Հրանտ Մաթևոսյան

հայ գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվարի 12, 1935(1935-02-12)[1], Ահնիձոր, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] - դեկտեմբերի 19, 2002(2002-12-19)[1], Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր, կինոսցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից[3]։

Հրանտ Մաթևոսյան
Ծնվել էփետրվարի 12, 1935(1935-02-12)[1]
ԾննդավայրԱհնիձոր, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]
Վախճանվել էդեկտեմբերի 19, 2002(2002-12-19)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[1]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունգրող, սցենարիստ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1962)[2] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1967)[2]
Ժանրերվիպակ, պատմվածք, Նովել և Վիպակ
ԱշխատավայրԽորհրդային գրականություն, Գրական թերթ և ՀԳՄ
Պարգևներ
ԶավակներՇողեր Մաթևոսյան
Կայքhrantmatevossian.org
Հրանտ Մաթևոսյան Վիքիքաղվածքում
Հրանտ Մաթևոսյան Վիքիդարանում
 Hrant Matevosyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։

Կրթություն խմբագրել

Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։

1958-1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։

Գրական գործունեություն խմբագրել

Առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն էր (1959)։ Առավել հայտնի է դարձել 1961 թվականին լույս տեսած «Ահնիձոր» ակնարկով։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Նրա հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։

 
Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը Վանաձորում, քանդակագործ՝ Սևո
 
Մահարձանը Պանթեոնում

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

Ժողովածուներ խմբագրել

  • 1967 թվական՝ «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)
    • «Արջը»
    • «Բեռնաձիեր»
    • «Թախիծ»
    • «Մենք ենք մեր սարերը»
    • «Միամիտ պատմություն»
    • «Շները»
  • 1978 թվական՝ «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)
    • «Աշնան արև»
    • «Գոմեշը»
    • «Խումհար»
    • «Ծառերը»
    • «Մեծամոր»
    • «Մեսրոպ»
    • «Սկիզբը»
  • 1978 թվական «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»)
    • «Բաց երկնքի տակ հին լեռներ»
    • Իմ գայլը
    • «Կանաչ դաշտը»
    • «Հացը»
    • «Մեր վազքը»
    • «Պատիժը»
  • 1983 թվական՝ «Տերը» (Երևան, «Սովետական գրող»)
    • «Այս կանաչ, կարմիր աշխարհը»
    • «Աշնան արև»
    • «Չեզոք գոտի» (պիես)
    • «Ջաղացը»
    • «Տերը»

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ խմբագրել

Կինոսցենարներ ու պիեսներ խմբագրել

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Օգոստոս, Երևան, 1967, 291 էջ։
  • Մենք ենք, մեր սարերը, Երևան, 1968, 92 էջ։
  • Մեր վազքը (պատմվածքներ), Երևան, 1978, 240 էջ։
  • Ծառերը (վիպակներ), Երևան, 1978, 460 էջ։
  • Տերը (կինովիպակներ), Երևան, 1983, 408 էջ։
  • Երկեր, հատ. 1. Ահնիձոր, Մենք ենք, մեր սարերը, Բեռնաձիեր, Թափանցիկ օր, Մեծամոր, Գոմեշը, Մեր վազքը, Իմ գայլը, Պատիժը, Բաց երկնքի տակ հին լեռներ, Կանաչ դաշտը, Երևան, 1985, 584 էջ։
  • Երկեր, հատ. 2. Աշնան արև, Խումհար, Ծառերը, Տաշքենդ, Տերը, Երևան, 1985, 616 էջ։
  • Մեր վազքը (պատմուածքներ), Պէյրութ, 1987, 194 էջ։
  • Վիպակներ, Երևան, 1990, 733 էջ։
  • Սպիտակ թղթի առջև (հոդվածներ), Երևան, 2004, 366 էջ։
  • Հատընտիր, հատ. 1. Պատմվածքներ, Նժույգս, նժույգս, Նարինջ զամբիկը, Պատիժը, Օգոստոս, Ալխո, Կայարան, Թափանցիկ օր, Մեծամոր, Մենք ենք, մեր սարերը, Աշնան արև, Խումհար, Երևան, 2005, 704 էջ։
  • Հատընտիր, հատ. 2. Տաշքենդ, Տերը, Այս կանաչ, կարմիր աշխարհը, Չեզոք գոտի, Հոդվածներ, Հարցազրույցներ, Երևան, 2005, 704 էջ։
  • Ես ես եմ (հարցազրույցներ), Երևան, 2005, 518 էջ։
  • Նանա իշխանուհու կամուրջը (Անտիպներ), Երևան, 2006, 140 էջ։
  • Անտիպներ, հատ. 1. Ակնարկներ, Պատմվածքներ, Վիպակներ, Երևան, 2017, 616 էջ։
  • Անտիպներ, հատ. 2. Տախը, Երևան, 2017, 624 էջ։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «Հրանտ Մաթևոսյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Փանոսյան Ս., Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, Ե., 1984 թ.։
  • Կիմ Աղաբեկյան, Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988 թ., 356 էջ։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999 թ.:
  • Գրիգորյան Վ., Հրանտ Մաթևոսյան, Ե., 1989 թ.։
  • Եզեկյան Լ., Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի մի քանի հարցեր, Ե., 1986 թ.։
  • Հայկական համաբարբառ։ Հրանտ Մաթևոսյան, Աշնան արև, Վանաձոր, 2006 թ.։
  • Հրաչօ [Մաթևոսյան Հ.], Հրանտ կամ դառնամուխ կյանք, Ե., 2003 թ.։
  • Մաթևոսյանական արձագանքներ, Վանաձոր, 2005 թ.։
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 1, Ե․, ԵՊՀ հրատ․, 2006
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 2, Ե․, ԵՊՀ հրատ․, 2011 [1]
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 3, Ե., ԵՊՀ հրատ․, 2016 [2]
  • Մաթևոսյանական ընթերցումներ, գիրք 4, Ե., ԵՊՀ հրատ․, 2022
  • Վարդումյան Հ., Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, Ե., 2003 թ.։
  • Գասպարյան Դ., Երկնային շուշան։ Ազգային մտածողություն և ազգային ինքնագիտակցություն, Ե., 2005 թ.։
  • Վ. Ռ. Գրիգորյան, Հրանտ Մաթևոսյան. ստեղծագործությունը, Ե., 2013, 560 էջ։
  • Հայկ Համբարձումյան, Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի, Զանգակ, 2020

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Մաթևոսյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Մաթևոսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Մաթևոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 143