Ձմեռային օլիմպիական խաղեր 2018

XXIII Ձմեռային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 2018 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2018), անցկացվել է 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը Կորեայի Հանրապետության Փհենչհան քաղաքում։

Ձմեռային օլիմպիական խաղեր 2018
Изображение логотипа
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՓհենչհան
Հարավային ԿորեաՀարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Բացումփետրվարի 9
ՋահակիրKim Yuna?
ԵրդվեցMo Tae-bum?
ԲացեցՄուն Ջեին
Փակումփետրվարի 25
Հիմնական իրադարձություններ2018 Winter Olympics opening ceremony? և 2018 Winter Olympics closing ceremony?
ՄարզադաշտՕլիմիպիական մարզադաշտ
Մարզիկներավելի քան 2500
Մասնակից երկրներշուրջ 90
Մեդալներ98
ՆախորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2014
ՀաջորդՁմեռային օլիմպիական խաղեր 2022
ԿայքՊաշտոնական կայք
 2018 Winter Olympics Վիքիպահեստում

Խաղերի պաշտոնական հայտերը ներկայացվել են 2009 թվականի հոկտեմբերի 15-ին։ 2011 թվականի հուլիսի 6-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) կայացած իր 123-րդ նիստում հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փհենչհան քաղաքում[1]։

Մայրաքաղաքի ընտրություն խմբագրել

 
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյոն Բակը ներկայացնում է երկրի հայտը XXIII Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար
 
XXIII Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների հավաքածու

Օլիմիպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել են 3 քաղաքներ (ամենաքիչ թվով հայտերը 1988 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո, որ անցկացվել է Կանադայի Կալգար քաղաքում)։

Հայտերի մանրամասներ խմբագրել

  • Նախքան հաղթանակը Փհենչհանը 4 ձայնով պարտվել էր Սոչիին 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, իսկ չորս տարի առաջ նա երեք ձայնով պարտվել էր Վանկուվերին 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկարելու համար։ Դրանից առաջ Ասիաական երկրներից Օլիմպիական խաղեր հյուրնկալելու իրավունք ստացել էր միայն Ճապոնիան (երկու անգամ՝ Սապորոյում 1972 թվականին և Նականոյում 1998 թվական)։
  • Գերմանիան կարող էր օլիմպիական խաղերը հյուրընկալել երկրի միավորումից հետո առաջին անգամ։ Ավելի վաղ Գերմանիան Մյունխենում հյուրընկալել է 1972 թվականին անցկացված Ամառային օլիմպիական խաղերը։ Գերմանիայում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվել են մեկ անգամ՝ 1936 թվականին, Գարմիշ-Պարտենկիրխե քաղաքում, նույն տարում`Բեռլինը հյուրընկալել է Ամառային օլիմպիական խաղերը։ Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նույն քաղաքը դարձել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։
  • Ֆրանսիայում Ձմեռային օլիմպիական խաղերը վերջին անգամ անցկացվել են 1992 թվականին Ալբերվիլում, իսկ ընդհանուր առմամբ այս երկրում 2 անգամ անցկացվել են ամառային և 3 անգամ Ձմեռային օլիմպիական խաղեր (այս ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ պետությունն է Միացյալ Նահանգներից հետո, որտեղ Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղեր անցկացվել են 8 անգամ)։

Քաղաքի ընտրության վերջնական քվեարկությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 6-ին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեյի 123-րդ նիստում, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում։ Քվեարկությունն ավարտվել է առաջին փուլում, այսինքն՝ մասնակիցների կեսից ավելին քվեարկել է մեկ թեկնածուի օգտին[2]։

Քվեարկության արդյունքները
Թեկնածուներ Երկիր 1-ին փուլ
Փհենչհան   Հարավային Կորեա 63
Մյունխեն   Գերմանիա 25
Անսի   Ֆրանսիա 7

Խորհրդանիշ խմբագրել

Թալիսման խմբագրել

Օլիմպիական խաղերի թալիսմաններն են Սուհորամ վագրը (Օլիմպիական խաղերում) և Պանդաբի արջը (Պարաօլիմպիկան խաղերում)։

Մեդալներ խմբագրել

Սեպտեմբերի 21-ին Կորեայի մայրաքաղաքում ներկայացվել են 2018 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները։ Մեդալների դիմերեսին գծեր են, որոնք խորհրդանշում են Օլիմպիական խաղերի պատմությունը և մարզիկների վճռականությունը։ Մեդալների հակառակ կողմում սպորտային մարզաձևերի նկարներ են։ Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների ժապավեններն ստեղծվել են կորեական ավանդական կտորների օգտագործմամբ[3]։

Մասնակից երկրներ խմբագրել

Փհենչհանի Օլիմպիական խաղերը կմասնակցի 84 երկիր։ Փհենչհանում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերում առաջին անգամ կմասնակցեն երկու նոր երկրներ` Էրիթրեան և Կոսովոն։ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանարապետության թիմը չի մասնակցի Օլիմպիական խաղերին[4]։

Մասնակից Ազգային օլիմպիական կոմիտեները

Ժամանակացույց խմբագրել

 ԲԱ Բացման արարողություն  ●   Որակավորում  №   Եզրափակիչ մրցումներ ՑԵ Ցուցադրական ելույթներ  ՓԱ Փակման արարողություն
Փետրվար 08
Հնգ
09
Ուրբ
10
Շբթ
11
Կրկ
12
Երկ
13
Երք
14
Չրք
15
Հնգ
16
Ուրբ
17
Շբթ
18
Կրկ
19
Երկ
20
Երք
21
Չրք
22
Հնգ
23
Ուրբ
24
Շբթ
25
Կրկ
Մեդալներ
Հանդիսություն   ԲԱ ՓԱ
Բիաթլոն   1 1 2 1 1 1 1 1 1 1 11
Բոբսլեյ   1 1 1 3
Լեռնադահուկային սպորտ   1 1 1 1 1 1 1 1 1 1 1 11
Կյոռլինգ   1 1 1 3
Չմշկավազք   1 1 1 1 1 1 1 1 1 2 1 2 14
Դահուկային երկամարտ   1 1 1 3
Դահուկավազք   1 1 2 1 1 1 1 2 1 1 12
Դահուկացատկ   1 1 1 1 4
Սահնակային սպորտ   1 1 1 1 4
Սկելետոն   1 1 2
Սնոուբորդ   1 1 1 1 1 1 1 3 10
Գեղասահք   1 1 1 1 1 ՑԵ 5
Ֆրիսթայլ   1 1 1 1 2 1 1 1 1 10
Հոկեյ   1 1 2
Շորթ թրեկ   1 1 2 1 3 8
Մեդալներ մեկ օրում 5 7 8 8 6 7 5 9 6 3 5 7 8 6 8 4 102
Ընդհանուր մեդալներ 5 12 20 28 34 41 46 55 61 64 69 76 84 90 98 102
Փետրվար 08 Հնգ 09 Ուրբ 10 Շբթ 11 Կրկ 12 Երկ 13 Երք 14 Չրք 15 Հնգ 16 Ուրբ 17 Շբթ 18 Կրկ 19 Երկ 20 Երք 21 Չրք 22 Հնգ 23 Ուրբ 24 Շբթ 25 Կրկ Մեդալներ

Մարզական Օբյեկտներ խմբագրել

 
Կեյնպխոդե
  • Ալպենզիա
    • Խվենգե Օլիմպիական պարկ - արարողություններ
    • Դահուկացատատկի «Ալպենզիա» պարկ - դահուկացատկ, հյուսիսային երկամարտ
    • Բիաթլոնային կենտրոն «Ալպենզիա» - բիաթլոն
    • Դահուկային կենտրոն «Ալպենզիա» - դահուկավազք, հյուսիսային երկամարտ
    • Սահնակային մրազաձևերի կենտրոն «Ալպենզիա» - Բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն
    • Յոնգփյոնգ - Լեռնադահուկային սպորտ (հսկայական սլալոմ, սլալոմ)
    • Փհենչհան Օլիմպիական գյուղ
  • Մերձափնյա խումբ
    • Ծածկած սահադաշտ - կյորլինգ
    • Միութենական Հոկեյի կենտրոն - տափօղակով հոկեյ
    • Քյոնփհոի Օվալ - չմշկասահք
    • Քյոնփհոի սարցադաշտ - գեղասահորդ, շորտ-տրեկ
    • Կվանդոն համալսարանի մարզադաշտ - տափօղակով հոկեյ
    • Կանինա Օլիմպիական գյուղ - օլիմպիական գյուղ
  • Չունբոն - լեռնադահուկային սպորտ (արագնթաց վայրէջք, սուպեր հսկա)
  • Բուգվան Ֆեյնիկս Պարկ[en] – ֆրիսթայլ, սնոուբորդ

Հեռարձակում խմբագրել

Բացի այդ, կբացվի երեք հատուկ լրացուցիչ 24 ժամյա Eurosport ալիք (Eurosport-3, Eurosport-4, Eurosport-5), որը հասանելի կդառնա եվրոպական հեռուստադիտողների համար, բացառությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի[5]։

Օլիմպիադա-2018-ը մշակույթում խմբագրել

Ֆիլատելիայում և Նումիզմատիկայում խմբագրել

  • 2018 թվականի հունվարի 26-ին լիտվական փոստը թողարկել է ձմեռային սպորտաձևերի (Կյորլինգ և Շորտ-տրեկ) պատկերող երկու նամականիշ։ Նամականիշների նկարիչ`Եկատերինա Բուդրիթ։ Տպաքանակը կազմել է 30 հազար օրինակ[6]։
  • Ուկրաինայի փոստային նամականիշ ի պատիվ այդ երկրի օլիմպիական հավաքականի։ Անվանական արժեքը 9 գրիվնա։
  • Լիխտենշտեյնի երկու նամականիշների խումբ,
  • 2011 թվականի Հարավային Կորեայի նամականիշ` նվիրված Օլիմպիական խաղերն անցկացնելու համար պայաքարում տարած հաղթանակաի
  • Էստոնիայի նամականիշ թողարկված 2018 թվականին
  • Հարավային Կորեայի 3 փոստային բլոկներ։
  • Հարավային Կորեայի նմականիշների բլոկ՝ նվիրված Պարալիմպիկ խաղերին
  • Շվեյցարիայի նամականիշը՝ նվիրված այդ երկրի օլիմպիական հավաքականին[7]։
  • Լեհաստանի 4 նամականիշների խումբ, որոնցից յուրաքանչյուրն արժե  5.2 զլոտա[8]
  • Չադի հանարապետության նամականիշների երեք բլոգ՝ նվիրված 2018 թվականի Օլիմպիական խաղերին. դրանց վրա պատկերված էին Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոնները[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Южнокорейский Пхёнчхан получил право провести зимние ОИ 2018 года
  2. Столица Олимпиады-2018 определена в первом туре голосования МОК
  3. «В Сеуле презентовали медали Олимпиады-2018». RuNews24.ru. 21.09.2017.
  4. Спортсмены из КНДР не примут участия в зимней олимпиаде 2018 года
  5. Jeszcze więcej olimpijskich emocji dzięki Eurosport Արխիվացված 2018-01-26 Wayback Machine
  6. Зимние Олимпийские игры. Пхёнчхан. Արխիվացված 2018-01-27 Wayback Machine
  7. Olympic fever grips Swiss Post with the «Swiss Olympic 2018» special stamp
  8. Poland 2018 sheet XXIII Olympic Winter Games PyeongChang 2018 + gratis
  9. PyeongChang Korea, 2018 Winter Olympics Stamps & Philately

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 2018» հոդվածին։