Հրանտ Ասատուր

հայ բանասեր, խմբագիր

Հրանտ Ասատուր (օգոստոսի 22, 1862(1862-08-22)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][1] - հունիսի 5, 1928(1928-06-05)[1], Ստամբուլ, Թուրքիա[2][1]), հայ բանասեր, գրաքննադատ։

Հրանտ Ասատուր
արմտ. հայ.՝ Հրանդ Ասատուր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1862(1862-08-22)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][1]
Մահացել էհունիսի 5, 1928(1928-06-05)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[2][1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
ԿրթությունՄեզպուրյան վարժարաններ[1] և Ռոբերթ քոլեջ[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր
ԱշխատավայրՄասիս[1]
ԱմուսինՍիպիլ
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Մեզպուրյան վարժարանում և Ռոբերտ կոլեջում, որն ավարտել է 1873 թվականին և նվիրվել գրական-բանասիրական աշխատանքի։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1879 թվականին «Պատանեկան ներշնչումներ» խորագրով։ Նույն թվականին առանձին գրքով լույս է տեսել նրա «Սահմանադրություն և հայ ժողովուրդը» գրքույկը։ 1881 թվականին մեկնել է Փարիզ, այնտեղից աշխատակցել «Մասիս» պարբերականին։ 1884 թվականին վերադարձել է Պոլիս, Արաքս ստորագրությամբ «Արևելք» օրաթերթում հրատարակել իր փարիզյան տպավորությունները «Կյանքը ի Ֆրանսիա» խորագրով։ 1892 թվականին Գրիգոր Զոհրապի հետ խմբագրել է «Մասիս» գրական հանդեսը։ 1898-1908 թվականներին պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում որպես գրականության և աշխարհաբար լեզվի դասատու։ Իր տիկնոջ՝ Զապել Ասատուրի (Սիպիլի) հետ կազմել է լեզվի և գրականության դասագրքեր՝ «Աշխարհաբարի գործնական քերականությունը» և «Թանգարան» (տարրական, միջին և բարձրագույն դասընթաց), որոնք արժանացել են մի քանի տպագրության։ Կյանքի վերջին տասնամյակում զբաղվել է արևմտահայ թատրոնի պատմությամբ, գրել է այդ պատմության առաջին շրջանին վերաբերող մի քանի ուշագրավ հոդվածներ, որոնք լույս են տեսել Ազգային հիվանդանոցի «Ընդարձակ տարեցույցներում» (1925, 1926, 1927)։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Դիմաստվերներ» գիրքը, որը պարունակում է արևմտահայ մի շարք գրողների և հասարակական գործիչների գրական դիմանկարները[3][4]։

Աշխատություններ խմբագրել

  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Կ. Պոլիս։ Տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1877[5]։
  • Գործնական քերականութիւն արդի ախարհաբարի։ Գ գիրք (Ա մաս)։ Կ. Պոլիս։ Տպարան տպագր. Հակոբ Մաթևոսյանի, 1902[6]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Ա գիրք։ Կ. Պոլիս։ տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1906[7]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Կ. Պոլիս։ տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1908[8]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1910[9]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1911[10]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Գիրք։ Կ. Պոլիս։ Սիւնեաց գրատան հրատ., 1911[11]:
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս։ Տպարան և կազմատուն Օ. Արզուման, 1921[12]։
  • Դիմաստուերներ։ Կ. Պոլիս։ տպ. Կ. Քէշիշեան որդի, 1921[13]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Բ։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1922[14]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Ա։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1922[15]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք։ Կ. Պոլիս։ Ա. Եազըճեան գրատուն, 1923[16]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Միջին դասընթացք։ Գ. տարի։ Կ.Պոլիս։ Ա.հ., [1925][17]:
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք (Դ. տարի) և բարձրագոյն դասընթացք (Ե. տարի)։ Կ. Պոլիս։ Տպ. Հ. Մ. Սեթյանի, 1926[18]։
  • Նոր թանգարան հայերէն լեզուի։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս։ Տպ. «Սէլամէթ» Դանիէլ Յովհաննէսեան, 1929[19]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Կ. Պոլիս։ Տպագր. Յ. Մ. Սէթեան, 1934[20]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք։ Գ. տարի։ Կ. Պոլիս։ տպ. Յ.Մ. Սէթեան, 1935[21]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք։ Իսթանպուլ։ Տպ. Հ. Մ. Սեթյանի, 1936[22]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Գրականություն խմբագրել

  • Սրբուհի Հայրապետյան, Հրանտ Ասատուր, Լոս Անջելես, 238 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 113.
  4. «AV Production - Հրանտ Ասատուր». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Ասատուր, Հրանտ (1877). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի. Կ. Պոլիս: Տպ. Հակոբ Մաթևոսյանի.
  6. Ասատուր, Զապէլ Հ; Ասատուր, Հրանտ (1902). Գործնական քերականութիւն արդի ախարհաբարի. Գ գիրք (Ա մաս). Պալենց գրատուն. Կ. Պոլիս: Տպարան տպագր. Հակոբ Մաթևոսյանի.
  7. Ասատուր, Զապէլ Հ; Ասատուր, Հրանտ (1906). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած. Ա գիրք (Դ տպագրութիւն ed.). Կ. Պոլիս: տպ. Հակոբ Մաթևոսյանի.
  8. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1908). Գործնական քերականութիւն արդի ա­շխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած. Կ. Պոլիս: տպ. Հակոբ Մաթևոսյանի. {{cite book}}: soft hyphen character in |title= at position 31 (օգնություն)
  9. Ասատուր, Զապէլ Հ; Ասատուր, Հրանտ (1910). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք (Բ տպագրություն ed.). Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան.
  10. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապել (1911). Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր. Միջին դասընթացք (Գ տպագրութիւն բարեփոխուած և ճոխացած ed.). Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան.
  11. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1911). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Գիրք (2-րդ տպ., հիմնովին բարեփոխ ed.). Կ. Պոլիս: Սիւնեաց գրատան հրատ.
  12. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1921). Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Բարձրագոյն դասընթացք. Գրատուն Ա. Եազըճեան (Գ. տպագրութիւն ամբողջովին փոխուած ed.). Կ. Պոլիս: Տպարան և կազմատուն Օ. Արզուման.
  13. Ասատուր, Հրանտ (1921). Դիմաստուերներ. Կ. Պոլիս: տպ. Կ. Քէշիշեան որդի.
  14. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ (1922). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ. Գիրք Բ. Ա. Եազըճեան գրատուն (Զ տպագրութիւն (հիմնովին բարեփոխուած) ed.). Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան.
  15. Ասատուր, Հրանտ (1922). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Ա (Է տպագրութիւն (հիմնովին բարեփոխուած) ed.). Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան.(չաշխատող հղում)
  16. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ (1923). Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք (Չորրորդ տպագրութիւն ed.). Կ. Պոլիս: Ա. Եազըճեան գրատուն.
  17. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ (1925). Թանգարան հատընտիր հատուածներու։ Միջին դասընթացք. Գ. տարի. Կ.Պոլիս: Ա.հ.
  18. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1926). Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք (Դ. տարի) և բարձրագոյն դասընթացք (Ե. տարի). Կ. Պոլիս: Տպ. Հ. Մ. Սեթյանի.
  19. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1929). Նոր թանգարան հայերէն լեզուի։ Բարձրագոյն դասընթացք. Կ. Պոլիս: Տպ. «Սէլամէթ» Դանիէլ Յովհաննէսեան.
  20. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1934). Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք. Տիկ. Ն. Եազըճեան գրատուն (Գ. տպագրութիւն ed.). Կ. Պոլիս: Տպագր. Յ. Մ. Սէթեան.
  21. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1935). Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք. Գ. տարի. Նազիկ Եազըճեան գրատուն (Զ տպագրութիւն ed.). Կ. Պոլիս: տպ. Յ.Մ. Սէթեան.
  22. Ասատուր, Հրանտ; Ասատուր, Զապէլ Հ (1936). Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր :Տարրական դասընթացք (5-րդ տպ ed.). Իսթանպուլ: Տպ. Հ. Մ. Սեթյանի.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ասատուր» հոդվածին։