Հունվարյան որոտ (հուշահամալիր)

«Հունվարյան որոտ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Январский гром»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանում։ Տեղադրվել է 1968 թվականին, Գոստիլիցկոյե խճուղու 19 կիլոմետրին, այն տեղում, որտեղ 1941 թվականին անցել է Օրանիենբամի հենակետի սահմանը, իսկ 1944 թվականի հունվարի 14-ին սկսվել է խորհրդային հարձակողական «Հունվարյան որոտ» գործողությունը։

«Հունվարյան որոտ» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1968
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊետրովսկոե
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 January Thunder memorial Վիքիպահեստում

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300626) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Հեղինակներ խմբագրել

Հուշահամալիրի հեղինակներն են քանդակագործ Գ. Վ. Բելյաևը, ճարտարապետներ Ն. Վ. Ուստինովիչը և Ա. Ե. Ռիվկինը։

Նկարագրություն խմբագրել

8 մետր բարձրությամբ, հուշատախտակով և Լենինգրադի պաշտպանների խորաքանդակներով բետոնե մույթը տեղադրվել է բնական բլրի վրա, որից տևական հրետանային պատրաստությունից հետո 131-րդ դիվիզիայի զորքերը գնդապետ Ռոմանենկոյի հրամանատարությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը և գրավեցին Պորոժկին՝ դրանով իսկ 90-րդ դիվիզիային հնարավորություն ընձեռելով շարժվելու դեպի Գոստիլիցի։

Թաղումներ խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը՝ հունիսի 22-ին, ամեն տարի հուշահամալիրի մոտ անցկացվում է որոնողական ջոկատների հայտնաբերած զինվորների մասունքների հանդիսավոր վերաթաղում։

  • 2006 թվական՝ 106 զինվոր[2],
  • 2007 թվական՝ 45 զինվոր[3],
  • 2008 թվական՝ 54 զինվոր[4],
  • 2012 թվական՝ 54 զինվոր[5],
  • 2014 թվական՝ 37 զինվոր[6],
  • 2015 թվական՝ 12 զինվոր[7],
  • 2017 թվական՝ 29 զինվոր[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник «Январский гром» на «Ораниенбаумском пятачке»».
  2. Балтийское информационное агентство, 21 июня 2006(չաշխատող հղում)
  3. Погибшие в Великой Отечественной войне обретут покой в Ломоносовском районе(չաշխատող հղում)
  4. «ГУ «Дом молодёжи Санкт-Петербурга». Вахта памяти 2007». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  5. «День памяти и скорби…». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. У мемориала «Январский гром» состоялась траурная церемония перезахоронения останков советских воинов
  7. Митинг, посвященный траурной церемонии перезахоронения останков советских воинов.(չաշխատող հղում)
  8. Пали у Порожков

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.

Արտաքին հղումներ խմբագրել