Հրանտ Բագրատյան

հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բագրատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Արարատի Բագրատյան (հոկտեմբերի 18, 1958(1958-10-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ վարչապետ՝ 1993 թվականից 1996 թվականներին։ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, 2005 թվականին «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում, 2006 թվականին ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։ Համաշխարհային բանկը ճանաչել է իր ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները լավագույնը հետխորհրդային տարածքում[2]։

Հրանտ Բագրատյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Վարչապետ
1993 թվականի փետրվարի 12 - 1996 թվական
Նախորդող Խոսրով Հարությունյան
Հաջորդող Արմեն Սարգսյան
 
Կուսակցություն՝ ՀՀՇ
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1958(1958-10-18)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում,
  • 1981-1982 թթ. աշխատել է «Քիմռեակտիվ» ՀՄ տնօրենի տեղակալ։
  • 1986-1990 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ։
  • 1990-1993 թվականներին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար,
  • 1991 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր՝ ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար,
  • 1993-1995 թվականներին՝ ՀՀ վարչապետ,
  • 1995 թվականի հուլիսին Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչև 1996 թվականը,
  • 1996-1997 թվականներին՝ Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) խորհրդական,
  • 1998-2006 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանում փոխնախագահ և մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն,
  • 1998 թվականից «Ազատություն» կուսակցության առաջնորդ
  • 2007-2010 թվականներին՝ Կիև, Ուկրաինայի Ազգային բանկ, Բանկային գործի համալսարան, Պրոֆեսոր։ Համարվում է շուկայական տնտեսությանն անցնելու հայկական բարեփոխումների հայրը։ Համաշխարհային Բանկի գնահատմամբ XX դարի 90-ական թվականների առաջին կեսին նրա առաջնորդությամբ իրականացված առաջին սերնդի տնտեսական բարեփոխումները լավագույնն են ոչ միայն ԱՊՀ-ում, այլ նաև նախկին ԽՍՀՄ տարածքում (ներառյալ բալթյան հանրապետությունները)։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ Պատգամավոր է եղել մինչև 2017 թ․ ընտրությունները։
  • 2013 թվականին առաջադրվել է ՀՀ Նախագահի ընտրություններին։

Հրապարակումներ խմբագրել

  • Общество и государство. Перевод с армянского В Аветисяна М.:Изограф, 2000.- 320 с.
  • Հայաստանը դարերի սահմանագծին/ Հ. Բագրատյան; Խմբ.՝ Ա. Մարտիրոսյան։ Երևան.,: Նաիրի, 2003։ 240 էջ
  • Мегаэкономика и глобальные экономические проблемы: Учебно-методическое пособие. - Ер.: Издательство РАУ, 2013 - 252 с.
  • Megaeconomics and global macroeconomic problems /Hrant Bagratyan, Iryna Kravchenko. - K.: UB NBU, 2013. - 247 p.
  • Земельная реформа: вопросы теории и практики. - Ер.: Наири. 2003 - 476 стр.
  • Введение в мегаэкономику: теория, методология, практика: монография/ Грант Багратян, Ирина Кравченко. - К.: УБД, НБУ, 2012. - 158 с.

Մեգաէկոնոմիկայի տեսություն խմբագրել

Հրանտ Բագրատյանը 61 գիտական հոդվածների և 9 մենագրությունների հեղինակ է[3]։ Նա հանդիսանում է իր պնդմամբ երրորդ տնտեսագիտության՝ մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում է իր ամենամեծ գիտական նվաճումը[2]։ Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերը և հարկային դրույքները և տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը։ Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան։ Ըստ այդմ, նա պնդում է, որ միկրոէկոնոմիկայից և մակրոէկոնոմիկայից բացի կա նաև մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները փոխվում են։

Կոչումներ, մրցանակներ խմբագրել

  • 1987 թվականին շնորհվել է տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում,
  • 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ,
  • 1997 թվականին Արժույթի միջազգային ֆոնդի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում,
  • 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ,
  • 2005 թվականին ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում,
  • 2005 թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում,
  • 2010 թվականին Ուկրաինայի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում։
  • 2018 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով

Երաժշտական գործունեություն խմբագրել

Մինչև Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը Հրանտ Բագրատյանը աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում՝ նվագելով բլյուզ ակուստիկ կիթառ։ Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, Հրանտ Բագրատյանն ունի հեղինակած շուրջ 15 գործեր և մտադիր է ալբոմ թողարկել[2]։ Նրա համոզմամբ, մարդու կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար։

Հոբբիներ խմբագրել

Հրանտ Բագրատյանը հավաքում է ալկոհոլային խմիչքներ։ Ըստ նրա, ժամանակին ուներ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրել է և հիմա մնացել են ընդամենը 300-ը։ Սիրում է բիլիարդ և շախմատ։ Հրանտ Բագրատյանը նաև լողորդ է մեծ տարածությունների վրա՝ սթայեր[2]։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի առաջին տեղակալ)
Հրանտ Բագրատյան

22 նոյեմբերի 1991—12 փետրվարի 1993
Հաջորդող
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հրանտ Բագրատյան

05 դեկտեմբերի 1991—12 փետրվարի 1993
Հաջորդող
Արմեն Եղիազարյան
Նախորդող
Խոսրով Հարությունյան
ՀՀ Վարչապետ
Հրանտ Բագրատյան

12 փետրվարի 1993—1996
Հաջորդող
Արմեն Սարգսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1028641524 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հրանտ Բագրատյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը
  3. «Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Բագրատյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Բագրատյան» հոդվածին։