2020 թվականի փետրվարին Թուրքիայի արևելքում գտնվող Վանի մարզի Բահչեսարայ քաղաքի մոտ երկու ձնահյուս է իջել։ Առաջինը՝ փետրվարի 4-ին, երկու մեքենա է պատել, ինչը բերել է դրան, որ Աղետների և արտակարգ դեպքերի նախագահությունը փրկարար օպերացիա է կազմակերպել, որին մասնակցում էր ավելի քան 300 մարդ։ Երկրորդը՝ փետրվարի 5-ին, տեղի է ունեցել այդ օպերացիայի անցկացման ժամանակ։ Երկու ձնահյուսների արդյունքում 41 մարդ է մահացել, ևս 84-ը տարբեր վնասվածքներ են ստացել, որոնցից 6-ը լուրջ են։

2020 թվականին Վանում տեղի ունեցած ձնահյուսեր
Թվական4 Փետրվարի 2020 (2020-02-04) – 5 Փետրվարի 2020 (2020-02-05)
ՎայրԲահչեսարայ, Վանի մարզ, Թուրքիա
ՊատճառՈւժեղ ձյունատեղում
Վնասվածքներ84
Մահ(եր)41

Ձնահյուսեր խմբագրել

2020 թվականի փետրվարի 4-ի գիշերը, Բահչեսարայի շրջանի լեռնանցքում ձնահյուս է տեղի ունեցել, որի արդյունքում պատվել են ձյունամաքրիչ մեքենան և միկրոավտոբուսը։ Հինգ մարդ է մահացել, ևս երկուսը համարվում են անհայտ կորած, իսկ տրանսպորտի յոթ ուղևորներ և օպերատորը կարողացել են փրկվել[1][2]։ Թուրքիայի աղետների և արտակարգ դեպքերի նախագահությունն (AFAD) խոշոր փրկարար օպերացիա է կազմակերպել, ներառելով մոտ 300 մարդ։ Այն ժամանակ, երբ խումբն արդեն տեղում էր գտնվում, փետրվարի 5-ին իջել է երկրորդ ձնահյուսը, տապալելով փոխադրամիջոցները և սպանելով 33 մարդ[3]։

Հետևանքներ խմբագրել

 
Տիպիկ ձմեռային բնատեսարան Արտոսի լեռներում (Բահչեսարայից)

Մարզի մարզպետ Վան Մեհմետ Էմին Բիլմեզը հայտնել է, որ սկզբնապես մահացածների թիվը կազմում էր 38 մարդ, ներառյալ ռազմական ոստիկանության ութ սպաներին, կառավարության կողմից վարձած երեք գյուղական պահակներին, երեք հրշեջներին և ինը կամավորներին։ Հետո պաշտոնական դեմքերը հայտնել են, որ ընդհանուր առմամբ 53 մարդ է տուժել, և անհայտ թվով մարդիկ մնացել են ձյան տակ։ Ուժեղ ձյունատեղումը, մառախուղը և քամին դանդաղեցնում էին փրկարար աշխատանքները[1]։ Ուժեղ ձյունատեղման պատճառով փակվել են Վանի 114 բնակավայրեր տանող ճանապարհարները[4]։

Փետրվարի 6-ին AFAD-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ մահացածների թիվն աճել է մինչև 41 մարդ, և ընդհանուր առմամբ 180 մարդ է աշխատում անհայտ կորածների մարմինները գտնելու համար[5]։ Որպեսզի բջջային կապը չկտրվի, այստեղ երկու բջջային կայան է տեղադրվել[6]։ Տուժածների թիվն աճել է մինչև 84 մարդ, որոնցից 47-ը հոսպիտալացված են։ Նրանցից վեցը գտնվում են վերակենդանացման բաժնում[7][8]։

Փետրվարի 6-ին Վանում կայացել է ռազմական ոստիկանության 11 սպաների, 9 գյուղական պահակների և երկու հրշեջների հիշատակման արարողությունն, որոնք մահացել են աղետի արդյունքում։ Մահացածների դագաղներն ուղարկվել են իրենց հայրենի քաղաքները թաղման համար[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Avalanche in Turkey wipes out rescue team; 41 dead overall» (English). Associated Press. 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Van'da çığ altındakileri arayan ekiplerin üzerine çığ düştü» (թուրքերեն). Anadolu Agency. 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Avalanche in Turkey kills rescuers who were searching for survivors of previous avalanche» (English). CNN. 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Hopes dim for missing after avalanche death toll rises to 41 in Turkey». 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Van'da meydana gelen iki çığ felaketinde 41 kişi hayatını kaybetti». Habertürk (թուրքերեն). 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Death toll rises to at least 41 after twin avalanches in Turkey».
  7. 7,0 7,1 «Death toll in Turkey avalanche disaster rises to 41» (English). Associated Press. 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 «Number of dead rises from Turkey double avalanche disaster». 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.