Հունաստանի մշակույթը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում՝ սկսած Միկենյան Հունաստանից, շարունակվելով մինչև Դասական Հունաստան։

Հինաշխարհյան Հունաստանի մշակույթի ձևավորման վրա կարևոր ազդեցություն է ունեցել Հռոմեական մշակույթը և դրա իրավահաջորդ Բյուզանդական կայսրությունը (Արևելյան Հռոմեական կայսրություն)։

Հունաստանի մշակութային բազմազանությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հունաստանի պատմական տարբեր ժամանակահատվածներում եղել է մի շարք պետությունների տիրապետության ներքո։

Այդ իսկ պատճառով Հունաստանը հին պարսկական, լատինական, ֆրանկական, օսմանյան, վենետիկյան և բրիտանական մշակույթների ներդաշնակություն է։

Ժամանակակից պատմաբանները Հունաստանի նորագույն մշակույթի ծնունդը համարում են Հունաստանի անկախության պատերազմից հետո ձևավորված նոր հունական մշակույթը։

Գրականություն խմբագրել

Հին հունական գրականությունը հնագույնն է Եվրոպայում, որը խարսխված է հույն ժողովրդի բանահյուսության վրա։ Գրականության առաջացումը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր) կապված է պոլիսային համայնքի ներսում տոհմական կապերի քայքայման և անհատի ինքնագիտակցության բարձրացման հետ։

Այդ ժամանակ ստեղծվեցին Հոմերոսին վերագրվող «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները, Հերոդոտոսը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր) տվեց աշխարհի ու աստվածների ծագումնաբանությունը («Թեոգոնիա»), կազմեց բարոյա-տնտեսական ու կրոնական խրատների ժողովածու՝ թագավորներից ճնշվող հողագործի տեսանկյունով («Աշխատանք և օրեր»

 
Արքիլոքոս
 
Սիմոնիդես Ամորգացի
 
Սոլոն

Մ.թ.ա. 8-10-րդ դար խմբագրել

Մ.թ.ա. 8-10-րդ դարերում գրականության մեջ սկսեց զգալի դեր խաղալ քնարերգությունը։ Հոնիայում կազմավորվել էր երկու ժանր՝ խրատական եղերերգը՝ ռազմաքաղաքական, բարոյախրատական ու սիրային թեմատիկայով (Կալլինոս, Արքիլոքոս, Միմներմոս, մայրցամաքային Հունաստանում՝ Տիրտեոս, Սոլոն, Թեոգնիս և այլն), և խարազանող ծիծաղաշարժությամբը (Արքիլոքոս, Սիմոնիդես, Հիպպոնաքս)։ Սաբոս կղզու բանաստեղծները գրում էին քնարի նվագակցությամբ կատարվող մեներգեր (մոնադիական քնարերգություն)։

Մ.թ.ա. 6-4-րդ դար խմբագրել

Ալկեոսի (մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ) ստեղծագործություններում քաղաքացիական մարտիկի ու վտարանդիի անհանգիստ կյանքի մոտիվներն ընդունեցին տղամարդկանց ընկերակցության համար ավանդական կենաց երգի ձև Սաֆոն արմատավորեց կանանց ընկերակցության պոեզիան՝ սիրային ու հարսանեկան թեմատիկայի գերակշռումով։ Նրանց օրինակով հոնիացի Անակրեոնը (մ.թ.ա. 6-5-րդ դարեր) ստեղծեց գլխավորապես խնջույքի ու սիրո սյուժեներով քնարական մանրապատկերներ։ Զարգանում էր խմբերգային հանդիսավոր քնարերգությունը, հիմների պոեզիան։ Քնարերգության ներկայացուցիչներից առավել հայտնի էին Ալկմանը, Ստեսիքորոսը, Աբիոնը, Իբիկոսը, Սիմոնիդեսը և Պինդարոսը։

մ.թ.ա. 6-րդ դարում Հոնիայում ծնունդ առավ փիլիսոփայական ու պատմողական արձակը։ Առաջացավ բանահյուսական պատմվածքի մի նոր տեսակ՝ պատմական կամ կենցաղային գործող անձերով նովելը։ Արձակ բանահյուսության ցայտուն դեմք է Եզոպոսը՝ կենցաղային անեկդոտի հերոս և, ըստ ավանդության, առակների հեղինակ։ Աթենքի մշակութային առաջնության ժամանակը՝ մ.թ.ա. 5-4-րդ դարերում, հին հունական գրականության բարձրագույն ծաղկման շրջանն էր։ Աթենքի դեմոկրատիայի զարգացումը բարձրացրեց քաղաքացիների դերը որպես համայնքի լիիրավ անդամների։ Կենտրոնական տեղ գրավեցին դրամատիկ ժանրերը։ Առաջատարը դիցաբանական սյուժեով ողբերգությունն էր։

Աթենքի դեմոկրատիայի կազմավորման շրջանի բանաստեղծ Էսքիլեսը պատկերեց դեմոկրատական կարգի հաղթանակը բռնատիրության նկատմամբ («Պարսիկներ»), պետականության, դատարանի հաղթանակը՝ տոհմատիրական կարգերի նկատմամբ («Օրեստեա» եռերգություն, «Ցոթն ընդդեմ Թեբեի»), ընտանիքի սկզբունքների («Դանայուհիներ») և քաղաքակրթության («Պրոմեթևսը շղթայված») հաղթանակը։ Աստվածային ուժերի գործունեությունը ձուլվեց մարդու գիտակցված ընտրության և անձնական պատասխանատվության հետ։ Աթենքի դեմոկրատիայի ծաղկման դարաշրջանի դրամատուրգ Սոֆոկփսի գործերում («Անտիգոնե», «Փի- լոկտետես», «էլեկտրա», «էդիպ արքա» և այլն) մարդիկ միանգամայն ինքնուրույն են իրենց վարվեցողության մեջ։

Դասական Հունաստան խմբագրել

Աթենքի դեմոկրատիայի ճգնաժամի շրջանի դրամատուրգ Եվրիցիդեսը («էլեկտրա», «Հերակլես», «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Տրոյուհիներ», «Իոն», «Հեղինե») ելնում է անհատի ինքնուրույն էթիկայից և քննադատում ավանդական առասպելները։ Կատակերգությունը, որ առաջացել էր Սիկիլիայում (Եպիքարմոս, մ.թ.ա. 6-5-րդ դար) բայց զարգացել Աթենքում (մ.թ.ա. 5-րդ դար), պահպանեց կառնավալա-խաղային հին ձևերը՝ դրանք տոգորելով հասարակական-երգիծական նոր բովանդակությամբ։ Արիստոփանեսի (Արիսաոֆանի) կատակերգությունները համարձակ ու խոր ծաղրի են ենթարկում մ.թ.ա. 5-րդ դարի վերջի և 4-րդ դարի սկզբի Աթենքի քաղաքական ու մշակութային կյանքի, ստրկատիրական դեմոկրատիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը («Հեծյալներ», «Իշամեղուներ»), սոփեստական փիլիսոփայությունը («Ամպեր»), Եվրիպիդեսի ողբերգությունները («Գորտեր»)։

Գործող անձանց անհատականացնելու փոխարեն հին կատակերգությունն ստեղծում է ընդհանրացված ծաղրական կերպարներ։ Մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ կեսին սկսված պոլիսի ճգնաժամը գաղափարախոսական արտահայտություն ստացավ, այսպես կոչված, սոփեստական շարժման մեջ, որը հանգեցրեց արձակի արագ զարգացման, արձակը գեղարվեստական բարձր մակարդակի հասավ պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն), փիլիսոփայական երկխոսության (Պլատոն) և հռետորական արվեստի բնագավառներում։ մ.թ.ա. 4-րդ դարում ծաղկեց ճարտասանությունը՝ դատական ու քաղաքական (Լիսիաս, Դեմոսթենես), ինչպես նաև «հանդիսավոր» (Իսոկրատես)։ մ.թ.ա. 4-րդ դարում հունական հասարակության վերնախավերում տարածվեցին հակադեմոկրատական, նույնիսկ միապետական միտումներ (Իսոկրատես, Քսենոփոն, Պլատոն), այստեղից էլ իդեալական իմաստուն թագավորի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը և բարոյականություն քարոզող վարքագրության զարգացումը։ Գրական կերպարը պատմագրության (Քսենոփոն), ճարտասանության (Իսոկրատես) և փիլայական երկխոսության մեջ ժամանակի նվաճումներից մեկն է։ Գրականության տեսությունը նույնպես դարձավ որոնումների առարկա. Արիստոտելը «Բանաստեղծների մասին» տրակտատում և «Պոետիկա»-ում ամփոփվեց նախորդ շրջանի ուսումնասիրությունների արդյունքները։

Հելլենականության շրջան խմբագրել

Մակեդոնական տիրապետություն խմբագրել

Հունաստանում մակեդոնական տիրապետության հաստատումը և հելլենիստական պետության կազմավորումը (մ.թ.ա. 3-րդ դարի սկիզբ) կտրուկ փոխեցին հունական կենսակարգը։ Հելլենիստական պետություններում հաստատված միապետական ռեժիմը և հունական դասական մշակույթի աստիճանաբար անկումը դրսևորվեցին հասարակական-քաղաքական նշանակալի խնդիրներից հեռանալու մեջ։ Քաղաքական ճարտասանությունը կորցրեց իր հենարանը։ Գրականությունը դիմեց ընտանեկան ու կենցաղային թեմաներին։ Պատմագրությունն ու դրամատուրգիան պատկերեցին պատահականության տիրապետությունը։ մ.թ.ա. 4-3-րդ դարերի սահմանագծում զարգացավ ընաանեկան-կենցաղային և սիրային թեմաներով «Նոր կատակերգությունը»՝ հասարակական հակասությունների մարդասիրական մեկնաբանությամբ (Մենանդրոս և ուրիշներ) սյուժեներն սկսեցին կառուցվել ավանդական սխեմաներով, բայց մշտական դիմակներն ավելի անհատականացած բնույթ ստացան։ Որոշ ժամանակ անց լուրջ դրամայի բոլոր տեսակներին դուրս մղեց միմը, կիսանատուրալիստական կիսաֆանտաստիկ ֆարսը։ Հունա-արևելյան երկրամասերում, հատկապես Ալեքսանդրիայի ազդեցության ոլորտում, որտեղ հույների տիրապետությունը ժողովրդական հիմք չուներ, զարգացավ դիցաբանական «գիտական» պոեզիան։

Հելենիզմի ծաղկման շրջան խմբագրել

 
Արգոնավորդներ

Այսպես, Փիլիսոփա և բանաստեղծ Կալլիմաքոսը (մ.թ.ա. 3-րդ դար) ստեղծեց քնարերգության և էպոսի փոքր ժանրեր՝ գիտա-անտիկվարային և սիրային բովանդակությամբ։ Առասպելը նյութ դարձավ սեռական-կենցաղային ծաղրական պատկերման համար։ Ի հակադրություն Կալլիմաքոսի՝ Ապոլլոնիոս Հռոդոսացին նորացրեց մեծ էպոսը՝ նրա մեջ մտցնելով սիրո հոգեբանական վերլուծություն («Արգոնավորդները», պոեմ)։ Դիցաբանական թեմայով ժանրային պատկերները, քաղաքի ցածր խավերի կյանքից վերցված միմիկական տեսարանները, վերջապես հովվերգական բանաստեղծություններն են բնորոշ Թեոկրիտոսի «իդիլիաների» համար։ Նատուրալիստական բնույթ ունեն Հերոնդասի միմիամբները (երգիծական տեսարանները)։ Բանաստեղծական փոքր ձևերից է սիրային, խրախճանական, դամբանական, երգիծական մակագիրը։ Պատմագրական նշանակալի երկեր չեն պահպանվել՝ առաջացել են կեղծ պատմական ժանրեր՝ ֆանտաստիկ ճանապարհորդություն-ուտոպիա, արետալոգիա՝ որևէ աստծու և նրա մարգարեների «հզորության» ու «հրաշքի» պատմություն, պատմական, կենցաղային, երբեմն՝ երգիծական բովանդակությամբ նովել։

Հռոմեական շրջան խմբագրել

Հռոմի նվաճումը (մ.թ.ա. 2-րդ դարի կես) խորացրեց Հունաստանի մշակութային կյանքի անկումը։ Միայն 1-ին դարից հունական մարզերի դրությունն սկսեց լավանալ։ Հունական հասարակության վերնախավը դիմեց իր անցյալին, և Հռոմի քաղաքականությունը արձագանքեց այդ արխաիկ միտումներին։ Գրականության մեջ դրանք արտահայտվեցին ատտիցիզմի ձևով՝ դեպի ատտիկյան արձակի լեզուն կողմնորոշվելով։ Բարոյախոս-պատմիչ Պլուտարքոսը (1-2-րդ դար) իր «Զուգակշիռք»-ում ստեղծեց հունական և հռոմեական անցյալի նշանավոր գործիչների իդեալականացված կերպարներ։ Հունական արխաիզմի բարձրակետը պայմանավորված է 2-րդ դարի մշակութային աշխուժացումով, որի տակ, սակայն, թաքնված էր ինքնուրույն ստեղծագործության բացակայությունը։ Այսպես կոչված երկրորդ սոփեստականությունը ծայրահեղության հասցրեց տպավորիչ խոսքի և բովանդակազուրկ արտասանության պաշտամունքը։ Հանդիսավորության կողքին՝ հնազանդություն ճակատագրին, միստիցիզմ և սնապաշտություն։

Միջին գրականության շրջան խմբագրել

Գաղափարական տնկման այս գծերի քննադատությունն է բովանդակում Լուկիանոսի (2-րդ դար) երգիծական ստեղծագործությունը։ Այս բոլորը նպաստեցին պատմողական արձակի հելլենիստական ժանրերի հետագա աճին։ Պասսիվ, տառապող հերոսը այդ գրականության սիրելի կերպարներից էր։ Անտիկ աշխարհի վերջին պատմողական ժանրը՝ 1-3-րդ դարերում հունական վեպը (առավելապես սիրային), պատկերում էր իդեալական սիրահարների, որոնք, չնայած ճակատագրի հարվածներին և զանազան գայթակղություններին, հավատարիմ են մնում իրար (Բարիտոն, Քսենոփոն Եփեսացի, Տամբլիքոս, Աքիլլես Տատիոս, էոնգոս, Հելիոդորոս)։ Հունական անտիկ գրականությունը 4-րդ դարում առաջատար տեղը զիջեց քրիստոնեականին, թեև հին ձևերը դեռևս որոշ ժամանակ շարունակում էին գոյություն ունենալ։

Ճարտարապետություն և կերպարվեստ խմբագրել

Հունաստանի ճարտարապետներիների, քանդակագործների, սափորանկարիչների (գեղանկարչության օրինակներ գրեթե չեն պահպանվել) ստեղծագործությունները դարեր շարունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ։

Դասական շրջանում, հասնելով զարգացման բարձր աստիճանի, հունական արվեստը ձեռք է բերել մարդկայնության խոր գծեր։ Հունաստանի գեղարվեստական հուշարձանները պահպանվել են ոչ միայն Բալկանյան թերակղզում, այլև Փոքր Ասիայում, Ապենինյան թերակղզու հարավում, Միջերկրական ծովի կղզիներում և Մերձավոր արևելյան շրջաններում։

Բուն հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ Միկենյան և մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակների արվեստների ժառանգական կապը հատկապես հստակ նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջ։

Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է, այսպես կոչված, հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի շրջանների։ Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11–9-րդ դարեր) տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունը։

Երկրաչափական ոճը գոյատևել է մինչև 7-րդ դարը։ Նրա զարգացման ծաղկուն շրջանում ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներ։ Երկրաչափական ոճի լավագույն զարդապատկերները աչքի են ընկնում հատուկ արտահայտիչ գծանկարով։

Այս ոճով ստեղծվել են նաև թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներ։ Հոմերոսյան շրջանի ճարտարապետության մասին սուղ պատկերացում են տալիս մի քանի կառույցների մնացորդները, տաճարների թրծակավե մանրակերտները, գրականության մեջ պահպանված նկարագրությունները։

Ըստ հնագիտական տվյալների, այդ ժամանակաշրջանի շինարարական տեխնիկան զիջում է Միկենյանին և Կրետականին։ Արխաիկ դարաշրջանը (մ.թ.ա. 8–6-րդ դարեր) բնորոշվում է պոլիսների կազմավորմամբ, քաղաքների ստեղծումով։ Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն էին սրբավայրը (ակրոպոլիս) և առևտրա-հասարակական կենտրոնը (ագորա), որոնց շուրջը տեղավորվում էին բնակելի թաղամասերը։

Քաղաքների և սրբավայրերի կառուցապատման մեջ առաջնակարգ տեղը գրավում էին տաճարները («աստվածների բնակարանը»՝ ներսում կանգնեցված արձանով), որոնք սկզբում կառուցվել են փայտից, իսկ մ.թ.ա. 6-րդ դարից՝ կրաքարից, իսկ նույն դարի կեսից՝ ավելի հաճախ՝ մարմարից։

Կառուցվող տաճարների տիպերից գերակշռողը՝ պերիպտերոսը, երկարատև զարգացման շնորհիվ առաջացել է մեգարոն հնագույն բնակարանի ձևից՝ սկզբում որպեսզի «որ մնա ելուստ ավոր» (անտավոր) տաճարի տիպ, այնուհետև վերածվել պրոստիլոսի և ամֆիպրոստիլոսի։ Տաճարների հետ մեկտեղ ստեղծվում էին հասարակական կառույցներ՝ բուլևտերիոններ (ժողովարան, խորհրդարան), ստոաներ, լեսխաներ (իջևանատներ), թատրոններ, ստադիոններ, պաչեսարաներ (մարզադպրոցներ, դպրոցներ), գիմնասիոններ և այլն։

Քարի կիրառմանը անցնելու հետ օրդերների հիմնական տիպերի կազմավորումը նպաստեց հստակ արխիտեկտոնիկ ճարտարապետական կերպարի և մարդու համամասնություններին ներդաշնակ ճարտարապետության մասշտաբների ստեղծմանը։

Դորիական ոճով են կառուցված Հերայի (Օլիմպոս, մ.թ.ա. 7-րդ դարի վերջին տարիներ կամ 6-րդ դարի սկիզբ), Ապոլլոնի (Կորնթոս, մ.թ.ա. մոտ 550), Արտեմիսի (Կերկիրա կղզի, մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ), Հերա I-ի (այսպես կոչված «Բազիլիկե», Պոսեյդոնիա, մ.թ.ա. 6-րդ դարի կես), «Դեմետրայի» (Պոսեյդոնիա, մ. թ. ա, 6-րդ դարի 2-րդ կես), «C» և «D» տաճարները։

Արխաիկ ժամանակաշրջանի դորիական տաճարների խստաշունչ կերպարները համահնչուն են հունական պոլիսների ներքին, հասարական լարված պայքարով բնորոշվող ժամանակաշրջանին։ Հոնիական օրդերը, որին մոտ է էոլիականը, մ.թ.ա. 6-րդ դարում ստեղծվել է Փոքր Ասիայի հունական քաղաքներում։

Հոնիական ոճը իր նրբաճաշակ խոյակով, սլացիկ համամասնություններով տարբերվում է դորիականից։ Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն դիպտերոսներում (Արտեմիսի (Եվտեսոսում) և Հերայի (Ամանոս կղզում) տաճարները, երկուսն էլ՝ մ.թ.ա. 6-րդ դարի կես) և որոշ փոփոխություն ներով։

Քանդակագործները տաճարների ֆրիգներն ու մետոպաները զարդարել են «Զի», «Տերակլեսը և Կենտավրոսը», բրոնզյա արձանիկներ Օլիմպոսից «Իփիգենիայի զոհաբերումը», ըստ Տիմանփեսի բնօրինակի, Պոմպեյի որմնանկար (Նեապոլի ազգային հնագիտական թանգարան) Պալատ Կնոսոսում (մ.թ.ա. II հազարամյակ) բարձրաքանդակներով, ճակտոնները՝ արձաններով, ֆիգուրատիվ և զարդապատկերային ակրոտերիոններով և անտեֆիքսերով։

Քարարձանները մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին (Թեսևս, Հերակլես, Պերսևս)։ Պերսևսի և Հերակլեսի կերպարները ներդաշնակորեն համադրվել են արխաիկ տաճարների ճարտարապետական ձևերին։

Հոնիական տաճարների ֆրիզների չընդհատվող քանդակաշարերն առանձնանում են դինամիկայով և բարդ կոմպոզիցիաներով։ Վաղ շրջանի ֆրիզների միմյանց սակավ կապված քանդակապատկերները հետագայում փոխարինվել են ներդաշնակ կոմպոզիցիաներով։ Սկզբնական շրջանում արխաիկայի քանդակագործության մեջ ստեղծվել են «Թեբեի Ապոլլոնը» տիպի բրոնզյա ոչ մեծ արձանիկներ, իսկ հետագայում մերկ աղաների (կուրոս) և երկարազգեստ աղջիկների (կորա) կերտվածքներ, որոնց մեշ առավել կատարյալները հասուն և ուշ արխաիկայի ատտիկյան ստեղծագործություններ են։

Կուրոսներում պարզամտորեն և ամբողջական կերպով արտացոլել են մարդու ֆիզիկական կատարելության մասին արխաիկայի գեղագիտական պատկերացումները, քաղաք–պետության (պոլիս) պաշտպանի քաջարի կերպարը, Ապոլլոն աստծո կատարելությունն ու հզորությունը։ Անշարժ մարմնաձևերին («Դելոսյան Արտեմիս») հաղորդվել են շարժման պայմանական նախանշաններ («Դելոսյան Նիկե»)։

Չնայած քանդակագործները դիմախաղը (այսպես կոչված «արխաիկ ժպիտ») որպես արտահայտչամիջոց սակավ են կիրառել, այնուամենայնիվ ծավալաձևերի կերպավորման, զգեստների հյութեղ մոդելավորման շնորհիվ հասել են կերպարի հուզական արտահայտչականության։ Արխաիկ քանդակագործության մեջ ի հայտ են եկել տեղական տարբերակներ, հոնիական արձանները քնարական են, հայեցողական, դորիականը՝ խստաշունչ։

Այս շրջանում վերջնականապես ձևավորվել են հին հունական սափորների տարատեսակները (ամֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա և այլն)։ 7-րդ դարի սափորանկարիչները ստեղծել են այսպես կոչված գորգային կոմպոզիցիաներ, ուր երկրաչափական ոճի գծերը և պայմանական զարդաձևերը փոխարկվել են ճկուն ուրվագծերով, ճոխ բուսամոտիվներով։

7-րդ դարի վերջին նախ Կորնթոսի, ապա և Աթենքի սափորանկարչությունում արմատավորվում է սևափայլ ոճը, որի առաջատար վարպետներն էին Էքսեկիասը, Ամասիսը։ Սևափայլ սափորանկարչությունից կարմրափայլին անցնելը (մոտ 530) կապված է Անդոքիդեսի անվան հետ։

Դասական դարաշրջանում (մ.թ.ա. 5-րդ դար) բարգավաճել են հին հունական քաղաքները, կազմավորվել է կանոնավոր հատակագծման համակարգը, որի գլխավոր սկզբունքներն ընդունված է վերագրել Հիպպոդավոս Միլեթացուն։

«Հիպպոդամոսյան համակարգը» ներդաշնակ էր հասարակական իդեալներին և համապատասխանում էր պոլիսի դեմոկրատական կառուցվածքին։ Այս շրջանին բնորոշ հորինվածք էր բակի շուրջը խմբավորված գլխավոր և օժանդակ սենյակներով, դեպի բակ տանող «պաստադով» (սյունավոր, ծածկված միջանցք) հում աղյուսաշեն բնակարանի տիպը։

Դասական տաճարների (արդեն ոչ միայն որպես սրբություն, այլև պոլիսի յուրօրինակ խորհրդանիշ) ճարտարապետության մեջ զուգակցվել են ինչպես ընդհանուր տիպական, այնպես էլ անհատական հատկանիշները, միասնական օրդերային սխեման տարակերպվել է նույնատիպ կառույցների համամասնությունների և մասշտաբի փոփոխման միջոցով, քանի որ յուրաքանչյուր քաղաք-պետություն ձգտում էր գլխավոր կառույցի ճարատարապետական կերպարի յուրօրինակության։

Այդ պատճառով էլ հատակագծային ընդհանուր հորինվածքի և օրդերային տարրերի նույնության հետ մեկտեղ Աթենաս Ափայոսի (էգինա կղզի, մ.թ.ա. մոտ 500–480), Հերա II-ի (այսպես կոչված «Պոսեյդոնի տաճար», Պոսեյդոնիա, մ.թ.ա. 5-րդ դարի կես), Զևսի (Օլիմպոս, մ.թ.ա. 468–456) տաճարներն այնքան տարբեր են։

Դասական դարաշրջանի սկզբբում ի հայտ եկած «խիստ ոճի» սկզբունքները հստակորեն իրագործվել են հատկապես սափորանկարչության մեշ։ Կարմրափայլ տեխնիկայով աշխատող վարպետները (Եվփրոնիոս, Դուրիս և ուրիշներ) ստեղծել են ոչ միայն դիցաբանական, այլև կենցաղային թեմաներով սափորանկարներ։ «Իփստ ոճը» դրսևորվել է նաև հինգերորդ դարի 1-ին կեսի քանդակագործության մեջ, ուր հայտնի են պլաստիկական արվեստի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք Աթենաս Ափայոսի (Էգինա կղզի) և Զևսի տաճարների (Օլիմպոս) ճակտոններն ու մետոպաներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։