Հրաբուխ (ֆիլմ, 1997)

ֆիլմ 1997

Հրաբուխ (անգլ.՝ Volcano), սարսափ ֆիլմ՝ նկարահանված 1997 թվականին ռեժիսոր Միկա Ջեքսոնի կողմից։

Հրաբուխ
անգլ.՝ Volcano
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրմարտաֆիլմ[2][3], թրիլեր, ֆիլմ աղետի մասին և դրամա
Թվականապրիլի 25, 1997[4], հոկտեմբերի 2, 1997[5] և ապրիլի 25, 1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիք Ջեքսոն[2][6]
ՊրոդյուսերՆիլ Մորից և Լորեն Շուլեր Դոններ
Սցենարի հեղինակԲիլի Ռեյ
ԴերակատարներԹոմի Լի Ջոնս[3][6][7], Էն Հեչ[3][6][7], Գեբի Հոֆման[6][7], Դոն Չիդլ[7], Ժակլին Կիմ[7], Ջոն Քերոլ Լինչ[7], Դևիդ Քիթ[7], Ջոն Քորբեթ[7], Մայքլ Ռիսպոլի[7], Ռիչարդ Շիֆ[7], Սյուզի Էսման[7], Դևիդ Փրեսման[7], Գերի Սերբանտես[7], Ռոն Փերքինս[7], Միշել Բրիանա Ուայթ[7], Մայքլ ՄաքԳրեյդի[7], Մայքլ Մանուել[7], Մարսելլո Թեդֆորդ[7], Ջերեմի Թոմփսոն[7], Ժան Մարտիռեզ[7], Ջեյն Ուելս[7], Ջեյն Վելեզ-Միտչել[7], Գարեթ Ուիլյամս[7], Չարլզ Պերեզ[7], Բո Իզոն[7], Գարի Էնթոնի Սթերջիս[7], Սթիվ Էդվարդս[7], Վալենտե Ռոդրիգես[7], Դեննի Կոմդեն[7], Ուորեն Օլնի[7], Հարվի Լևին[7], Mother Love?[7], Մարկ Գանտ[7], Ռիչարդ Պենն[7], Ուայնե Գրեյս[7], Լու Մայերս[7], Քրիս Մայերս[7], Ռոբերտ Ուիսդոմ[7], Դորոտի Լյուսի[7], Ալեքս Բեկսո[7], Դեյթոն Կալլի[7], Բերտ Կրամեր[7], Ջիլիան Ռեյնոլդս, Բրայան Մարկինսոն[7], Շեփարդ Սմիթ[7], Կառլ Տ․ Ռայթ[8] և Ջենիֆեր Էստլին[8]
ՕպերատորԹեո վան դե Սանդե
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԴոն Բրոշու և Մայքլ Թրոնիք
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Մոհավի (անապատ)
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսն է Մայք Ռուրկը՝ Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավարը։ Նրան հետ են կանչում արձակուրդից քաղաքում եղած երկրաշարժի պատճառով։ Ցնցումները էական վնասներ չեն հասցնում, սակայն զոհվում են 7 աշխատողներ, որոնք գտնվում էին կոյուղում՝ գետնի տակ։ Մայքը սկսում է կասկածել։ Նա իջնում է կոյուղի և հրաշքով է փրկվում գազի հանկարծակի արատանետումից։ Նա խորհրդակցում է երկրաբան Էմմի Բարենսի հետ, ով պնդում է, որ քաղաքի մոտ գոյություն ունի արթնացող հրաբուխ, և Լոս Անջելեսին մեծ վտանգ է սպառնում։ Մայքը չի հասցնում ինչ-որ քայլեր ձեռնարկել քաղաքը տարահանելու համար, երբ հաջորդ օրը հրաբուխը ժայթքում է։ Լավայի հոսքը սրբում է ամեն ինչ իր ճանապարհին, Քաղաքների փողոցներում սկսվում են քարեր նետվել, իսկ հրաբխային մոխրի զանգվածը սկսում է շարժվել։ Ռուրկը և Բարնսը աշխատում են քայլեր ձեռնարկել, որպեսզի գոնե մասամբ փրկեն մեգապոլիսը։ Անհրաժեշտ էր պայթեցնել ջրի մեծ մասը և բարձրահարկ շենքերից մեկը, որպեզսի լավան թափվի օվկիանոս։ Ռուրկը վախենում է իր աղջկա կյանքի համար, ով գտնվում է հենց այն հիվանդանոցում, որը տեղայված է շիկացած հոսքի ճանապարհին։

Դերերում խմբագրել

  • Թոմի Լի Ջոնս - Մայք Ռոուրկ
  • Էն Հեչ - բժշկուհի Էմմի Բարնս
  • Հեփի Հոֆման - Կելլի, Մայքի դուստրը
  • Դոն Չիդլ - Էմմիտ Ռիզ
  • Քիմ Ժակլին - Ջեյ Քելդերի բժիշկը
  • Ջոն Լինչ - Ստեն Օլբեր
  • Մայքլ Ռիսպոլի - Խարիս Գեյտոր

Մրցանակներ և առաճադրումներ խմբագրել

  • 1998 թվականին ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի մարդկային կյանքի ու սեփականության ամենաանիմաստ ծաղրում անվանակարգում։

Քննադատություն խմբագրել

Մեկնաբանների մեծ մասը ֆիլմը համեմատել են «Դանթեի Պիկ» ֆիլմի հետ. դրանք երկուսը միաժամանակ են էկրան բարձրացել։ Ընդհանուր առմամբ ֆիլմը քննադատների կողմից ստացել է բավական վատ գնահատականներ։ Ռոջեր Էբերտին, համեմատելով «Դանթեի Պիկ» եւ «Հրաբուխ» ֆիլմերը, ասում է, որ ֆիլմում չկան տպավորիչ հատուկ էֆեկտներ և սյուժեն այնքան կանխատեսելի է, որ քննադատը սցենարը համարել է հապճեպ գրված։ Առանձնապես նրանք ովքեր ներկա են եղել հրաբուխի տեսարանին, այդպես էլ չեն նկատի, որ ամեն ինչ տեղի է ունենում հիմնականում հողի հետ[9]։ Ջենեթ Մասլինը գրում է, որ եթե ֆիլմից հեռացվեն էֆեկտները, ապա այն անիմաստ կլինի դիտել։ Ֆիլմի ժանրը սարսափ է և այն առանձնանում է առանց որևէ բարոյական հիմքերի։ Էկրաններին պետք չէ ցույց տալ հերթական բիբլիական պատիժը, հոլիբուդյան հակամարտության հետ համակցված։ Մի շարք հերոսներ` պրոֆեսիոնալ շեկ գիտնականը, դոկտոր պրոֆեսորը, գլխավոր հերոսի աֆրոամերիկյան երկրաբանության օգնականը, նրանք ոչմի առանձնահատուկ ուշադրությաուն չեն արժանանում հանդիսատեսի կողմից[9][10]։ Ֆիլմի լավ կողմը օպերատորի և բեմադրիչի դեկորացիաների պատրաստման հիանալի աշխատանքն է։ Նկարահանման ժամանակ պատրաստված էր ամենակարևոր բուլվարի մասը Ուիլշիրում (Լոս Անջելեսի կենտրոնական փողոց) 80% բնական տեսարան, և տպավորիչ է նաև այդ ամեն ինչի ոչնչացումը[11]։ Քննադատները նշել են նաև թերությունները, ասելով որ դրանք նույնիսկ դիտելու ընթացքում աչքից չէր վրիպում։ Բազմաթիվ տեսարանների հերոսները, անշուշտ, պետք է զոհվեին, սակայն նույնիսկ երբ նրանց կողքով թափվում էր լավան, նրանք ընկնելով նրա մեջ, այնուամենայնիվ փրկվեցին։ Նման մասշտաբի աղետի դեպքում քաղաքում զոհվում են շատ մարդիկ, ինչը այս դեպքում չեղավ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել