Ձենի Կարեզի

հույն դերասանուհի

Ձենի Կարեզի (հուն․՝ Τζένη Καρέζη, հունվարի 12, 1932(1932-01-12)[1], Աթենք, Հունաստան - հուլիսի 26, 1992(1992-07-26), Աթենք, Հունաստան), հայտնի է նաև, որպես Ջենի Կարեզի, հույն կինոյի և թատրոնի դերասանուհի[2][3]։

Ձենի Կարեզի
հուն․՝ Τζένη Καρέζη
Ծնվել էհունվարի 12, 1932(1932-01-12)[1]
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էհուլիսի 26, 1992(1992-07-26) (60 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
ԿրթությունՀունաստանի ազգային թատրոնի դրամատիկական դպրոց
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թարգմանչուհի
Ամուսին(ներ)Կոստաս Կազակոս և Zahos Hadjifotiou?
Երեխա(ներ)Konstantinos Kazakos?

Կենսագրություն խմբագրել

Ձենի Կարեզին ծնվել է 1932 թվականի հունվարի 12-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Նրա հայրը եղել է մաթեմատիկոս, իսկ մայրը՝ ավագ դպրոցի ուսուցչուհի։ Նա սովորել է Սալոնիկի ֆրանսիական դպրոցում սովորող քույրերի վերահսկողության տակ։ Շուտով մանկահասակ Ձենին ևս հեշտությամբ սովորում է ֆրանսերեն։ Դեռահաս տարիքում նրա հայրը թողում է ընտանիքն ու հեռանում և Ձենի Կարեզին շարունակում է ապրել մոր և քույրերի հետ։ 1971 թվականին ավտովթարի հետևանքով մահանում է նրա հայրը։

1951 թվականին ընդունվում է Հունաստանի ազգային թատրոն, որտեղ նա սովորում է դրամատիկական դպրոցում։ Դպրոցի ուսուցիչների շարքում էր նաև դրամատուրգ Անգելոս Տերզակիսը, ով նաև ուսումնարանի տնօրենն էր։ Շուտով նա սկսել է խաղալ թատերական ներկայացումներում և բեմը կիսում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք էին Ալեքսիս Մինոտիսն ու Կատինա Պաքսինուն։

Իր նորամուտը թատրոնում նա նշել է Մարիկան Կոտոպուլիի ֆրանսիական կատակերգությամբ։ 1960-ականները համարվում են Ձենիի կարիերայի ծաղկման ժամանակները։ Այս թվականներին նա գլխավորել է սեփական թատերախումբը, որի կողմից 1963 թվականին նկարահանված «Կարմիր լապտեր» ֆիլմն առաջադրվում է լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգում ակադեմիայի մրցանակ ստանալու համար։

Նրա կողմից նկարահանված վերջին ֆիլմը դառնում է Արիստոփանեսի «Լիսիստրատը»-ն, որը նա թողարկել է 1972 թվականին։ Թատրոնում նա վերջին անգամ հայտնվում է 1990 թվականին։ Ձենի Կարեզին ստիպված էր լքել թատերական աշխարհը վրա հասած անբուժելի հիվանդության (կրծքի քաղցկեղ) պատճառով։ Մահացել է 1992 թվականի հուլիսի 27-ին Աթենքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հունաստանի թատերական թանգարան — 1938.
  2. Biodata, sansimera.gr; accessed 5 August 2016(հուն.)
  3. Biodata, imdb.com; accessed 18 February 2014.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձենի Կարեզի» հոդվածին։