«Հրաշք» (անգլ.՝ Wonder), ռեժիսոր Սթիվեն Չբոսկու ամերիկյան ընտանեկան դրաման, որը նկարահանվել է Ռաքել Պալասիոյի նույնանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են` Ջեյկոբ Թրեմբլեյը, Ջուլիա Ռոբերտսը և Օուեն Ուիլսոնը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 16-ին[5][6][7]։

Հրաշք
անգլ.՝ Wonder
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, վեպի էկրանավորում և film based on actual events?
ՀիմքՀրաշք
Թվականհունվարի 25, 2018[1], նոյեմբերի 17, 2017 և դեկտեմբերի 14, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Չբոսկի
ՊրոդյուսերԴևիդ Հոբերման և Թոդ Լիբերման
Սցենարի հեղինակՍթիվեն Կոնրադ, Ջեք Թորն և Սթիվեն Չբոսկի
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս, Օուեն Ուիլսոն, Ջեյկոբ Թրամբլե, Մենդի Պատինկին, Կրիստալ Լոու, Սոնյա Բրագա, Իզաբելա Վիդովիչ, Էլի Լիբերտ, Դևիդ Դիգս, Նոա Ջուփ, Բրայս Գեյսար, Ռուկիա Բեռնարդ, Միլի Դևիս, Դանիել Ռոուզ Ռասել, Նաջի Ջեթեր, Նիկոլ Օլիվեր, Էմիլի Դելահանթի, Ռեյչել Հեյվորդ, Սթիվ Բաչիչ, Մարկ Դոզլոու, Ջենիֆեր Մարչ, Էլեն ՄաքԿինոն, Քայլ Հարիսոն Բրեյթկոպֆ, Ջեյմս Ա Հյուզ, Ջ. Դուգլաս Ստյուարտ, Ջոզեֆ Գորդոն, Քեմերոն Ռոբերտս, Էրիկա ՄաքԿիտրիկ, Բենջամին Ռաթներ, Ջեյսոն ՄաքԿինոն, Իզի Լիբերման, Հաննա Հոբերման, Մայքլ Ալան Հիլի, Lucia Thain?, Սաշա Նոյհաուս, Կալահան Բրեբներ, Քալեբ Գորդոն, Էմիլի Ջանոզո, Հեյլի Գոլդինգ, Maccie Margaret Chbosky?, Victoria V. Cruz?, Ջեյսոն Թրամբլե, Ուիլյամ Դիքինսոն, Գրեյսոն Մաքսվել Գարնսի, Էմմա Թրամբլե, Արմեն Բաղդասարով, Լիդիա Ջուեթ, Քելին Բրեյթկոպֆ, Gidget? և Ռաքել Պալասիո[3]
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունՄարչելո Զարվոս
ՄոնտաժՄարկ Լիվոլսի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՎանկուվեր և Քոնի Այլենդ
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Mandeville Films, Participant Media և Walden Media
Տևողություն113 րոպե
Շահույթ305 900 000 $[4]
ՀաջորդWhite Bird: A Wonder Story?
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Օգոստոսը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ (Թրեչեր Քոլինզի Սինդրոմ), որի պատճառով նրա դեմքը դեֆորմացվել է։ Մի կողմից, նա իր հասակակից տղաների նման է՝ սիրում է իր ընկերներին ծննդյան տարեդարձերին գնալ, համակարգչային խաղեր խաղալ, «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուն է, նաև խաղում է իր շան հետ, վիճում և հաշտվում է ավագ քրոջ հետ[8]։ Իսկ մյուս կողմից, նա իր տարիքի մյուս տղաների նման չէ։ Առաջին հերթին, Օգոստոսը երբեք չի հաճախել սովորական դպրոց` առաջին դասարանից տանը նրա հետ զբաղվում էր մայրը։ Երկրորդ, Օգոստոսը 27 վիրահատության է ենթարկվել։ Շատ հազվադեպ, բայց երբեմն հանդիպող գենետիկական սխալի պատճառով, Օգոստոսը չունի դեմք[9]։ Եվ նման տղան պետք է գնա դպրոց։ Առաջին անգամ[10]։ Սովորական երեխաների մոտ։

Դերերում խմբագրել

  • Ջուլիա Ռոբերտս` Իզաբել Փուլմանը, Օգոստոսի մայրը և Նատեի կինը
  • Օուեն Ուիլսոն` Նատե Փուլմանը, Օգոստոսի հայրը և Իզաբելի ամուսինը
  • Ջեյկոբ Թրեմբլեյը` Օգոստոս «Օգի» Փուլման, Իզաբելի և Նատեի որդին, որը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որը փոխել է իր դեմքը
  • Մենդի Պատինկին` պարոն Թուշման
  • Կրիստալ Լոյ` Ջուլիանի մայրը
  • Սոնյա Բրագա` Իզաբելի մայրը, Օգոստոսի տատիկը
  • Միլի Դևիս` Սամեր
  • Իզաբելա Վիդովիչ` Վիա Փուլման, Օգոստոսի քույրը, Իզաբելի և Նատեի դուստրը
  • Դանիել Ռոզ Ռասել` Միրանդա
  • Էլի Լիբերտ` միս Փեթոզա
  • Էլլե Մաքքինոն` Շարլոտ
  • Բրաիս Գեիզար` Ջուլիան
  • Լաուրա Բրեյն` Ջուլիանի քույրը
  • Դեյվիդ Դիփս` պարոն Բրաուն, անգլերենի ուսուցիչ
  • Նոյան Ջուպե` Օգիի լավագույն ընկեր Ջեկը
  • Քաիլ Հարիսոն Բրեյտկոփ` Մայլզ
  • Ուիլյամ Դիկինսոն - Էդդի
  • Ջեյմս Հյուզ - Հենրի
  • Տի Կոնսիլո` Ամոս

Արտադրություն խմբագրել

2012 թվականի նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Lionsgate-ը մշակել է Ռաքել Պալասիոյի «Հրաշք» վեպը և բանակցում էր Ջոն Օգաստի հետ որպես ֆիլմի սցենարիստ[11]։ Դավիթ Հոբերմանը և Թոդ Լիբերմանը հանդես կգան որպես պրոդյուսերներ։ 2013 թվականի մայիսի 8-ը հայտնի դարձավ, որ Օգաստը դուրս է եկել նախագծից, և նրան փոխարինել է Ջեք Թորնը[12]։ 2014 թվականին հայտարարվեց, որ Ջոն Քրոդիդասը հանդես կգա որպես կինոռեժիսոր, սակայն 2015 թվականի ապրիլին նրան փոխարինեց Փոլ Քինգը։ Սթիվ Կոնրադն էլ միացավ նախագծին[13]։

2016 թվականի ապրիլի 14-ին Հակոբ Թրեմբլեյը ընտրվել է Օգի Փուլմանի գլխավոր դերի համար, իսկ Ջուլիա Ռոբերթսը Օգոստոսի մոր դերում[14]։ 2016 թվականի մայիսի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Ռոբերթսը կմարմնավորի մոր դերը, իսկ Սթիվեն Չբոսկին ընտրվել է ռեժիսոր[15]։ Հունիսի 27-ին դերասանական կազմին միացավ Օուեն Վիլսոնը, ով կխաղա Օգիի հոր դերը։ Հուլիսի 11-ին Նոյ Ջուպը ընտրվեց Օգիի լավագույն ընկերոջ դերում[16]։ Հուլիսի 15-ին Դեյվիդ Դիփսը ընտրվել է դպրոցում անգլերենի ուսուցիչ պարոն Բրաունի դերում։ Օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Սոնյա Բրագան խաղալու է Ռոբերթսի մոր դերը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Box Office Mojo — 1999.
  5. Ashley Lee (2/13/2017). «Julia Roberts' Drama 'Wonder' Pushed to November». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Julia Roberts and Jacob Tremblay's 'Wonder' gets spring 2017 release date». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «ЧУДО - Wonder: кассовые сборы, о фильме» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Sneider, Jeff (2012 թ․ նոյեմբերի 27). «Lionsgate lining up John August to adapt 'Wonder'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Jr, Mike Fleming (2013 թ․ մայիսի 9). «Lionsgate Taps Jack Thorne To Adapt R.J. Palacio Novel 'Wonder'». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. Rebecca Ford, Borys Kit (10/7/2014). «'Kill Your Darlings' Director to Helm YA Adaptation 'Wonder' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. Borys Kit (4/23/2015). «'Paddington' Director Books Lionsgate's YA Adaptation 'Wonder' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Jeff Sneider (2016 թ․ ապրիլի 14). «'Room' Star Jacob Tremblay in Talks for Lionsgate's 'Wonder'». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. Borys Kit, Rebecca Ford (5/5/2016). «Julia Roberts to Play Jacob Tremblay's Mother in 'Wonder'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. Kroll, Justin (2016 թ․ հունիսի 27). «Owen Wilson to Co-Star With Julia Roberts in 'Wonder' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. Borys Kit (7/11/2016). «'Night Manager' Actor Joins Julia Roberts, Jacob Tremblay in 'Wonder' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. Borys Kit (8/19/2016). «Sonia Braga Playing Julia Roberts' Mother in 'Wonder' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. Lincoln, Ross A. (2016 թ․ հուլիսի 16). «Tony Winner Daveed Diggs Joins Lionsgate's 'Wonder' In First Post-'Hamilton' Film Role». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.