Հրեշների կրկես (անգլ.՝ Freak Show), ռեժիսոր Թրուդի Սթայլերի ամերիկյան անկախ դրամատիկական տրագիկոմեդիան, որը նկարահանվել է ըստ Ջեյմս Սենթ Ջեյմսի համանուն ստեղծագործության։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Բեռլինի կինոփառատոնում[2][3]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքս Լոուտերը, Էբիգեյլ Բրեսլինը, Աննասոֆիա Ռոբը և Բեթ Միդլերը։

Հրեշների կրկես
անգլ.՝ Freak Show
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա
Թվականփետրվարի 13, 2017 և 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹրուդի Սթայլեր[1]
ՊրոդյուսերԴրյու Բերիմոր
Սցենարի հեղինակՋեյմս Սենթ Ջեյմս, Պատրիկ Ջեյ Քլիֆթոն և Բեթ Ռիգացիո
ԴերակատարներԱլեքս Լոուտեր, Էբիգեյլ Բրեսլին, Բեթ Միդլեր, Աննասոֆիա Ռոբ, Յան Նելսոն, Լորեյն Թուսեն, Լավերնա Քոքս, Լարրի Փայն, Ուիլլա Ֆիցջերալդ և Սելիա Ուեսթոն
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունԴեն Ռոմեր
ՄոնտաժՍառա Ֆլեք
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունFlower Films և Maven Screen Media?
Տևողություն91 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էքսցենտրիկ դեռահաս Բիլլի Բլումը (Ալեքս Լոուտեր) մեկ ուսումնական կիսամյակով տեղափոխվում է խիստ պահպանողական դպրոց՝ այսպես կոչված, «կարմիր նահանգներից» մեկում։ Համադասարանցիների հետ հարաբերությունները հենց սկզբից չեն ստացվում, քանի որ նրանք զարմացած են այն փաստից, որ Բիլլին կանացի հագուստ է կրում։ Տղային ընկերաբար վերաբերվող միակ մարդիկ ֆուտբոլի աստղը և շատախոս աշակերտուհին են։ Ընդ որում՝ Բիլլին իր համար բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերում՝ ի դեմս Լիննեթի (Աբիգեյլ Բրեսլինի) և նրա ընկերուհիների։ Բիլլին որոշում է բոլորին վերջնականապես զարմացնել` մասնակցելով «Դպրոցի թագուհի» մրցույթին։

Դերերում խմբագրել

  • Ալեքս Լոյտեր` Բիլի Բլում, դպրոցի նոր աշակերտ[4]։
  • Էբիգայլ Բրեսլին` Լիննե Ֆրանց, Բիլլիի գլխավոր մրցակիցը[5][6]։
  • Աննասոֆիա Ռոբ` Blah Blah Blah[7]
  • Բեթ Միդլեր` Բիլիի մայրը, դերասանուհի[7]
  • Իեն Նելսոն` Մարկ «Ֆլիպ» Քելլի[7]
  • Լորեյն Տուսեն` Ֆլոսի[7]
  • Լավերնա Կոկս` Ֆելիցիա, լրագրող[5]
  • Սելիյա Ուեսթոն` Ֆլորենս
  • Լարի Պայն` Բիլիի հայրը, ալկոհոլիկ[5]
  • Ջոն Մաքինրոյ` Կարտեր, դպրոցի մարզիչը

Ստեղծման պատմություն խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Թրուդի Սթայլերն կնկարահանի իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ ըստ Ջեյմս Սենթ Ջեյմսի «Հրեշների կրկեսը» պատմվածքի[7]։ Հայտնի է դարձել, որ Դրյու Բերրումորը կլինի ֆիլմի պրոդյուսերը[7]։

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում[5][8]։ Ֆիլմի երաժշտությունը գրել է երաժիշտ Դեն Ռոմերը[9]։

Ֆիլմի տեսարաններից մեկում կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը, որտեղ Բիլին նստած է սեղանի կենտրոնում։

Թողարկում խմբագրել

2017 թվականին Բեռլինի կինոփառատոնում՝ պրեմիերայից անմիջապես հետո, IFC Films ընկերությունը գնել է ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրման իրավունքները[10]։ Թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 12-ին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt5089534/
  2. «Freak Show». Berlin International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  3. Roxborough, Scott (2017 թ․ հունվարի 13). «Berlin Film Festival Reveals Final Films in Generations Sidebars Aimed at Young Audiences». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  4. Jaafar, Ali (2015 թ․ հոկտեմբերի 20). «Alex Lawther Set To Topline Trudie Styler's 'Freak Show'». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 McNary, Dave (2015 թ․ հոկտեմբերի 29). «Abigail Breslin, Laverne Cox Join LGBT Film 'Freak Show'». Variety. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Fleming Jr, Mike (2015 թ․ նոյեմբերի 23). «Abigail Breslin Lands Lead Role In 'Freak Show' Movie». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Busch, Anita (2015 թ․ հոկտեմբերի 2). «Trudie Styler To Direct Bette Midler, Others In LGBT Film 'Freak Show'». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «On the Set for 10/30/15: Keanu Reeves Starts on John Wick Sequel, Seth Rogen and Zac Efron Wrap Up Neighbors 2». ssninsider.com. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Dan Romer Scoring Trudie Styler's 'Freak Show'». FilmMusicReporter. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  10. Busch, Anita (2017 թ․ մայիսի 19). «IFC Films Picks Up Trudie Styler's Feature Directing Debut 'Freak Show'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  11. «Freak Show». IFC Films. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել