Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձի (այլ կիրառումներ)

Ձի (յունիկոդ` ♘♞), շախմատի խաղաքար։ Ուժով մոտավորապես հավասար է փղին։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` ձին միաժամանակ կարող է գրոհել մինչև 8 դաշտ, եզրին՝ մինչև 4, իսկ անկյունում՝ 2։ Կողմերը խաղը սկսում են երկուական ձիերով։ Սկզբնախաղում ձիերը զբաղեցնում են b1 և g1 (սպիտակ ձիեր), b8 և g8 (սև ձիեր) դաշտերը։

Ձի
Ենթակատեգորիախաղաքար, հիպոգոնալ Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունN Խմբագրել Wikidata
abcdefgh
8
c6 black cross
e6 black cross
b5 black cross
f5 black cross
d4 black knight
b3 black cross
f3 black cross
c2 black cross
e2 black cross
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Ձիու հնարավոր քայլերը
abcdefgh
8
b8 black knight
g8 black knight
b1 white knight
g1 white knight
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սպիտակ և սև ձիերի սկզբնական դիրքերը
abcdefgh
8
c6 black circle
e6 black circle
b5 black circle
f5 black circle
d4 black knight
b3 black circle
f3 black circle
g3 white circle
c2 black circle
e2 black circle
f2 white circle
h1 white knight
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սև ձին ունի քայլի 8 տարբերակ (նշված են սև կետերով), իսկ սպիտակը` միայն 2 (սպիտակ կետեր)։
8х8 շախմատային խաղատախտակի վրա ձիու քայլի հնարավոր կոմբինացիաները։ Յուրաքանչյուր հանգույցում գրված թվերը ցույց են տալիս տվյալ դիրքից հնարավոր քայլերի քանակը։

Ձիու քայլերը խմբագրել

Ձին կարող է տեղափոխվել իր խաղաքարով չզբաղեցված ցանկացած դաշտ, եթե այն գտնվում է հայերեն Լ տառի մյուս ծայրին (այսինքն՝ սկզբում ձին տեղափոխվում է երկու դաշտ հորիզոնական կամ ուղղահայաց ուղղություններով, այնուհետև մեկ դաշտ՝ նախնական ուղղությանը ուղղահայաց)։

Ձիու առանձնահատկությունները խմբագրել

  • Հիմնական առանձնահատկությունը դաշտի գույնի փոփոխությունն է յուրաքանչյուր քայլից հետո[1]։
  • Ձին միակ խաղաքարն է, որը կարող է ցատկել ուրիշ խաղաքարերի վրայով (ինչպես սեփական, այնպես էլ՝ հակառակորդի)։ Ձիու կողմից գրոհվելու (շախի) դեպքում մրցակցի արքան չի կարող ծածկվել ոչ մի խաղաքարով։

Արժեքը խմբագրել

Ձին ուժով մոտավորապես հավասար է փղին կամ երեք զինվորներին։ Երեք ձիերը մոտավորապես հավասար են թագուհուն կամ երկու նավակներին։

Ձիու արժեքը զգալիորեն մեծանում է փակ դիրքերում, որտեղ մյուս խաղաքարերի (թագուհու, նավակի և փղերի) հեռահարությունը սահմանափակ է։

Ինչպես և երկու արքաներով ու փղով վերջնախաղերում, միայնակ ձին ի վիճակի չէ մատ հայտարարելու մրցակցի արքային, սակայն արքան, ձին և փիղը մերկ արքային մատ հայտարարել կարող են։ Եթե առկա են արքա և երկու ձիեր, ապա նրանք միայնակ արքային մատ կարող են հայտարարել միայն մրցակցի կոպիտ սխալի դեպքում։

Ձիով քայլ խմբագրել

«Ձիով քայլ անել» դարձվածքը նշանակում է անել անսպասելի քայլ, արարք, գտնել հանկարծակի լուծում։ Այս արտահայտությունը հաճախ է օգտագործվում կենցաղային խոսքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել


Շախմատ
 
Արքա
 
Թագուհի
 
Նավակ
 
Փիղ
 
Ձի
 
Զինվոր