Ձյունե գլանափաթեթներ[1] (ինչպես նաև ձյունե հորձանքներ[2]), օդերևութաբանական երևույթ, որի դեպքում ձնագնդիները ձևավորվում են քամու և ձգողականության ուժերի ազդեցությամբ՝ առանց մարդու մասնակցության։ Սա «բնության ամենաանմեղ կատակներից մեկն է»[3], որը հազվադեպ է հանդիպում, դրան ականատես են եղել շատ քչերը, գրավոր վկայությունները և լուսանկարները հանդիպում են Հենրի Դեյվիդ Թորոյի ամսագրում (19-րդ դար)[3]։

«Ձյունե փքաբլիթներ» Փենսիլվանիայում

Մինչև 70 սմ տրամագծով գլանափաթեթները ձևավորվում են յուրահատուկ պայմաններում. ձյան շերտը պետք է ծածկի սառույցը, բայց չկչի դրան, ձյունը պետք է խոնավ լինի, բայց և փխրուն ու փափուկ, օդի ջերմաստիճանը պետք է քիչ բարձր լինի ջրի[3] սառցակալման ջերմաստիճանից, իսկ քամին՝ բավականին ուժեղ, որպեսզի տեղափոխի ձնագնդիները, բայց ոչ այնչափ ուժեղ, որ դրանք փլուզի։ Սովորաբար ձյունե գլանափաթեթները ձևավորվում են բլրավետ տեղանքի թեքություններում, չնայած դիտվել է նաև դրանց ձևավորումը լճերի[4] սառույցի վրա։ Գլանափաթեթների ձևավորման համար անհրաժեշտ պայմանները սովորաբար ձևավորվում են մեծ տարածության վրա, այդ իսկ պատճառով հազվադեպ դեպքերում, երբ գլանափաթեթները ձևավորվում են, դրանք հայտնվում են մեծ քանակությամբ՝ երբեմն հազարներով[3]։

Ի տարբերություն ձնագնդիների, որոնք կոլոլվում և ձևավորվում են մարդկանց կողմից՝ գլանափաթեթները հիշեցնում են գլաններ (առաջացման պահին, այնուամենայնիվ, ունենում են էլիպսի ձև[3]): Առաջացումից անմիջապես հետո գլանափաթեթները շատ փխրուն են և փլվում են ձեռքերի մեջ[3]։ Քանի որ ներքին շերտերը ձևավորվում են այն ժամանակ, քանի դեռ գլանափաթեթը փոքր և թեթև է, դրանք փոքր խտություն ունեն և հեշտությամբ են հողմահարվում ՝ ձևավորելով «ձյունե փքաբլիթ»[5]։

Ձյունե գլանափաթեթների ձևավորումը կարճաժամկետ գործընթաց է և հաճախ աննկատ է տեղի ունենում (առավոտյան հետազոտողները հայտնաբերում են արդեն ձևավորված գլաններ). դա է պատճառը, որ ձնագնդի ձևավորումը՝ ձյունե գլանափաթեթի առաջացման սկզբնական փուլը, հետազոտողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Ռ. Ա. Հորնսթայնը[3] նկարագրում է քամին, որն իր հետ վերցնում և պտտում է ձյան փաթիլները՝ դրանց ընկնելուց անմիջապես հետո։ Ա. Մ. Դորոֆեևը[4] պատմում է քամու մրրկային հոսքերի մասին, որոնք սառույցի մակերևույթին ձևավորում են մանրիկ ձնագնդիներ։ Ըստ չափի մեծացման՝ գլանափաթեթի քաշն էլ է մեծանում, և որոշ ժամանակ անց ավարտվում է ձևավորման գործընթացը. քամու ճնշման ուժը դադարում է բավականացնել ձյունե գլանափաթեթի իներցիայի մոմենտի հեռացման և տատանման շփման համար[6]։

Օրինակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. Ф. Жуков. Снежные рулоны // Природа, № 4, 1962. С. 127.
  2. Леонид Зусьевич Прох. Словарь ветров. Гидрометеоиздат, 1983.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Hornstein, R. A. Snow rollers(չաշխատող հղում). // Weather 6.6 (1951): 168—169.(անգլ.)
  4. 4,0 4,1 А. М. Дорофеев. Необычное метеорологическое явление Արխիվացված 2019-01-01 Wayback Machine // Веснік Віцебскага дзяржаўнага ўніверсітэта. — 1998. — N 4 (10). — C. 94-97.(ռուս.)
  5. Zachos, Elaina (2018 թ․ փետրվարի 13). «Why Snow Is Forming Donut-shape Spirals in Canada». National Geographic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.(անգլ.)
  6. Kim Hone-McMahan. The perfect storm for snow rollers Արխիվացված 2018-12-16 Wayback Machine. // Akron Beacon Journal. 28 января 2014.(անգլ.)

Գրականություն խմբագրել