Ձկնաբուծական գործարան, ձեռնարկություն, որն զբաղվում է արժեքավոր ձկնատեսակների ձկնկիթի ինկուբացիայով և դրանց մանրաձկան արհեստական աճեցմամբ, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսության ջրամբարներում արդյունագործական պաշարների պահպանման և ավելացման համար։ Ձկնաբուծական գործարաններում ստացված մանրաձուկը (նաև փափկամարմինները, խեցգետնակերպերը)[1] հետագայում տեղափոխվում են լճակային տնտեսություններ՝ հետագա աճեցման համար։

Հետազոտական ձկնաբուծական գործարան Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Ձկնաբուծական գործարանները կարող են լինել կարպային, ծածանային, սաղմոնային, թառափային և այլն։ Որոշ գործարաններ զբաղվում են միանգամից մի քանի տեսակի աճեցմամբ (ինչպես նաև՝ փափկամարմինների և խեցգետնակերպերի)։

Ունենում են մայրական կազմի նախապատրաստման, ձկնկիթի ստացման և բեղմնավորման արտադրամաս (ինկուբացիայի ցեխ), արտադրող ձկների բուծարաններ կամ լճակներ, ձկնաբուծական համապատասխան սարքավորումներով հագեցած ինկուբացիոն ու կենդանի կերերի արտադրամասեր, աճեցման լճակներ և մի շարք այլ կառուցվածքներ։

Ձկնաբուծական գործարաններում ձկների աճեցման տեխնոլոգիայի հիմնական փուլերն են՝ սեռահասուն արտադրողների ստացումն ու դրանցից սերնդաստացումը, ձկնկիթի բեղմնավորումն ու ինկուբացիան, թրթուրի պահպանումն ու մանրաձկան աճեցումը՝ մինչև ապրանքային ձուկ դառնալը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crespi V., Coche A. (2008) Food and Agriculture Organization of the United Nations (FAO) Glossary of Aquaculture

Գրականություն խմբագրել

  • Այվազյան, Հովհաննես (2015). «Գյուղատնտեսական հանրագիտարան». Երևան: ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. էջ 1096. ISBN 9785897000418.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկնաբուծական գործարան» հոդվածին։