Ադրբեջանում գոյություն ունի երեք հրեական համայնք՝ 1. Լեռնական հրեաներ, նրանք հիմանականում ապրում են Ղուբայում և Բաքվում, 2. Աշկենազ-հերաների համայնք ապրում են հիմնականում Բաքվում և Սումգայիթում, 3. Վրացական հրեաներ ապրում են հիմնականում Վրաստանի հետ սահմանամերձ շրջաններում։

Պատմություն խմբագրել

Հրեական համայնքի պատմություն խմբագրել

 
Հերական սինագոգ Բաքվում

Ադրբեջանի պատմության գրեթե ողջ ընթացքում այստեղ ապրել են հրեաներ, ովքեր պատկանում էին տարբեր էթնիկ խմբերի՝ լեռնական հրեաներ, աշկենազներ և վրացական հրեաներ։ Այս տարածքում հրեաների մասին ամենահին հիշատակությունները գտնվել են 1990 թվականի հնագիտական պեղումների ժամանակ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվեցին հրեական թաղամասի և Շաբրանական սինագոգի մնացորդներ, որոնք թվագրվում էին Մ.թ.ա. VII դարին[1]։

1810 թվականից աշկենազները սկսում են հաստատվել Բաքվում[2]։ 1835 թվականին պաշտոնական տվյալներով Ղուբայում կար 2,718 հրեա[3]։

1897 թվականի մարդահամարի տվյալներով Բաքվում կար 2,341 հրեա[4]։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ժամանակաշրջանում պետության կառավարության անդամների մեջ էր հրեա Եվսեյ Հինդեսը ով զբաղեցնում էր ԱԺՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնը[5]։

Լեռնական հրեաներ խմբագրել

Արևելյան կովկասում հրեական բնակչությանը զգալի վնաս հասցվեց Նադիր շահի արշավանքների ժամանակ։ 1731 թվականին, երբ նա գրավեց Կուսարի գյուղը, ստիպեց այստեղ բնակվող բոլոր հրեաներին իսլամ ընդունել[6]։ Նադիր շահի արշավանքների արդյունքում ոչնչացվեցին լեռնական հրեաների մի շարք բնակավայրեր։ Հեռանալով այս շրջաններից նրանք գնացին Ղուբա և պաշտպանվեցին տեղի խան Հուսեյն Ալիի հովանու տակ գտնվելով[7]։

Հանդուրժողականություն խմբագրել

Ադրբեջանում բնակվող հրեաները գործնականում երբեք չեն բախվել հակասեմինիզմի դրսևորումների։ Նույնիսկ այն շրջանում, երբ աշխարհում սկսվել էին հակասեմինիստական բռնկումներ։ Հրեական համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել և շարունակում են ունենալ Ադրբեջանի քաղաքական, մշակութային և սոցիալտնտեսական կյանքին։ Այսօր Բաքվում տարբեր շինությունների վրա մնում են հուշատաղտակներ, որոնք վկայում են, որ այդտեղ ապրել են հայտնի հրեաներ[8]։ Հրեա Եվդա Աբրահամովը հանդիսանում է Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր։

 
Բաքվում բնակվող հրեա երեխաների համար կրթական կենտրոնի հիմնադրման արարողություն (2007 թվականի մայիսի 31):

Ներկա պահին երկրում գործում են մի քանի հրեական սինագոգ, ինչպես նաև հրեական «Սահնուտ» կազմակերպությունը։ Որոնց կողմից հրեական համայնքի ու Ադրբեջանում Իսրայելի դեսպանության աջակցությամբ իրականացվում են տարբեր մշակութային և այլ նմանատիպ միջոցառումներ[5]։

2007 թվականի մայիսի 31-ին Հեյդար Ալիևի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ֆոնդի նախագահ Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ տեղի ունեցավ Բաքվում բնակվող հրեա երեխաների համար կրթական կենտրոնի հիմնադրումը, որի շինարարությունը ավարտվեց 2010 թվականին։ 2010 թվակաբի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ Մեհրիբան Ալիևայի և ԱՊՀ երկրներում հրեական համայնքների դաշնության նախագահ Լև Լավաևի հետ մասնակցեց կրթական կենտրոնի բացման արարողությանը[9]։ Կենտրոնը ստեղծված է 450 ուսանողի համար, այնտեղ դասավանդվում են հրեական մշակույթի հիմունքներ[10]։

Հակասեմինիզմ խմբագրել

Պատմականորեն հակասեմինիզմը Ադրբեջանի համար մեծ խնդիրներ չի ստեղծել[11]։

1995 թվականին Ադրբեջանում գրանցվեցին հրեաների վրա մի քանի հարձակումներ։ «Նախկին ԽՍՀՄ-ում հրեաների պաշտպանության հանձնաժողովների միությունը» նշում է հրեա զույգի սպանությունը, 71-ամյա ծերունի սպանությունը և 30-ամյա երիտասարդի վրա հարձակումը,որի ժամանակ հարձակվողները նրան անվանել էին` «ահաբեկիչ սիոնիստ»։ Նույն թվականի ապրիլին Բաքվի հրեաների գերեզմանատանը քանդվեց մոտ 50 գերեզման։ Ադրբեջանից հեռացած փախստականները հայտնեցին, որ Ադրբեջանի իսլամական կուսակցությունը պարբերաբար իր թերթերի ևռադիոալիքների միջոցով հակասեմինիստական տրամադրություններ է բորբոքում, հիմնականում հայտարարելով` «դուրս շպրտեք հրեաներին այլապես նրանք կոչնչանան»։ «Մուսաֆաթ» ազգայնական խմբավորման թերթերում ասվում էր` «Մի գնեք տներ հրեաներից, դրանք պատկանում են ձեզ։»[11]։

2001 թվականին Բաքվի հրեական գերեզմանատանը պղծվեց մոտ 50 գերեզման[12]։

2006 թվականին Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար (1992-93), Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (Բոզկուրտ) Իսգանդար Համիդովը հանդես եկավ մի շարք հակահրեական և հակաիսրայելական հայտարարություններով։ Ըստ նրա՝ «Հրեաները արդեն վաղուց դարձել են Ադրբեջանի տերերը և իրենց ձեռքն են վերցնում երկրի հարստությունները»։ Մեղադրելով մի շարք պատմաբանների սիոնիստների հետ դավադրություն կատարելու մեջ, նա նշեց, որ հող է նախապատրաստվում Ադրբեջանի նկատմամբ հետագա պահանջներ ներկայացնելու համար[13]. Նույն թվականի հուլիսի 27-ին, օգոստոսի 3-ին և 7-ին Բաքվում տեղի ունեցան հակաիսրայելական ցույցեր։ Չնայած ցույցերը արտոնագրված չէին իշխանությունները չմիջամտեցին դրանց անցկացումանը։ Օգոստոսի 5-ին մոտ 70 մարդ ցույց կազմակերպեցին ի պաշտպանություն «Հզբոլլահ» խմբավորման, որի ժամանակ մասնակիցները հանդես էին գալիս Իսրայելի, ԱՄՆ-ի ԵՄ-ի և այլ պետությունների դեմ ուղղված կարգախոսներով։ Ցույցը ավարտվեց Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները այրելով[13]։ Ըստ Եվրասիայի հրեաների կոնգրեսի հակահրեական հայտարարությունները հիմնականում հնչում են իսլամի հետևորդների կողմից[14]։

2008 թվականին Ադրբեջանում չորս ադրբեջանցիներից և երկու լիբանանցիներից կազմված խումբը պլանավորել էր պայթեցնել Բաքվում գտնվող Իսրայելի դեսպանատունը։ Նրանց պլանը չիրագործվեց, խումբը ձերբակալվեց և դատապարտվեց։ 2010 թվականի մայիսին Ադրբեջանում կրկին բարձրացավ հակասեմինիզմի ալիք, որը կապված էր Իսրայելի կողմից թուրքական նավի վրա դրված կալանքի հետ։ Հակաիսրայելական գործողությունները տեղի ունեցան արմատական հակաիսրայելական և ուղղակիորեն հակահրեական կարգախոսների ներքո Բաքվում և մի շարք այլ քաղաքներում։ Ադրբեջանում հակահրեականության դրսևորումների հաճախակիությունը պայմանավորված են իսլամիստների ակտիվ գործողությունների հետ։ Հակահրեականության տարածման հարցում ոչ պակաս դեր է խաղում հարևան Իրանը, որը օգտագործելով կրոնական և էթնիկ կապը ազդում է Ադրբեջանի բնակչության վրա[15]։

2012 թվականին կրկին պղծվել է Բաքվում գտնվող հրեական գերեզմանատունը։ Ինչպես հաղորդում է «Հրեական լրատվական գործակալությունը» գերեզմանոցը վերածվել է աղբանոցի[16]։ 2014 թվականի օգոստոսին նույն պատկերն է եղել Շամախիի հրեական գերեզմանատանը[17]։

Հրեական կազմակերպություններ խմբագրել

Հրեական համայնքը համարվում է Ադրբեջանում գործող ամենաազդեցիկ և ակտիվ համայնքներից մեկը։ Մասնավորապես երկրում ստեղծվել և ակտիվ գործում է Ադրբեջանա-իսրայելական ընկերակցության կենտրոնը և այլ նմանատիպ կազմակերպություններ։

Դպրոցներ և սինագոգներ խմբագրել

Բաքվում ինչպես նաև Ղուբայում և Վարդաշենում գործում են մի քանի սինագոգներ։ 2003 թվականին Բաքվում բացված սինագոգը համարվում է Եվրոպայում ամենամեծ սինագոգներից մեկը։ 2003 թվականին Բաքվում բացել է առաջին հրեական դպրոցը։ Ադրբեջանում եբրայերենի առաջին դասընթացները սկսվել են 1987 թվականին։ Բաքվում և Ղուբայում գործում է 5 հրեական դպրոց, որտեղ սովորում է 1450 աշակերտ[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Азербайджан՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Баку՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. «Куба, уездный город». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Баку». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Расим МУСАБЕКОВ. «Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства» (ռուսերեն). sakharov-center.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  6. Российская еврейская энциклопедия. — Российская академия естественных наук. — Т. 5. — С. 248.
  7. горские евреи՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. Еврейская община Азербайджана
  9. Президент Азербайджана Ильхам Алиев принял участие в открытии образовательного центра для еврейских детей "Хабад-Ор-Авнер" в Хатаинском районе Баку
  10. «Образовательный центр «Хабад-Ор-Авнер»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  11. 11,0 11,1 «Azerbaijan». UCSJ. 1998 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.[1] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  12. «В Баку осквернено еврейское кладбище». Кавказский узел. 2001 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.[2] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  13. 13,0 13,1 «Lester and Sally Entin Faculty of Humanities The Stephen Roth Institute for the Study of Contemporary Antisemitism and Racism». Antisemitism Worldwide 2006. Tau.ac.il. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.[3] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine [4] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  14. «General Information on Azerbaijani Jewish Organizations». ЕАЕК. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.[5] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  15. «Антисемитизм в Азербайджане, 2009–2010 г.». ЕАЕК. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  16. Лев Гольдшмит (2012 թ․ հուլիսի 30). «Осквернены могилы евреев». Агентство Еврейских Новостей. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.[6] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  17. Лев Гольдшмит (2014 թ․ օգոստոսի 27). «Осквернены могилы евреев». Агентство Еврейских Новостей. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.[7] Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  18. Где живут евреи.

Արտաքին հղումներ խմբագրել