Ձորագետ (գյուղ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագետ (այլ կիրառումներ)

Ձորագետ (նախկին անվանումը՝ Քոլագերան կայարան), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքի կազմում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 19 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Փամբակի գետի ձախ ափին` Ձորագետի հետ միախառնման կետից մոտ 1 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Ձորագետ 1978 թ. հունվարի 25-ին[2]։

Գյուղ
Ձորագետ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղապետԳրիգորյան Արմեն
ԲԾՄ1000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն259[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ձորագետ (գյուղ) (Հայաստան)##
Ձորագետ (գյուղ) (Հայաստան)

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորագետի մշտական բնակչությունը կազմել է 259, առկա բնակչությունը՝ 221 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1926 1939 1989 2001 2011
Բնակիչ 154[4] 426 380[5] 325 259[1]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 482 — 992 էջ։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 126» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 761 — 916 էջ։