«Ձայն քարից» (անգլ.՝ Voice from the Stone), ռեժիսոր Էրիկ Դ. Հաուելի ամերիկա-իտալական արտադրության դրամատիկ թրիլեր, որը նկարահանվել է Սիլվիո Ռաֆֆոյի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2017 թվականի մայիսի 18-ին[4]։

Ձայն քարից
անգլ.՝ Voice from the Stone
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ[1]
Թվականապրիլի 28, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորEric D. Howell?[2]
ԴերակատարներԷմիլիա Կլարկ, Մարտոն Չոկաշ[3], Կատերինա Մուրինո[3], Kate Linder?[3], Lisa Gastoni?[3] և Ռեմո Ջիրոնե[3]
ԵրաժշտությունՄայքլ Վանդմխեր
Պատմվածքի վայրՏոսկանա
Տևողություն94 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է բուժքույր Վեներիայի մասին, ով խնամում է Ջեյքոբ անունով մի տղայի, ով դադարել էր խոսել մոր հանկարածամահ լինելուց հետո։ Ջեյքոբը մահացող մորը խոստում էր տվել լռել մինչ այն պահը, քանի դեռ չէր վերադարձել մոր ոգին։ Վերենան սկսում է հասկանալ, որ հոգին տղայի հետ մուկն ու կատու է խաղում, որպեսզի մտնի որդու մեջ և միավորվի որդու հետ։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանումները սկսվել են 2014 թվականի նոյեմբերին Իտալիայում և ավարտվել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին։ Ֆիլմը նկարահանվել է Տոսկանայում, Լացիոյում և Հռոմի Չինեչիտտա կինոստուդիայում։

2015 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Evanescence խմբի վոկալիստ Էմի Լին կկատարի ֆիլմի եզրափակիչ տիտրերի երգը։ 2015 թվականի հոկտեմբերին հայտարարվել է "Speak To Me" երգի մասին։ Երգը ձայնագրվել է Կալիֆոռնիայի Skywalker Ranch ընկերությունում։ Երգի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է կոմպոզիտոր Մայքլ Վանդմահերը։ Երգի հիման վրա նկարահանվել է տեսաձայնագրություն, որի ռեժիսորը եղել է հենց Էրիկ Հաուելը։ «Երաժշտական ձայնագրությունը ստեղծվել է որպես զուգահեռ ֆիլմի նախապատմությանը, որը բոլոր կողմերից ցույց է տալիս Մալվինայի և նրա որդու միջև անսասան կապը՝ ապացուցելով, որ սերը ուժեղ է մահվանից։», - պատմել է Էմի Լին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցի ժամանակ[5]։

2016 թվականի ապրիլի 11-ին Լին, Skywalker Ranch ընկերության հետ միասին, թողարկել է ոչ երկար տեսագրություն, որտեղ կիրառվում են երգի գործիքային կատարման հատվածներ և կադրեր բուն ֆիլմից։

Փաստեր խմբագրել

  • Վերջին 14 տարիների ընթացքում սա ռեժիսոր Էրիկ Դ. Հաուելի առաջին երկարամետրաժ նախագիծն է։
  • Գլխավոր դերի համար դիտարկվել է Մեգի Ջիլենհոլի թեկնածությունը։
  • Որպես ֆիլմի ռեժիսոր դիտարկվել է նաև Հիդեո Նակատայի թեկնածությունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1544608/
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Обзор изменений графика релизов за неделю c 12 по 18 декабря
  5. «Hear Evanescence Singer Amy Lee's Ghostly New Ballad 'Speak to Me'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  6. Голос из камня, 2017