«Հրեշտակներ և դևեր» (անգլ.՝ «Angels & Demons»), ռեժիսոր Ռոն Հովարդի արկածային ֆիլմն ըստ Դեն Բրաունի համանուն վեպի։ «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի սիքվելը (չնայած «Հրեշտակներ և դևեր» վեպը «Դա Վինչիի ծածկագիրը» վեպից ավելի շուտ է լույս տեսել)։ Համաշխարհային պրեմիերան կայացավ 2009 թվականի մայիսի 13-ին։

Հրեշտակներ և դևեր
անգլ.՝ Angels & Demons
Երկիր ԱՄՆ
 Իտալիա
Ժանրմիստիկ ֆիլմ[1][2][3][…], քրեական ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
Թեմաահաբեկչություն
ՀիմքՀրեշտակներ և սատանաներ
Թվականմայիսի 13, 2009[4][5][6] և 2009
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՌոն Հովարդ[2][3][7][…]
ՊրոդյուսերՋոն Քալի և Բրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակԴևիդ Քեփ և Ակիվա Գոլդսման
ԴերակատարներԹոմ Հենքս[3][7][8][…], Էվան ՄաքԳրեգոր[7][8][9][…], Այելեթ Զորեր[7][8][9][…], Ստելլան Սկարսգորդ[7][8][10][…], Պիերֆրանչեսկո Ֆավինո[7][10][11][…], Նիկոլայ Լի Կոս[7][10][11][…], Արմին Մյուլլեր Շտալ[7][12][10][…], Victor Alfieri?[7][10][11], Տուրե Լինդհարթ[7][10][11][…], Կարմեն Արգենզիանո[7][10][13], Իլյա Բասկին[7][10][13], Curt Lowens?[7][10], Cosimo Fusco?[7][10][11][…], Emanuele Secci?[10], Ալֆրեդ Մոլինա, Gino Conforti?[7][10], Ռենս Հովարդ[7][10][13], Steven Franken?[7][10][13], Thomas Morris?[10][13], Քրիստոֆ Քոնրադ[13], Ben Bela Böhm?[13], Նորբերտ Վայսեր[13], Վինսենթ դե Փոլ[13], August Wittgenstein?[13], Սլիմ Խեզրի, Jimmy Clabots?[13] և Anna Katarina?[13]
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժԴենիել Հենլի
Պատմվածքի վայրՇվեյցարիա
Նկարահանման վայրՀռոմ, Լոնգ Բիչ, Լոս Անջելես և Ապուլիա
ԿինոընկերությունColumbia Pictures, Imagine Entertainment և Sony Pictures Entertainment[14]
Տևողություն146 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ485 930 816 $
ՆախորդԴա Վինչիի ծածկագիրը
ՀաջորդԻնֆերնո
Պաշտոնական կայքէջ
 Angels & Demons (film) Վիքիպահեստում

Սյուժե (դիպաշար) խմբագրել

Հռոմի պապի որդեգիրը՝ իռլանդացի Պատրիկ Մաքքենան, որոշում է վերածնել կաթոլիկ եկեղեցու փառքը։ Դրա համար նա գնում է ծայրահեղ քայլերի. բեմականացնում է իլյումինատների դավադրություն և նրանց անունից կազմակերպում է հոր սպանությունը ու չորս կարդինալների առևանգումը, որոնք ամենամեծ հնարավորություններն ունեին պապական աթոռին հավակնելու, ինչպես նաև կազմակերպում է հականյութի առևանգումը Միջուկային հետազոտությունների և Եվրոպական կազմակերպությունից (ՄՀԵԿ - CERN), որպեսզի իրագործի սուրբ Պետրոսի գերեզմանի պայթեցումը։ Ավելի համոզիչ դարձնելու համար հրավիրում են խորհրդանիշերի մասնագետ Ռոբերտ Լենգդոնին, որը ներառվում է հետաքննության մեջ, հայտնաբերում է երեք կարդինալների դիակները և ջրից փրկում է չորրորդին։ Մարդասպանը իր ստացած հոնորարով փորձում է փախչել մեքենայով, բայց մեքենան պայթում է, երբ փորձում է գործի գցել շարժիչը։ Լենգդոնը հասկանում է, որ հետքերը տանում են Վատիկան։ Նման եզրահանգումների է գալիս Շվեյցարական գվարդիայի հրամանատար Ռիխտերը, բայց Պատրիկը, ժամանակավորապես լինելով Վատիկանում գլխավորը, զրպարտում է նրան՝ մեղադրելով իլյումինատներին հարելու մեջ։ Լենգդոնը ուսումնասիրում է Պապի սենյակում տեղադրված թաքնված տեսախցիկի տեսագրությունները, և գաղտնիքը բացահայտվում է։ Պատրիկն իրեն հերոս է ներկայացնում՝ ուղղաթիռով հեռացնելով և պայթեցնելով հականյութը երկնքում՝ Վատիկանից հեռու։ Նա բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հռոմի պապ, բայց նրա չարագործ նախագիծը բացահայտված է։ Գիտակցելով իր անկումը՝ նա ինքնահրկիզվում է։ Նոր Հռոմի պապ է դառնում շատրվաններում փրկված կարդինալը։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Թոմ Հենքս Ռոբերտ Լենգդոն Ռոբերտ Լենգդոն
Այելեթ Զորեր Վիտտորիա Վետրա Վիտտորիա Վետրա
Էվան Մաքգրեգոր Պատրիկ Մաքքենա Պատրիկ Մաքքենա (գրքում՝ Կարլո Վենտրեսկա)
Սթելան Սքարսգորդ Հրամանատար Ռիխտեր Հրամանատար Ռիխտեր
Պիերֆրանչեսկո Ֆավինո Էռնեստո Օլիվետտի պապական ժանդարմերիայի տեսուչ Էռնեստո Օլիվետտի
Դևիդ Պեսքեսի Վինչենցո Վինչենցո
Արմին Մյուլլեր Շտալ Կարդինալ Սթրոս Կարդինալ Սթրոս
Ուրսուլա Բրուքս ВВС թղթակից ВВС թղթակից
Իլյա Բասկին Կարդինալ Պետրով Կարդինալ Պետրով
Նիկոլայ Լի Քոս Վարձու մարդասպան Վարձու մարդասպան

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Սուրբ Պետրոսի ամպհովանին՝ Մաքգրեգորի հերոսի ինքնահրկիզման վայրը:
  • Երբ գլխավոր հերոսները գտնում են հականյութով բեռնամփոփը, մարտկոցի վերջնական ապալիցքավորման համար մնում է հինգ րոպեից պակաս ժամանակ, բայց լիցքավորման ինդիկատորի վրա վառվում են միանգամից չորս կարմիր լույս և զբաղեցնում ամբողջ սանդղակի մեկ երրորդը։
  • Դերասաններին, որոնք ֆիլմում կատարում են Շվեյցարական գվարդիայի ծառայողների դերերը, երբեք չէին ընդունի այս կազմակերպության շարքերը, քանի որ նրանք շվեյցարացի չեն. հրամանատար Ռիխտերի դերը կատարում է շվեդ Սթելան Սքարսգորդը, իսկ լեյտենանտ Շարթրանի դերը՝ դանիացի Թուրե Լինդհարդթը։
  • Ֆիլմի ստեղծողների համար հռոմեական արձակուրդները սկսվեցին զբոսաշրջության շրջանի ամենաթեժ պահին։ Առաջին օրը Պիացա դել Պոպոլոյում վարակիչ եղավ հաջորդ օրերի համար. առավոտ կանուխ հրապարակն այսպես թե այնպես ազատ էր անբաններից։ Արևի բարձրանալուն և շոգի թեժանալուն զուգընթաց՝ հետաքրքրասերների շարքերը խտանում էին։ Շուտով ոստիկանությունը ստիպված եղավ փակել հրապարակը, որպեսզի հիացած երկրպագուները կադրում չհայտնվեին՝ հույս ունենալով հայտնվել կինոյում։
  • Վատիկանը դեմ արտահայտվեց ֆիլմին, ուստի արգելեց իր տաճարներում նկարահանումները։ Ստեղծագործական կազմն իրավիճակից դուրս եկավ՝ օգտագործելով նմանատիպ շինություններ ու դեկորացիաներ։
  • Ֆիլմից ստիպված էին կտրել 5 րոպե, որպեսզի MPAA-ն դյուրինացնի վարկանիշը R-ից PG-13:
  • Այս ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Քլինթ Իսթվուդը, բայց Ռոն Հովարդը պարտավոր էր «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո լինել նաև այս ֆիլմի ռեժիսորը։
  • Թոմ Հենքսն այս ֆիլմում դերի համար ստացավ կինոյի պատմության մեջ ամենաբարձր հոնորարներից մեկը՝ ավելի քան 51 միլիոն դոլար։ Ավելի շատ ստացել էր միայն Ջոնի Դեփը՝ 56,5 միլիոն դոլար «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմում Ջեք Ճնճղուկի դերի համար[15]։
  • Ֆիլմը նախատեսում էին վարձույթում թողարկել 2008 թվականի դեկտեմբերին, բայց ամերիկյան սցենարիստների գործադուլի պատճառով պրեմիերան կայացավ 2009 թվականի մայիսի 4-ին[16]։

Ֆիլմի տարբերությունը գրքից խմբագրել

Կերպարների անհամապատասխանություն խմբագրել

  • Հետաքննությանը մասնակցելու համար Լենգդոնին հրավիրեց մասնակցելու ՄՀԵԿ տնօրեն Մաքսիմիլիան Քոլերը, բայց ֆիլմում սյուժետային այս գիծը բացակայում է։
  • Համաձայն վեպի դիպաշարի՝ հականյութը ստացել է Վիտտորիայի հայրը՝ Լեոնարդո Վետրան, որը հետագայում սպանվեց։ Ֆիլմում հայտնագործողը Վիտտորիայի գործընկերն էր՝ Սիլվանոն։
  • Կամերլենգո (կամերարիուս) Կարլո Վենտրեսքան ֆիլմում դարձել է Պատրիկ Մաքքենա։
  • Գրքում կամերարիուսն մահացած Պապի արյունակից որդին է, որի մասին չի կասկածում, իսկ ֆիլմում Պապն ուղղակի որդեգրել է նրան 9-ամյա հասակում։
  • Ֆիլմում բացակայում են հեռուսալրագրողներ Գլիքն ու Մաքրին և սյուժետայն այն գիծը, որտեղ մարդասպանը կապվում է մամուլի հետ։
  • Ֆիլմում բացակայում է իլյումինատների հավանական ղեկավարի՝ Յանուսի մասին հիշատակումը։
  • Գրքում առանցքային կերպարներից է ՄՀԵԿ տնօրեն Մաքսիմիլիան Քոլերը։ Հենց նա փորձեց խոսք բացել Վենտրեսքայի առանձնասենյակում այն ժամանակ, երբ կամերարիուսը դրոշմեց ինքն իրեն։ Ֆիլմում այդ գործառույթը վերապահեցին Ռիխտերին։
  • Գրքում շվեյցարական գվարդիայի գլխավոր հրամանատարն է Օլիվետտին, իսկ Ռոշերը (Ռիխտեր) կապիտան էր և կոչումով երկրորդն էր գլխավոր հրամանատարից հետո։
  • Գրքում առկա է ռոմանտիկ գիծ Լենգդոնի և Վիտտորիայի միջև։ Ֆիլմում նման ոչ մի բան չկա։
  • Մարդասպանը և հականյութի գողը էականորեն տարբերվում է գրքում նկարագրվածից։ Բացի այդ նա գրքում բացահայտ անվանվում է assassin:

Իրադարձությունների անհամապատասխանություն խմբագրել

  1. Համաձայն վեպի դիպաշարի՝ կարդինալ Բաջիան խեղդվում է Պիացցա Նավոնայի Չորս գետերի շատրվանում, բայց ֆիլմում նրան փրկում են։ Կարդինալը նաև փաթաթված էր շատ երկար ծանր շղթայով, իսկ ֆիլմում նա կապված էր բժշկական պատգարակին։ Չորս գետերի շատրվանի խորությունը 50 սմ-ից ավելի չէ։
  2. Գրքում նոր Հռոմի պապ է դառնում կարդինալ Մորտատին, որը Բարձրագույն Քվեարկողն էր։ Ֆիլմում Հռոմի պապ է դառնում փրկված կարդինալ Բաջիան, իսկ Մորտատին իր հերթին ստանում է կամերարիուսի պաշտոնը։
  3. Գրքում մարդասպանը երեք կարդինալներին սպանելուց հետո առևանգում է Վիտտորիային և ուզում է նրան պահել սեքսուալ բավարարվածության համար։ Բայց սեռական մերձեցումից առաջ Ռոբերտ Լենգդոնը փրկում է Վիտտորիային։
  4. Ֆիլմում բացակայում է Չորս գետերի շատրվանում մարդասպանի և Լենգդոնի մենամարտը։
  5. Ֆիլմում ոստիկանությունը Լենգդոնի հետ գալիս է Սուրբ Հրեշտակի տաճար, իսկ գրքում Լենգդոնը ներս է մտնում հեռուստալրագրողի միկրոավտոբուսի վրա ամրացված շարժական ալեցիրի օգնությամբ։
  6. Գրքում մարդասպանը ոչնչացվում է Ռոբերտի և Վիտտորիայի կողմից, իսկ ֆիլմում պայթում է մեքենայի մեջ, որը նրա համար պատրաստել էր կամերլենգոն։
  7. Գրքում հինգ դրոշմ էր և վերջին միակցված ամբիգրամը (երկտառեցի) (այսպես կոչված «Չորս տարերքների միացումը»)։ Ֆիլմում դրանք «Վատիկանի բանալիներն» են՝ խաչված։
  8. Գրքում կամերարիուսն իմանում է որոգայթի տեղը իբրև թե վերին հայտնությունից, իսկ ֆիլմում դա անում է Ռոբերտ Լենգդոնը գլուխկոտրուկը լուծելու արդյունքում։
  9. Ըստ գրքի դիպաշարի՝ կամերարիուսն ուղղաթիռով թռչում է ոչ մենակ, այլ Ռոբերտ Լենգդոնի հետ։ Եվ Լենգդոնն ուղղաթիռից թռչում է առանց պարաշյուտի՝ օգտագործելով ուղղաթիռի դիմապակու ծածկաշապիկը, ընկնում է գետը և կենդանի մնում։
  10. Համաձայն գրքի՝ կամերարիուսը վայրէջք է կատարում աննկատ, իսկ նրան հայտնաբերում են տաճարի պատշգամբում։ Ֆիլմում կամերարիուսը վայրէջք է կատարում հրապարակում՝ ամբոխի մեջ։
  11. Կարլո Վենթրեսքան ինքնահրկիզում կատարեց Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբում՝ հազարավոր մարդկանց աչքի առջև, իսկ ֆիլմում՝ Սուրբ Պետրոսի գերեզմանի մուտքի մոտ։
  12. Ֆիլմի վերջում Հռոմի պապի խորհրդականը Լենգդոնին անժամկետ օգտագործման է հանձնում Գալիլեյի Դիագրամը՝ խնդրանքով կտակում նշել, որ նրա մահից հետ իրը վերադարձվի Վատիկանի արխիվներ։ Վեպում Հռոմի պապը նույն պայմանով լեյտենանտ Շարթրանի միջոցով Լենգդոնին է փոխանցում վեցերորդ դրոշմը՝ «Իլյումինատների շեղանկյունը», իսկ Դիագրամը չի պահպանվել։
  13. Դեպի հաջորդ եկեղեցին ցուցիչներից մեկը Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեդալիոնն է։ Ռոբերտ Լենգդոնը որոնում էր օդի հետ կապված խորհրդանիշ և արագ գտավ փչող հրեշտակով մեդալիոնը՝ «West ponente» («Արևմտյան քամի») մակագրությամբ, որը ցույց էր տալիս որոնումների հաջորդ կետը։ Իրականում հրապարակում այդպիսի մեդալիոն մեկը չէ, ինչպես կարելի է մտածել ֆիլմը դիտելով, այլ ութ՝ յուրաքանչյուր ուղղության համար մեկ հատ և ութ՝ միջանկյալ ուղղությունների համար՝ արևմուտք, հարավ, հյուսիս, արևելք, հարավ-արևմուտք, հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք։ Ուստի ուղղությունը Լենգդոնը սխալ էր ընտրել՝ 7/8 ճշտությամբ։ Եթե ֆիլմի կադրերում դիտարկվեն մյուս մեդալիոնները, կարելի է նկատել, որ օդի հոսանքները փակված են կամ ներկված։

Դիագրամի հետ ևս կա հետաքրքիր տարբերություն. գրքում Գալիլեյի ձեռքով գրված էջերի հավաքածու է, իսկ ֆիլմում՝ տպագրված գիրք, որից Վիտտորիան պատռում է էջը։ Գրքում գլուխկոտրուկը Դիագրամում առկա է որպես բավականին աննշան հղում Ջոն Միլթոնի բանաստեղծության տեսքով, որը գրավում է Լենգդոնի ուշադրությունը միայն նրա համար, որ անգլերենով էր, ի տարբերություն մնացած տեսքի, որը գրված էր հին իտալերենով։ Ֆիլմում դրանք հստակ տեսանելի ջրանշաններ են հինգերորդ էջում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1422137/
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0808151/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film810307.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. 2009_filmbemutatok_osszes.xls (հունգ.)NMHH, 2010.
  6. Դանիական ազգային ֆիլմագրություն
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.cinematografo.it/cinedatabase/film/angeli-e-demoni/49717/
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=124371.html
  9. 9,0 9,1 http://www.metacritic.com/movie/angels-demons
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 http://www.imdb.com/title/tt0808151/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.ofdb.de/film/169109,Illuminati
  12. http://bbfc.co.uk/releases/angels-demons-2009-0
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  14. http://stopklatka.pl/film/anioly-i-demony
  15. «Джонни Депп получит самый большой гонорар в истории». Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  16. «Из-за забастовки сценаристов фильм "Ангелы и Демоны" не выйдет в 2008 году». NEWSru.ua. 19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեշտակներ և դևեր (ֆիլմ)» հոդվածին։