Հսկաների սալարկուղի (իռլանդերեն՝ Clochán an Aifir կամ Clochán na bhFómharach), բնության հուշարձան, որը կազմված է իրար միացված բազալտե մոտ 40.000 սյուներից։ Առաջացել է հրաբուխի ժայթքման արդյունքում։ Գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում՝ Բուշմիլզ քաղաքից 3 կմ հյուսիս։ Ճանապարհը, ինչպես նաև Սալարկուղու ծովափ (Causeway Coast) կոչվող մերձափնյա տեղանքը, 1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ, իսկ 1987 թվականին Հյուսիսային Իռլանդիայի բնապահպանության դեպարտամենտի կողմից՝ ազգային արգելավայր։ Սյուների գագաթները նման են ցատկահարթակի, որոնք սկսվում են ժայռի հիմքից և կորչում ծովի տակ։ Սյուների մեծամասնությունը վեցանկյուններ են, չնայած որոշ սյուներ ունեն 4, 5, 7, 8 անկյուն։ Ամենաբարձր սյունն ունի 12 մ բարձրություն։

Հսկաների ճանապարհ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակռելիեֆի ձև, տեսարժան վայր և columnar basalt?
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրԱնտրիմ
ԲնակավայրCauseway Coast and Glens?
Ներկա վիճակարգելավայր
կայք
 Giant's Causeway Վիքիպահեստում

Հսկաների սալարկուղին պատկանում է ազգային ֆոնդին, որը կազմակերպում է զբոսաշրջիկների այցեր և զբաղվում օբյեկտի պահպանությամբ[1]։ Հսկաների սալարկուղին Հյուսիսային Իռլանդիայի ամենաշատ այցելվող վայրերից է։

Լեգենդ խմբագրել

Ավանդազրույցներից մեկում պատմվում է, թե կելտական դիցաբանության հերոս Ֆինան ՄըքՔուվըլը (Ֆին ՄըքՔուլ) մարտահրավեր է ստանում շոտլանդացի հսկա Բենանդոներից։ Ֆինանը Հյուսիսային նեղուցի երկայնքով կառուցում է ճանապարհ, որպեսզի երկու հսկաները կարողանան հանդիպել։ Ավանդազրույցի մի տարբերակում Ֆինը հաղթում է[2]։ Մեկ այլ տարբերակում՝ հասկանալով, որ իր հակառակորդն իրենից զորեղ է, Ֆինը թաքնվում է։ Ֆիննի կինը՝ Օնագը, կերպարանափոխում է ամուսնուն և թաքցնում բարուրի մեջ։ Երբ Բենանդոները տեսնում է «նորածնի» չափը, կարծում է, թե նրա հայրն իսկական հսկա է և արագ փախչում է Շոտլանդիա` իր հետևից ավերելով սալարկուղին, որպեսզի Ֆինը չհասնի իր ետևից[3]։

Ծագման պատմություն խմբագրել

Մոտ 50-60 միլիոն տարի առաջ՝ պալեոգենի շրջանում, տեղանքում դիտարկվել է հրաբխի ինտենսիվ ժայթքում։ Հալված բազալտը հոսել է ճեղքերով՝ ձևավորելով լավայի հարթակ։ Արագ սառեցման արդյունքում բազալտի ծավալը կրճատվել է (համանման երևույթ դիտարկվում է ցեխի չորացումից)։ Հորիզոնական սեղմումը հանգեցրել է վեցանկյուն սյուների առաջացմանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Giant’s Causeway — Visitor information — National Trust
  2. "The Giant's Causeway". The Dublin Penny Journal, issue 5 (1832), p.33
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հսկաների սալարկուղի» հոդվածին։