Ձկնորսի մատանին (լատին․՝ anulus piscatoris, նաև կոչվում է պապական մատանի, հայրապետական մատանի և սուրբ Պետրոսի մատանի), Հռոմի պապերի հանդերձանքի մի մասը տիարայի հետ միասին։

Ձկնորսի մատանին

Պապական մատանին կոչված է հիշեցնելու այն մասին, որ պապը Պետրոս առաքյալի ժառանգորդն է, ով նաև ձկնորս էր։ Մատանու վրա Պետրոսը պատկերված է նավակից ձկնորսական ցանցերը նետելիս։ Խորհրդանշական իմաստը փոխվում է Քրիստոսի այն բառերով, որ իր աշակերտները կդառնան մարդկային հոգիների որսորդներ։

Մատանին առաջին անգամ հիշատակվել է Կղեմես IV-ի իր եղբորորդուն ուղղված նամակում (1265)։ Միջնադարյան ժամանակներից պահպանվում է ավանդույթը, ըստ որի պապի յուրաքանչյուր այցելու պետք է շուրթերով հպվի մատանուն՝ ի նշան նրա կամքին հնազանդության։ Մինչև 1842 թվականը մատանին օգտագործվել է նաև որպես կնիք պապական նամակների մասնավոր բնույթը հաստատելու համար։

Նորընտիր պապի համար պատրաստվում է նոր մատանի, որպես կանոն, ոսկե, որի վրա փորագրվում է նրա անունը։ Պապի մահվանից կամ հրաժարականից հետո կամերլենգոն այլ կարդինալների ներկայությամբ ոչնչացնում է մատանին՝ նոր պապի ընտրությունների շրջանում փաստաթղթերի կեղծումից խուսափելու նպատակով։

Նոր մատանի նոր քահանայապետին մատուցում է թագադրման կամ գահակալության ժամանակ Կարդինալների կոլեգիայի դեկանը։

Նորընտիր Ֆրանցիսկոս պապի խնդրանքով, տնտեսման նկատառումներից ելնելով, նրա մատանին պատրաստված է ոսկեզօծ արծաթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новый Папа Римский решил сэкономить на перстне рыбака». Взгляд.ру. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել