Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Մելիքյան (այլ կիրառումներ)

Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան (նոյեմբերի 2, 1913(1913-11-02), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1941(1941-07-11), Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 2, 1913(1913-11-02)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 11, 1941(1941-07-11) (27 տարեկան)
Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1941)[1]

Սպիրիդոն Մելիքյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ մասնագիտական կրթությունն ստացել է Երևանում։ 1933-1935 թվականներին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժնում՝ Գնեսինի դասարանում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։

Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Սերտորեն կապված է եղել ժողովրդական երաժշտության հետ։ Նրա աչքի ընկնող ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը, լարային կվարտետը, դաշնամուրային պրելյուդները, երգերը։

Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ Բելառուսի Մոգիլյով քաղաքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 389.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 389