Ձյունամաքրիչ, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, հրապարակները, մայթերը ձյուևից մաքրելու մեքենա։ Երկաթուղային ձյունամաքրիչները կարող են լինել գութանային, սարանային և ռոտորային, մոնտաժվում են վագոնի վրա և տեղաշարժվում լոկոմոտիվով։

Երկաթուղային ձյունամաքրիչ

Գոյություն ունեն նաև ռեակտիվ շարժիչով ձյունամաքրիչներ։ ճանապարհները մաքրելու և ձյունը հավաքելու համար ձյունամաքրիչներից բացի օգտագործում են քերիչներ, ձյունահավաքման մեքենաներ, ձյունահալիչներ։

Ավտոճանապարհներից, հրապարակներից և մայթերից ձյունը հավաքելու համար ձյունամաքրիչները մոնտաժվում են ավտոմոբիլային կամ հատուկ շասսիի վրա։ Ըստ աշխատանքային օրգանի տարբերում են գութանային, խոզանակային, ֆրեզերային, ռոտորային և համակցված ձյունամաքրիչներ։ Ձյունը տրանսպորտի միջոցներին բարձում են ձյունաբարձիչներով կամ ունիվերսալ բարձիչներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710