  • Գրիգորի Պետրովիչ Ցիբուկին՝ առևտրող զբաղվող
  • Անսիմ Գրիգորևիչ Ցիբուկին՝ Գրիգորի Ցիբուկինի ավագ որդին
  • Ստեփան Գրիգորևիչ Ցիբուկին՝ Գրիգորի Ցիբուկինի կրտսեր որդին
  • Ակսինյա՝ Ստեփանի կինը
  • Վարվառա Նիկոլաևնա՝ Գրիգորի Պետրովիչի երկրորդ կինը[1].
  • Լիպա — աղքատ աղջիկ, Անիսիմայի կինը[1][3][4].

Սյուժե խմբագրել

Ցիբուկինը որոշում է ամուսնացնել իր ավագ որդուն։ Նա հանգիստ համաձայնվում է առանց խանդավառության։ Հարսնացուին կոչում են Լիպա, նա շատ աղքատ աղջիկ էր, որի համար Ցիբուլկինների տուն մտնելը ցանկացած տեսանկյունից համարվում էր ճակատագրի նվեր, քանի որ նա օժիտ չուներ։ Անիսիմը գալիս է հարսանիքից երեք օր առաջ և բոլորին որպես նվեր բերում է արծաթե ռուբլիներ և հիսուն կոպեկանոցներ, որոնց հիմնական գրավչությունն այն է, որ դրանք բոլորովին նոր են։ Հարսանիքի ժամանակ Անիսիմը արագ հարբում է և պարծենում քաղաքում բնակվող Սամորոդով ազգանվամբ ընկերոջով, նրան անվանելով «հատուկ մարդ»։ Հինգ օր հետո Անիսիմը գնում է քաղաք, խոսուն է Վառվառայի հետ և վերջինս բողոքում է, որ աստվածավայել չեն ապրում, որ ամեն ինչ հիմնված է ստի վրա։ Հրաժեշտ տալով՝ Անիսիմն ասում է, որ Սամոռոդովը իրեն ներքաշել է ինչ որ մութ գործերի մեջ՝ «կհարստանամ կամ էլ կկորչեմ»։ Կայարանում Ցիբուկինը որդուն խնդրում է մնալ «տանը, գործով», բայց նա հրաժարվում է։ Պարզվում է , որ Անիսիմի մետաղադրամները կեղծ են։ Նա դրանք պատրաստել է Սամոռոդովի հետ և այժմ նրան դատում են, որն էլ ցնցում է ծերուկին։ Նա խառնել է կեղծ մետաղադրամները իսկականների հետ և չի կարողանում դրանք տարբերել։ Եվ չնայած ամբողջ կյանքում նա խորամանկել է, բայց կեղծ դրամների պատրաստումը չի տեղավորվում նրա գիտակցության մեջ և աստիճանաբար նրան խելքահան է անում։ Որդուն դատապարտում են տաժանակիր աշխատանքների, չնայած ծերունու մտահոգությանը։ Տանը բոլորին սկսում է կառավարել Ակսինյան։ Նա ատում է Լիպային և նրա որդուն՝ գիտակցելով, որ ապագայում գլխավոր ժառանգությունը մնալու է նրան։ Լիպայի աչքի առաջ նա տաք ջուր է լցնում երեխայի վրա և նա կարճ չարչարանքներից հետո մահանում է։ Լիպան փախչում է տանից և ճանապարհին հանդիպում է թափառականներին։ Երբ Լիպան տուն է վերադառնում, ծերուկը նրան ասում է. «Հեյ Լիպա դու չպաշտպանեցիր թոռնիկիս …»: Մեղավոր է դառնում նա, ոչ թե Ակսինյան, որից ծերուկը վախենում էր։ Լիպան հեռանում է մոր մոտ, Ակսինյան տանը վերջնականապես դառնում է գլխավոր, չնայած ձևականորեն տան տերը համարվում էր ծերունին։ Նա բաժնետեր է դառնում Խրիմինին առևտրական եղբայրների հետ, միասին կայարանում պանդոկ բացելով, մեքենայություններ հրահրելով զվարճանում և ուրախանում են։ Ծերուկ Ցիբուկինը այնքան է ցածրանում, որ մոռանում է ուտելու մասին, ամբողջ օրը ոչինչ չի ուտում, նրան մոռանում են կերակրել։ Երեկոյան նա կանգնում է փողոցում տղամարդկանց հետ միասին, լսում է նրանց խոսակցությունները և մի անգամ հանդիպում է Լիպային ու Պրասկովյային։ Նրանք խոնարհվում են նրա առաջ, բայց նա լռում է և արցունքները դողում են աչքերին։ Երևում է, որ նա վաղուց ոչինչ չի կերել, Լիպան նրան կարկանդակ է տալիս շիլայի հետ։ «Նա վերցնում է և սկսում ուտել […] Լիպան և Պրասկովյան հեռու են գնում և հետո երկար ժամանակ խաչակնքվում էին»[3][4]։

Քննադատություն խմբագրել

Գրաքննադատ Վ. Պ. Ալբովը գրում է, որ «մտքի խորությամբ և նկարագրության նրբությամբ դա բոլորից լավագույնն է, որ գրվել է Չեխովի կողմից»։ Քննադատի կարծիքով «Ձորակում» դրսևորվում է նոր փիլիսոփայություն, որը Չեխովը բացահայտում է իր համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Овсянико-Куликовский Д. Н. «В овраге», повесть А. П. Чехова // Вопросы психологии творчества / Д. Н. Овсянико-Куликовский. 2-е изд. М., 2008. С. 248-256. 1-я публ.: Северный курьер. 1900. 4 мая.
  2. С. П. Бавин (2009). «Творчество А. П. Чехова в панораме мнений / В овраге». Литературно-критические материалы, Рекомендательный библиографический указатель, К 150-летию со дня рождения А. П. Чехова (1860—1904) (ռուսերեն). НИО библиографии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  3. 3,0 3,1 П. В. Басинский. «В овраге» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Русская литература XIX века / Ред. и сост. В. И. Новиков. — М. : Олимп : ACT, 1996. — 832 с.
  5. Альбов В. П. Два момента в развитии творчества Антона Павловича Чехова: (крит. очерк) // Мир Божий. 1903. № 1. С. 104-112.

Աղբյուրներ խմբագրել