Հրանտ Թոխատյան

հայ կինոպրոդյուսեր, ձայնային դերասան, դերասան

Հրանտ Արամի Թոխատյան (հունվարի 10, 1958(1958-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, մշակութային գործիչ, 1995 թվականից «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրենն է։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2015 թ.)[1]:

Հրանտ Արամի Թոխատյան
Ծնվել էհունվարի 10, 1958(1958-01-10) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Լուիզա Ներսիսյան և Իրինա Դանիելյան
Պարգևներ և մրցանակներ

Ընտանիքը խմբագրել

Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ։ Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի։ Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։ Նրանք ունեն մեկ դուստր։

Կրթություն խմբագրել

1976 – 1981 թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։

1976 թվականին հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է «ՇԱՐՄ» ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1976 թվականին հրավիրվել է Երևանի Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1980-ականներին աշխատել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է «ՇԱՐՄ» ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։ 2013-2016 թթ․ ՀՀԿ խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ։

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ։ Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանում։ Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն։ Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է։ Իսկ երեխաների նկատմամբ ունեցած սիրով պայմանավորված է Թոխատյանի առաջնահերթ նպատակը՝ Երևանում ստեղծել մանկական թատրոն։

Ֆիլմագրություն խմբագրել

Աշխատանք Ռուսաստանում խմբագրել

  • «Հայկական ռադիո», հեռուստածրագիր, СТС հեռուստաալիք (2002 թ.)
  • «Պապ-005», գեղարվեստական կինոնկար (2013 թ.)
  • «Վերջին Մոհիկյանը», հեռուստասերիալ, СТС հեռուստաալիք (2013-2015 թթ.)
  • «Առանց սահմանների», գեղարվեստական կինոնկար (2015 թ.)
  • «Հրաշքների աշխարհ», գեղարվեստական կինոնկար (2016 թ.)
  • «Երկրաշարժ», գեղարվեստական կինոնկար (2016 թ.)
  • «Ամեն ինչ տղամարդկանց մասին» գեղարվեստական կինոնկար (2016 թ.)
  • «Հարձակում», հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2016 թ.)
  • «Ռեյդ», հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2017-2021 թթ.)
  • «Իվանովս-Իվանովս» հեռուստասերիալ, СТС հեռուստաալիք (2017-2021 թթ.)
  • «Ինչպես ես դարձա ռուս», գեղարվեստական կինոնկար (2019 թ.)
  • «Ռոբո», գեղարվեստական կինոնկար (2019 թ.)
  • «Ցտեսություն, Ամերիկա», գեղարվեստական կինոնկար (2020 թ.)

Թատերական ներկայացումներ խմբագրել

  • «Գայլը և յոթ ուլիկները, կամ մեկ անգամ ևս այծերի մասին» (1977 թ.)
  • «Նազար, Նազար մինչև վերջ» (1977 թ.)[2]
  • «Կառավարական համերգ» (1977 թ.)
  • «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (1978 թ.)
  • «Երևանյան օրերի խրոնիկա» (1980 թ.)
  • «Հերոսիմա» (1983 թ.)
  • «Համլետ» (1983 թ.)
  • «Հայք» (1989 թ.)
  • «Կաբարե» (1990 թ.)
  • «Խաթաբալադա» (1996 թ.)
  • «Mea Culpa - Իմ մեղքը» (2002 թ.)[3]
  • «Օպերա, օպերա» (2008 թ.)[4]
  • «Ժանգոտ բանալին» (2009 թ.)[5]
  • «Դոն Ժուան Ավիա» (2009 թ.)[6]
  • «Դոն Ժուանները Մարսելում» (2010 թ.)

Մասնակցությունը փառատոներին խմբագրել

  • Միջազգային երիտասարդական փառատոն (1985 թ.)
  • Միջազգային թատերական փառատոն (Նանտ, Ֆրանսիա) (1989 թ.)

Պարգևներ խմբագրել

  • 1985 թ. Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկիր
  • 1989 թ. Le Theatre Դյու Մոնդ Միջազգային թատերական փառատոնի 2-րդ մրցանակ
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պատվոգիր
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի պատվոգիր
  • 2002 թ Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմ
  • 2006 թ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում[7]
  • 2008 թ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • 2009 թ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • 2010 թ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • 2015 թ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում
  • 2015 թ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված Երախտագիտության մեդալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար
  • 2016 թ. “Կարմիր Բերետներ 5165” ռազմահայրենասիրական համահայկական կազմակերպության կողմից շնորհված պատվոգիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ա. ԹՈԽԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
  3. «Mea Culpa - Իմ մեղքը»(չաշխատող հղում)
  4. «Օպերա, օպերա» ներկայացման մասին «Առավոտ» օրաթերթում(չաշխատող հղում)
  5. ««Ժանգոտ բանալին» ներկայացման մասին «Թերթ.am» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  6. ««Դոն Ժուան Ավիա»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թոխատյան» հոդվածին։