Հռոմեական խճանկար, խճանկարի տեսակ՝ բազմագույն քարերի (օրինակ՝ գունախճիկի) մանր խորանարդներից կազմված։ Մոդուլների փոքրիկ չափսերը թույլ են տալիս հասնելու պատկերի բացարձակ հստակության և նրբագեղության։ Այս տեխնիկան կիրառվում է նաև դեկորատիվ-կիրառական արվեստում, այն գոյություն ունի Հին Հռոմի ժամանակներից։

Իսոսի ճակատամարտը, Նեապոլ, Իտալիա

Պատմություն խմբագրել

Հռոմեացիները խճանկարը փոխառել են հույներից։ Հռոմեական խճանկարի ամենահին և առավել հայտնի օրինակները գտնվում են Դելոսում և թվագրված են մ.թ.ա. II դար[1]։ Խճանկարի արվեստն սկսեց ակտիվորեն զարգանալ Հուլիոս Կեսարի և Օգոստոս Օկտավիանոսի կառավարման օրոք, երբ գրավյալ տարածքներից մեծ հարստություններն սկսեցին հոսել Հին Հռոմ։

 
Cave canem խճանկար Պոմպեյից

Առաջին խճանկարները բավականին պարզ էին և սահմանափակվում էին երկրաչափական զարդաքանդակներով:Վարպետության աճին զուգընթաց՝ ավելի տարածված դարձան մարդաբանական և կենդանաբանական պատկերները և սյուժետային կոմպոզիցիաները։ Յուրաքանչյուր ունևոր հռոմեացի իր տանն ուներ գոնե մեկ խճանկար, որով ամենից հաճախ զարդարում էին հատակը և պատերը։ Հուլիոս Կեսարն անգամ արշավանքների ժամանակ հրամայում էր իր ժամանակավոր կացարանի հատակը ձևավորել խճանկարով։

Պլինիոս Ավագն իր «Բնական պատմություն» աշխատության մեջ հիշատակում է պերգամոնյան նկարիչ Սոզային, ով խճանկարային տեխնիկայի միջոցով հատակի վրա բնական չափսերով պատկերել է խնջույքի մնացորդները՝ ոսկորներ, ծովախեցգետինների աքցաններ, միրգ և բանջարեղեն, խեցիներ (asarotos oecos)[2]: Վարպետի մեկ այլ աշխատանք է համարվում «Աղավնիները բաժակի վրա» խճանկարը։

Պոմպեյում գտնվել են խճանկարներ՝ շան նկարով և Cave canem («Զգուշացի՛ր շնից») մակագրությամբ, որոնք անկոչ հյուրերին զգուշացնում էին այն մասին, որ տունը հսկում է շունը։ Այս խճանկարները սովորաբար դրվում էին տան առջևի ճանապարհի վրա և պահվում էին սև-սպիտակ գամմայի մեջ։ Ամենից հաճախ շները պատկերվում էին շղթաներով և երախաբաց, հազվադեպ՝ թնջուկի մեջ փաթաթված։

Հռոմեական առավել հայտնի խճանկարներից մեկը «Իսոսի ճակատամարտ»-ն է, որտեղ պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացին՝ պարսից շահ Դարեհ III-ի դեմ ճակատամարտում։ Խճանկարը գտնվել է Ֆավնուսի տան հատակներից մեկի վրա։ Օրիգինալ չափսը կազմել է 313×582 սմ, բայց բեկորների մի մասը չի պահպանվել։

III դարում Հռոմեական կայսրությունն ապրում էր քաղաքական և սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ։ Պլեբեյներից գործերի իրական վիճակը թաքցնելու համար բնակչության վերնախավը հսկայական գումարներ էր ծախսում խնջույքների ու արտաքին փայլի վրա։ Խճանկարն հասնում է ավելի լայն կիրառության։ Կարակալայի հին հռոմեական հասարակական բաղնիքները, որոնք կառուցվել էին III դարում, հարուստ էին խճանկարներով, երբեմն ոսկեջրվում էին։

Խճանկարային տեխնիկա խմբագրել

 
Opus vermiculatum տեխնիկայով պատրաստված խճանկար Ֆավնուսի տանը՝ «Սատիր (այծամարդ) և հավերժահարս»

Առաջին խճանկարները կատարվել են աղբարկղային ամրանյութով ծածկված տեխնիկայով, որի համար կիրառվում էին ժայռափոր քարեր (նկարների պատրաստման հենց այդպիսի եղանակը հետագայում կիրառական դարձավ մեկ այլ տեխնիկայի համար՝ այսպես կոչված ֆլորենտինային խճանկարի)։ Հետագայում ավելի հաճախ սկսեցին ժայռերը մանր բեկորների բաժանել, որոնցից առավել հստակ և նրբին պատկերներ էին ստացվում։ Opus tessellatum նշանակում է խճանկարային տեխնիկա, որն օգտագործում է 4 միլիմետրից ավելի չափսերով բեկորներ։ 4 միլիմետրից ավելի չափսերով ժայռաբեկորներով Opus vermiculatum-ը թույլ էր տալիս ավելի պարզ ընդգծել ավելի մանր դետալները։ Հատիկային խճանկարում (opus sectile), ի տարբերություն վերոհիշյալի, օգտագործվում են տարբեր մեծության և չափսերի թիթեղներ (սովորաբար կենտրոնական տարրն իրենից ներկայացնում է ամբողջական թիթեղ, որին երիզավորում են մանր բեկորները)։ Opus regulatum-ն իրենից ներկայացնում է միանման և համաչափ բեկորների հավասար շարքեր (տուֆի դսավորության կամ շախմատի տախտակի նմանությամբ)։

Գունային ներկապնակը հարստացավ բնության այնպիսի նյութերի կիրառման շնորհիվ, ինչպիսիք են՝ մարմարը, շերտաքարը, գունագեղ կրաքարը, կիսաթանկարժեք քարերը։ Միայն թե այս նյութերը բավականին թանկարժեք էին, այդ իսկ պատճառով վարպետները նախկինի պես շարունակում էին բավարարվել գունավոր, հղկված գետաքարով։ Որպես խճանկարային հումք՝ ավելի էժանագին ապակու հայտնագործումը, խճանկարային աշխատանքները դարձան ավելի պատկերավոր և վառ։ Գունախճիկը դարձավ խճանկարների պատրաստման ավանդական հումքը։

Հռոմեական խճանկարի թանգարան խմբագրել

Հռոմեական խճանկարի ամենախոշոր ու ժամանակակից թանգարանները գտնվում են Բարդո թանգարանում (Թունիս, 1888 թվական) և Այնթապի (Թուրքիա, 2011 թվական) թանգարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Roman mosaics». Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Плиний, «Естественная история», LX.184.

Արտաքին հղումներ խմբագրել