Հրանոթ, հրետանային փողային հրազեն, որի տրամաչափը 20 մմ-ից ավել է, և նախատեսված չի մարտի դաշտում մեկ մարդու ուժերով տեղափոխման համար։ Հրանոթը նախատեսված է փողի միջով նետող լիցքերի բռնկումից առաջացած վառոդային գազերի ազդեցությամբ արկերը, ականները որոշակի հեռավորության վրա նետելու, հակառակորդի կենդանի ուժի, կրակակետերի, մարտական տեխնիկայի, շենքերի, շինությունների ոչնչացման, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի զորքերի բացազատմանը խանգարելու և այլ նպատակների համար։

Կառուցվածք խմբագրել

Հրանոթները բաղկացած են հետևյալ հիմնական մասերից՝ փող, շրջանակ և փակաղակ, որոնք իրենց կառուցվածքային լուծումներով տարբեր են լինում կախված հրանոթների դասակարգումից։ Փողերը լինում են հարթ, ակոսավոր, ունենում են փողային արգելակ, կամ բոցամարիչ։ Փակաղակները լինում են սահող, թեքվող, մխոցային և այլն։ Շրջանակները նույնպես լինում են տարատեսակ, կախված հրանոթի տեսակից՝ թրթուրավոր կամ անիվավոր հենասարքի(շասսի) վրա, անիվավոր անհետգլորք, հաստոցի տեսքով, շարժական աշտակարկի կամ անշարժ ամրակցման տեսքով և այլն։ Հրանոթները նաև կախված իրենց տեսակներից սարքավորված են լինում այլ տարբեր տիպի օժանդակ սարքավորումներով՝ նշանառության համակարգ, լիցքավորման համակարգ, կրակի վարման համակարգ և այլն։

Հրանոթների համառոտ դասակարգում խմբագրել

Հրանոթները դասակարգվում են մի շարք հատկանիշներով՝ ըստ նախատեսվածության, տրամաչափի, հեռահարության, հենասարքի տեսակի, կոնստրուկտիվ առանձնահատկությունների և այլն։

Ըստ կոնստրուկտիվ առանձնահատկությունների խմբագրել

Ըստ Նախատեսվածության խմբագրել

Ըստ մարտական տեխնիկայի խմբագրել

Ըստ տրամաչափի խմբագրել

Ըստ պատկանելիության խմբագրել

Ըստ լիցքավորման եղանակի խմբագրել



Ըստ նշանառության կոնստրուկցիայի խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «հրանոթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։