Ձեռքբերովի անօգնականություն

Ձեռքբերովի անօգնականություն, կենդանի օրգանիզմներին՝ այդ թվում մարդկանց յուրահատուկ պահվածք, հիմքում ընկած է [1] շրջապատող միջավայրի կամ տիրող հասարակարգի հանդեպ վախի որոշակի զգացումը։ Նախկինում ունեցած փորձություններից սարսափած կամ ահաբեկված օրգանիզմը հետ է վարժվում փախչելու կամ պաշտպանվելու բնազդից՝ հարմարվելով նոր իրավիճակին կամ միջավայրին։ Օրգանիզմներն այլ կերպ ասած սովորում են, որ անօգուտ է պայքարել անբարենպաստ պայմաններում և այսպիսով կորցնում են իրենց վերահսկողությունը՝ դադարելով փնտրել բարենպաստ ելքեր։ Նման կերպ օրգանիզմները ձեռք են բերում անօգնականություն[1]։ Ձեռքբերովի անօգնականության տեսության հիմքում ընկած է այն տեսակետը, որ կլինիկական ընկճախտն ու դրան փոխկապակցված հոգեկան խնդիրներն առաջանում են իրավիճակի ելքի հանդեպ իրական կամ ընկալելի վերահսկողության բացակայությունից[2]։

Սոցիալական ազդեցություն խմբագրել

Ձեռքբերովի անօգնականությունը, որպես գործոն, կարող է հանդես գալ զանազան իրավիճակներում․

  • Որպես մոտիվիվացիոն տարր՝ այն հաճախ հանդիպում է կրթական միջավայրում․ անբավարար միավորներից հուսալքված՝ աշակերտներն ու ուսանողները կարող են ինքնըստինքյան որոշել, որ ի վիճակի չեն բարձրացնել սեփական առաջադիմությունը և դադարում են հետագա հաջողության փորձերից[3][3]։
  • Ձեռքբերովի անօգնականության դրսևորում կարող է լինել երեխայի շահագործումը։ Օրինակ՝ երբ ծնողներին թվում է, թե ոչ մի կերպ հնարավոր չէ հանդարտեցնել լացող երեխային, նրանք կարող են դադարել վերջինիս համար ինչ-որ բաներ անելուց[4]։
  • Ձեռքբերովի անօգնականությունը կարող է նպաստել զոհի մտածելակերպի ձևավորմանը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Վախեցած կամ պարբերաբար շահագործման ենթարկված անձը կարող է դադարեցնել պայքարը իր համար ոչ այնքան նպաստավոր սոցիալական միջավայրի դեմ։ Սա կարող է հանգեցնել շարունակական սթրեսային իրավիճակի, սեփական անձի հանդեպ ատելության և ոչ հարմարվողական վարքագծի. անձը հաճախ կարող է խուսափել շրջապատի հետ հաղորդակցվելուց։
  • Ձափազանց ամաչկոտ կամ անհանգիստ անձինք անօգնականության պատճառով կարող են դառնալ պասիվ։
  • Տարեցները կարող են անօգնականությամբ արձագանքել հարազատների կամ մտերիմների մահվանը, աշխատանք կամ ապրուստի միջոց վաստակելու հնարավորությունը կորցնելու փաստին կամ տարիքի հետ կապված առողջական խնդիրներին։ Արդյունքում նրանք կարող են հրաժարվել բուժօգնությունից, ֆինանսական օժանդակությունից կամ անհրաժեշտ այլ ծառայություններից[5]։

Ձեռքբերովի անօգնականությունից ծագող խնդիրներն առաջին հայացքից թվում են անխուսափելի։ Սակայն այնուամենայնիվ կան դրանք նվազեցնելու կամ կանխելու հնարավոր եղանակներ։ Փորձերը ցույց են տվել, որ այս երևույթը ժամանակի ընթացքում կարող է վերանալ[6]։ Իրազեկվածության բարձրացման շնորհիվ կարող են փոխվել մարդկանց ընկալումները[7]։ Ճանաչողական թերապիայի միջոցով հնարավոր է եղել մարդկանց ցույց տալ, որ իրենց գործողությունները կարող են փոխել իրավիճակ[8] և բարձրացնել սեփական ինքնագնահատականը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carlson, Neil R. (2010). Psychology the science of behavior. Pearson Canada. էջ 409. ISBN 978-0-205-69918-6.
  2. Seligman, M. E. P. (1975). Helplessness: On Depression, Development, and Death. San Francisco: W. H. Freeman. ISBN 0-7167-2328-X.
  3. 3,0 3,1 Stipek, D.E.P. (1988). Motivation to learning. Allyn & Bacon: Boston.
  4. Donovan, W.L.; Leavitt, L.A.; Walsh, R.O. (1990). "Maternal self-efficacy: Illusory control and its effect on susceptibility to learned helplessness". Child Development
  5. arned helplessness". Child Development. 61: 1638–47. doi:10.2307/1130771. Jump up ^ Rodin, J. (1986). "Aging and health: Effects of the sense of control". Science. 233: 1271–6. doi:10.1126/science.3749877
  6. Young, L.D.; Allin, J.M. (1986). "Persistence of learned helplessness in humans". Journal of General Psychology. 113: 81–8. doi:10.1080/00221309.1986.9710544.
  7. Altmaier, E.M.; Happ, D.A. (1985). "Coping skills training's immunization effects against learned helplessness". Journal of Social and Clinical Psychology. 3: 181–9. doi:10.1521/jscp.1985.3.2.181
  8. Thornton, J.W.; Powell, G.D. (1974). "Immunization to and alleviation of learned helplessness in man". American Journal of Psychology. 87: 351–67. doi:10.2307/1421378
  9. Orbach, E.; Hadas, Z. (1982). "The elimination of learned helplessness deficits as a function of induced self-esteem". Journal of Research in Personality. 16: 511–23. doi:10.1016/0092-6566(82)90009-5.

Արտաքին հղումներ խմբագրել