Ձյունե հրեշտակ (անգլ.՝ snow angel), դրոշմ թարմ ձյան վրա, որ հիշեցնում է հրեշտակի կերպար և ստացվում է, երբ մեջքի վրա պառկած մարդը դեպի կողքեր է շարժում ձեռքերն ու ոտքերը։ Այդպիսի ֆիգուրների պատրաստումը մանկական տարածված ձմեռային զվարճանք է ԱՄՆ-ում և Կանադայում։

Աղջիկը պատրաստում է ձյունե հրեշտակ

Ստեղծում խմբագրել

Ձյունե հրեշտակ ստեղծելու համար պետք է գտնել ձեռք չտված ձյուն, պառկել դրա վրա, ոտքերն ու ձեռքերը տարածել կողքերին, ապա ձեռքերը շարժել վերևից ներքև, իսկ ոտքերը՝ աջ-ձախ։ Ձեռքերն ստեղծում են «հրեշտակի» թևեր, իսկ ոտքերը՝ հանդերձի ներքևի հատվածը։ Ֆիգուրի ստեղծումից հետո պետք է հնարավորինս զգուշությամբ ոտքի կանգնել, որպեսզի այն չվնասվի։

Համաշխարհային ռեկորդ խմբագրել

  Արտաքին մեդիաֆայլեր
Պատկերներ
  2007 թվականի ռեկորդը
Տեսաֆայլեր
    2007 թվականի ռեկորդի մասին

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է ամենամեծ թվով մարդկանց կողմից միաժամանակ և միևնույն վայրում ձյունե հրեշտակի ստեղծման համաշխարհային ռեկորդ։ Դա տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 12-ին Հյուսիսային Դակոտայի Բիսմարկ քաղաքում, երբ 8962 մարդիկ միաժամանակ ստեղծել են ձյունե հրեշտակներ՝ նահանգի կապիտոլիումի տարածքում[1][2]։

Գինեսի առաջին ռեկորդը գրանցվել է 2002 թվականին, երբ 1791 մարդ նույն Հյուսիսային Դակոտայի կապիտոլիումի տարածքում ստեղծել են ձյունե հրեշտակներ[1]։ Նախորդ ռեկորդը պատկանել է Միչիգանի տեխնոլոգիական համալսարանին. նրա 3784 ուսանողներ, շրջանավարտներ և տեղի բնակիչներ ստեղծել են ձյունե հրեշտակներ՝ դպրոցի ֆուտբոլի մարզադաշտում[3]։

Մի քանի տարբեր վայրերում միաժամանակ ձյունե հրեշտակներ պատրաստելու Գինեսի ռեկորդը սահմանվել է 2004 թվականի փետրվարի 2-ին Օնտարիոյում (Կանադա) 15 851 մարդու կողմից, որոնք եղել են London District Catholic School Board դպրոցների աշակերտներ, նրանց ծնողներն ու ուսուցիչները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «North Dakota snow angel record confirmed». USA Today. 2007 թ․ մարտի 28.
  2. «Most people making snow angels simultaneously» (անգլերեն). Guinness World Records. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «World Records». Michigan Tech. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Most people making snow angels (multiple venues)» (անգլերեն). Guinness World Records. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել