Հունգարիայի ազգային թանգարան

Հունգարիայի ազգային թանգարան (Hungarian: Magyar Nemzeti Múzeum), Բուդապեշտի գլխավոր թանգարաններից մեկն է՝ նվիրված Հունգարիայի պատմությանը, հնագիտությանն ու արվեստին։ Հիմնադրվել է 1802 թվականին։ Այն չպետք է շփոթել Հունգարիայի ազգային պատկերասրահի հետ։ Թանգարանը տեղակայված է 1837-1847 թվականներին ճարտարապետ Միխայ Պոլակի կողմից կառուցված նեոդասական ոճի շենքում[4]։

Հունգարիայի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան և թանգարանի շենք
Երկիր Հունգարիա[1]
ՏեղագրությունBudapest District VIII?[1]
Ղեկավարության նստավայրԲուդապեշտ, Հունգարիա
ՀասցեMúzeum körút 14–16.[2]
Հիմնադրվել է1802[3]
ՏնօրենLászló Csorba?
Կայքmnm.hu(հունգարերեն) և mnm.hu/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Գլխավոր աստիճանասանդուղք

Թանգարանը հիմնադրվել է 1802 թվականին, երբ կոմս Ֆերենց Սեչենին ստեղծեց Սեչենի ազգային գրադարանը։ Սեչենիի կինը գրադարանին նվիրեց հանքային հավաքածու։ Սա հիմք հանդիսացավ Հունգարիայի ազգային թանգարանի ստեղծման համար՝ որպես ոչ միայն գրադարան, այլև ընդհանուր, բնական պատմության թանգարան։ 1807 թվականին Հունգարիայի Ազգային ժողովը նորակառույց հաստատության մասին օրենք ընդունեց և հանրությանը դիմեց թանգարանին նվիրատվություններ կատարելու կոչով։

1832-1834 թվականներին Հունգարիայի պառլամետը նպաստեց թանգարանի զարգացմանը։ Պառլամենտը կես միլիոն ֆորինտ հատկացրեց թանգարանի նոր շենքի կառուցման համար։ Այդ ժամանակահատվածում Հունգարիայի ազգային պատմության թանգարանը պաշտոնապես տեղավորվեց Հունգարիայի ազգային թանգարանում։ 1846 թվականին թանգարանը տեղափոխվեց իր ներկայիս վայրը՝ Múzeum krt. 14-16:

1949 թվականի որոշմամբ Հունգարիայի ազգային թանգարանի ազգագրական և բնական պատմության մասը անջատվեց թանգարանից և այժմ գործում է որպես Հունգարիայի բնագիտական թանգարան և Ազգագրական թանգարան։ Սա օգնեց նաև Սեչենիի անվան ազգային գրադարանի ստեղծանը։

Ցուցադրություններ խմբագրել

 
Բյուզանդական 11-րդ դարի էմալե Մոնոմախի թագը, որտեղ պատկերված են Կոստանդին IX Մոնոմախոս և Զոյան, հավաքածուի ամենահայտնի նմուշներից մեկն է

Հունգարիայի ազգային թանգարանն ունի 7 մշտական ցուցադրություն։ Հունգարիայի պատմությանը հատկացված է երկու բաժին։ Առաջին հարկում ներկայացված է նախապատմական հնագիտությունից մինչև ավարներ, շրջանն ավարտվում է 804 թվականին և 804 թվականից մինչև մեր ժամանակներ։ Այս ցուցադրություններում ներկայացված է Արփադ դինաստիայի պատմությունը, թուրքական երկար օկուպացիան, Տրանսիլվանիան և թագավորական Հունգարիան։ Ժամանակակից պատմությանն առնչվող թեմաները սկսվում են Ռակոցի անկախության պատերազմով՝ տարբեր բաժիններում ցուցադրելով ռազմական հագուստներ և տարբեր մետաղադրամներ՝ պատմական թեման ավարտելով Հունգարիայում կոմունիզմի վերելքով և փլուզմամբ։ Երկրորդ հարկի սրահներից մեկը նվիրված է 20-րդ դարի հունգարացի գիտնականներին։ Առաջին հարկի սրահներից մեկում ցուցադրվում է միջնադարյան Հունգարիայում թագադրման թիկնոցը[5]։

Առաջին հարկում գործող մշտական ցուցահանդեսը կենտրոնացած է միջնադարյան և վաղ ժամանակակից քարե արձանագրությունների և քանդակների վրա, ներկայացված են տարբեր քարե մասունքներ, փորագրություններ։ Հավաքածուի հիմնական մասը հայտնաբերվել է 60-70-ական թվականներին։ Roman Lapidary մշտական ցուցադրությունը ներկայացված է թանգարանի նկուղային հատվածում, որը իրենից ներկայացնում է հին հռոմեական քարե արձանագրություններ և փորագրություններ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Elérhetőség | Magyar Nemzeti Múzeum
  3. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  4. «Alkotások honlapja :: Magyar Nemzeti Múzeum». BÉK -- a Budapesti Építész Kamara honlapja. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 «Museum website». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի ազգային թանգարան» հոդվածին։