Ձկնորս (ձկնորսություն), անձ, որը զբաղվում է ձկան կամ այլ ծովամթերքի որսով[1]։ Ձկնորսներ կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, պրոֆեսիոնալ և սիրողական ոճի[2]։

Պատմություն խմբագրել

Ձկնորսությունը մարդկության ամենահին զբաղմունքներից մեկն է, որն առաջ է եկել որսորդության և հավաքչության հետ միասին։ Ձկնորսական հիմնական գործիքներից են եղել քարե կամ մետաղե եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները և այլն։

Ձկնորսի մասնագիտությունը տարածված է հասարակության փոքր մասշտաբի շրջանակներում։ Արևմտյան Աֆրիկայի Նիգեր գետի ափին ապրում է ձկնորսությամբ զբաղվող բոզո ազգը[3]։ Ձկնորսությամբ զբաղվող էթնիկ խմբեր գոյություն ունեն նաև Հնդկաստանում։

Ձկնորսությունը բաժանված է երկու խմբի՝ արդյունաբերական և սիրողական։ Արդյունաբերական ձկնորսությունը երկրագնդի բնակչությանն ապահովում է ծովամթերքով՝ Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է տարբեր տեսակի ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամարմիններ, խեցգետնակերպներ։ Արդյունբերական ձկնորսությունը կատարվում է կատարելագործված նավերով, կիրառվում են տարբեր որսաձևեր՝ ուռկանային և այլն։ Սիրողական ձկնորսությունն ակտիվ հանգստի տեսակներից է, որսի համար կիրառվում են բազմատեսակ կարթեր։

Ձկնորսը մշակույթում խմբագրել

Ձկնորսները հազարամյակների ընթացքում շատ երկրներում բավականին զգալի ներդրումներ են ունեցել բնակչությանը սնունդ մատակարարելու հարցում։ Այդ մասին հիշատակումներ կան արված բազմաթիվ գրական աշխատություններում, որոնցից առավել հայտնի են «Պետրոս առաքյալ», Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքը, Վիկտոր Հյուգոյի «Ծովի մշակները» վեպը, Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» և Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» հեքիաթները։

Ձկնորսուհի խմբագրել

Ձկնորսուհի անվանում են ձկնորսությամբ զբաղվող կնոջը, կամ կին ձկնորսին[4]։

Ձկնորսուհին մշակույթում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 45-3011 Fishers and Related Fishing Workers Արխիվացված 2009-03-02 Wayback Machine US Department of Labor
  2. «Early humans followed the coast».
  3. Бозо
  4. Д.Н. Ушаков. Рыбачка // Толковый словарь Ушакова. — 1935-1940. в Толковом словаре Ушакова

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկնորս» հոդվածին։