Հունգարական Խորհրդային Հանրապետություն (1919)

Հունգարական խորհրդային հանրապետություն (հունգ.՝ Magyarországi Tanácsköztársaság), Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարճատև ինքնավար կոմունիստական պետություն Հունգարիայում[1]։ Համարվում է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված երկրորդ սոցիալիստական պետությունը։

Հունգարական խորհրդային հանրապետություն
 Հունգարիայի ժողովրդական Հանրապետություն - 1919 Հունգարիայի ժողովրդական Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բուդապեշտ
Իշխանություն
Պետական կարգ Խորհրդային, սոցիալիտական հանրապետություն
Պետության գլուխ Բելա Կուն (1919)
Կառավարիչ Սանդոր Գարբայ (1919)
Պատմություն
- Հիմնում 21 մարտի, 1919 (ինտերբելում)
- Սահմանադրություն 23 հունիսի, 1919
- Կազմալուծում 1 օգոստոսի, 1919

Հաջորդել է Հունգարիայի ժողովրդական Հանրապետությանը և գոյությունը պահպանել է 1919 թվականի մարտի 21-ից մինչև նույն թվականի օգոստոսի 1-ը։

1919 թվականի մարտի 21-ին կայացավ երկու կուսակցությունների միավորումը Հունգարիայի սոցիալիստական կուսակցության մեջ։ Նույն օրը հռչակվեց ՀԽՀ, և կազմվեց առաջին կառավարությունը՝ Հեղափոխական կառավարական խորհուրդը (ՀԿԽ)։ Խորհուրդը ազգայնացրեց արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտն ու բանկերը, ավելացրեց բանվորների աշխատավարձը, մտցրեց 8-ժամյա աշխատանքային օր, բռնագրավեց 57 հա-ից ավելի մասնավոր կալվածքներ, ստեղծեց կարմիր բանակ։

Պետության ղեկավարը հանդիսանում էր հունգարացի կոմունիստական գործիչ Բելա Կունը։ Չի ճանաչվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։

Գոյության ընթացքում ռազմական հակամարտությունների մեջ է մտել Ռումինիայի և Հարավսլավիայի թագավորությունների հետ։

Հունգարական Խորհրդային Հանրապետությունը դե ֆակտո զրկված է եղել անկախ արտաքին քաղաքականություն վարելուց և կատարել է Կրեմլի հրահանգներն ու հրամանները՝ հետապնդելով միմիայն վերջինիս շահերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A Forradalmi Kormányzótanács XXVI. számú rendelete
  2. Bolshevism in Hungary: The Béla Kun Period. G. Richards. 1931. էջ 171. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 666