Հրայր Խանեդանյան

հայ օպերային երգիչ

Հրայր Հրայրի Խանեդանյան (հունիսի 6, 1939(1939-06-06), Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի օպերային երգիչ, տենոր, կոմպոզիտոր, նկարիչ։ Ուզբեկստանի ժողովրդական արտիստ (1974)։ Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստ (1999)։

Հրայր Խանեդանյան
Ի ծնե անունՀրայր Խանեդանյան
Ծնվել էհունիսի 6, 1939 (84 տարեկան)
Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգիչ, տենոր
կոմպոզիտոր
նկարիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
Պարգևներ
Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ
ԿայքՊաշտոնական կայքը

Կենսագրություն խմբագրել

Հրայր Խանեդանյանը ծնվել է 1939 թվականին, Կամենսկում, Հրայր Հայկի Խանեդանյանի և Անտոնինա Պարամոտովայի ընտանիքում։ 1958 թվականին ավարտել է Լվովի պետական կոսերվատորիայի վոկալի բաժինը։ 1961 թվականից եղել է Լվովի, 1965 թվականից՝ Օդեսայի, 1972 թվականից՝ Տաշքենդի, 1981 թվականից՝ Վլադիկավկազի օպերային թատրոնների մեներգիչ։ 1976-1980 թվականներին դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում և գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։

1960 թվականից զբաղվում է գեղանկարչությամբ։ Հեղինակ է մի շարք օպերաների, բալետների, ռոմանսների և սիմֆոնիկ ստեղծագործությունների։

1980-1987 թվականներին աշխատել է Հյուսիսային Օսեթիայի Օրջոնիկիձեի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1995 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։

Դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել