Ձմերուկ վայրի
Ձմերուկ վայրի
Ձմերուկ վայրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դդմածաղկավորներ (Cucurbitales)
Ընտանիք Դդմազգիներ (Cucurbitaceae)
Տրիբա Benincaseae
Ցեղ Ձմերուկ (Citrullus)
Տեսակ Ձմերուկ վայրի (C. colocynthis)
Միջազգային անվանում
Citrullus colocynthis

Ձմերուկ վայրի (լատին․՝ Citrullus colocynthis), դդմազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Փռված կամ մագլցող ընձյուղներով, 1-2 մ երկարությամբ միամյա բույս է։ Տերևները խորդուբորդ են, հիմքում՝ սրտաձև և խոր-եռբաժան և փետրաձև բաժանված 1-2 մասերով։ Պսակը արտաքինից կանաչ է և խավոտ։ Պտուղի տրամագիծը 7-12 սմ է, բաց կանաչ, բազմասերմ, պտղամիսը չորոտ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու (Արաքս գետի ողողադաշտ Մեղրի քաղաքի մոտ) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է Առաջավոր և Միջին Ասիայում, Աֆրիկայում և Հնդկաստանում[1]։

էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-700 մ բարձրությունների վրա, ժամանակավոր խոնավացող ավազագլաքարային գրունտերի վրա։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հավաքվել է մեկ անգամ՝ 1977 թվականին։ Տեսակին սպառնացող հիմնական սպառնալիքը տարածման և բնակության շրջանների փոքր մակերեսն է (10 կմ²-ից պակաս)։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.