Հունական աստվածների, ոգիների և այլ առասպելական էակների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ա խմբագրել

Հայերեն - Անգլերեն անվանումը Նկարագրությունը
Աբա - ABA Թրակյան հավերժահարս, Պոսեյդոնի սիրուհի։
Աբարբարե- Abarbaree (Abarbarea) Միսյան նայադուհի-հավերժահարս, Տրոյայի արքայազն Բուկոլիոնի սիրուհի։
Ակեսո - Aceso (Akeso) Հիվանդությունները բուժող և վերքերը ապաքինող աստվածուհի
Աքելոիդես - ACHELOIDES (Akheloides) Նայադուհիներ, Աքելոս գետի աստվածի դստեր։
Աքելոս – ACHELOUS (Akheloios) Էթոլիայում համանուն գետի աստված, ով պայքարում էր Հերկուլեսի հետ Դեյանիրայի համար։
Աքերոն - ACHERON (Akheron) Ստորերկրյա դժոխքային ցավի գետի աստված։
Աքիլլես / Աքիլլևս - ACHILLES (Akhilleus) Տրոյական պատերազմի, Փթիայի (Թեսալիա) մեծ հերոս։
Աքլիս - ACHLYS (Akhlys) Տգեղ ջադու ով անձնավորում էր թշվառություն։
Աքիս - ACIS (Akis) Ներուհի Գալատեայի սիրած, ով մահանալով նախանձ կիկլոպ Պոլիփեմոսի ժայռի բեկորից վերածնվում է որպես Սիցիլյան գետի աստված։
Ակմոն- ACMON (1) Դակտիլներից մեկը։
Ակմոն- ACMON (2) (Akmon) Կապիկներից մեկը, ինչպէս Կերկոպէս (Cercopes)։
Ակրե - Acraea (Akraia) Աստերիոն գետի դուստր՝ նայադուհի։ Էվբոե և Պրոսիմնա քույրերի հետ կերակրել էր մանուկ աստվածուհի Հերային։
Աքրատոս - ACRATUS (Akratos) Անխառն (չխառնված) գինու ու մեզի դայմոն, դև։
Ակտե - ACTE (Akte) Իններորդն է տասներկու Հորաներից (ժամերից), նա ցերեկվա ժամի 1 աստվածուհին է։
Ադեփագիա - ADEPHAGIA Շատակերության աստվածուհի։
Ադիկիա-ADICIA (Adikia) Անարդարության իգական անձնավորում։
Ադրաստեա-ADRASTEIA Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին մանուկ ժամանակ։
Աիե - AEA (Aia) Նայադուհի-հավերժահարս, Փասիս՝ Կոլխիդյան գետի աստծո սիրուհի։
Աիակոս - AEACUS (Aiakos) Դժոխքի երեք դատավորներից մեկը։ Նա Էգինեի թագավորն էր, նշանակվել էր այդ պաշտոնին մահից հետո։
Աիդոս -AEDOS (Aidos) Համեստության, ակնածանքի ու հարգանքի իգական անձնավորում կամ աստվածուհի (դայմոն)։ Նեմեսիս աստվածուհու ուղեկից։
Աիգաիոս - AEGAEON (1) (Aigaios) Հնագույն ծովի աստված, ով Տիտանների դաշնակիցն էր։
Աիգաիոն - AEGAEON (2) (Aigaion) Գիգանտներից մեկը, ով պայքարում էր աստվածների դեմ։
Աիգաիոս - AEGAEUS (Aigaios) Սքերիա գետի (Փաեսին կղզի) աստված։
Աիգերոս - AEGEIRUS (Aigeros) Բարդենու համադրիաս։
Աիգինա –Էգինա- AEGINA (Aigina) Նայադուհի, Ասոպոս համանուն գետի աստծո դուստրը։ Զևսի սիրուհի։
Աիգիպան - AEGIPAN (Aigipan) Կես ձուկ, կես այծ աստված։ Խորհուրդ էր տվել աստվածներին Տիփոնից փրկվելու համար փախչել Եգիպտոս և այն տեղ ընդունել կենդանիների կերպարանքներ։ Նա վերափոխվում է այծի ձկան պոչով։ Հետագայում Զևսին ազատելիս, որպես պարքև դառնում է Այծեղջուրի համաստեղություն։
Աիգլե - AEGLE (1) (Aigle) Ճոխ, լիակատար առողջության աստվածուհի։
Աիգլե - AEGLE (2) (Aigle) Հավերժահարս (նիմփա), քարիսների մայրը, Հելիոսի սիրուհի։
Աիլո- AELLO Հարպիաներից մեկը։
Աիոլոս - AEOLUS (Aiolos) Քամու հունական աստված։ Կարող էր ստեղծել հզոր փոթորիկներ և հաճախ շրջափակուղու մեջ էր պահում նավերը։ Ազատում էր նավերը միայն աստվածների խնդրանքով։
Աիոն - AEON (Aion) Սկզբնական կամ պրոտոգեն ժամանակի աստվածություն։ Հավանաբար Քրոնոսի մակդիրներից մեկն է։
Աիրգիա - AERGIA Ծուլության իգական անձնավորում։
Եթեր- AETHER (Aither) Սկզբնական կամ պրոտոգեն վերին օդի շերտի, հավերժական Լույսի աստվածություն։
Աիտնա կամ Էտնա - AETNA (Aitna) Սիցիլիայի հրաբխային Էտնա լեռան աստվածուհի։ Օրեադներից մեկը։
Աիքս-AEX (1) (Aix) Պան աստծո այծ-հավերժահարս (նիմփա) կին։
Աիքս-AEX (2) (Aix) Ավագ Գորգոնա, ով սպանվել էր Զևսի կողմից։ Նրա մաշկը քաշած էր Զևսի Էգիդայի վրա։
Ագանիփե -AGANIPPE Նայադուհի, Թերմեսոս գետի աստծո դուստրը։ Հելիկոն լեռան, Մուսաների սուրբ աղբյուրի հավերժահարսն էր, որի ջրերը ուներ ոգեշնչման իշխանություն։
Ագդիստիս - AGDISTIS Զևսի և Մայր Հողի ծնունդ է։ Աստվածություն, ով ուներ և՝ իգական, և՝ արական հատկանիշներ, հետագայում դառնում է Կիբելա աստվածուհի։
Ագլայա- AGLAEA (Aglaia) Գեղեցկության աստվածուհի, քարիսներից մեկը։ Հետագայում դառնում է Հեփեստոսի կինը, երբ նա բաժանվում է Աֆրոդիտեից։
Ագոն- AGON Մրցույթի արական անձնավորում։
Ագրևս- AGREUS Ձկնորսության ծովային աստված։
Ագրիոս- AGRIUS (1) (Agrios) Գիգանտներից մեկը։ Մոյրաները (Ճակատագրեր) սպանել էին նրան Գիգանտոմաքիայի ժամանակ։
Ագրիոս-AGRIUS (2) (Agrios) Թրակիան գիգանտ, կես-մարդ, կես-արջ։ Նրան կերակրում էին մարդու մսով։
Ագրոս-AGROS Դաշտերի բերկատվության արական անձնավորում։
Ալալա- ALALA Alala Մարտակոչի իգական անձնավորում։
Ալաստոր- ALASTOR Դայմոն կան ոգի։ Նա վրեժ էր առնում մատաղ սերունդից իրենց հայրերի կամ նախնիների մեղքերի համար։
Ալքե- ALCE (Alke) Մարտական ուժի և խիզախության իգական անձնավորում։
Ալքոն- ALCON (Alkon) Կաբեիրիներից մեկը։
Ալքիոնե- ALCYONE (Alkyone) Պլեյադներից մեկը, Պոսեյդոնի սիրուհի։
Ալքիոնևս- ALCYONEUS (Alkyoneus) Գիգանտներից ամենաուժեղն էր։ Անմահ ու անպարտելի էր, բայց միայն իր Պալեն հայրենիքում։ Սպանվում է Հերկուլեսի կողմից։
Ալքիոնիդներ - ALCYONIDES (Alkyonides) Ալքիոնևսի յոթ դստեր-հավերժահարսներ (նիմփաներ), որոնք ցատկել էին ծով, որպիսզի խեղթվեին իրենց հոր մահից հետո, բայց կերպարանափոխվել էին ալկիոնիների (зимородки)։
Ալեկտո- ALECTO (Alekto) Էրինիաներից մեկը։
Ալեթեա - ALETHEIA Ճշմարտության իգական անձնավորում։
Ալեքսիարես – ALEXIARES Հերակլեսի և Հեբեի անմահ որդին է։ Փոքր Օլիմպիացիներից էր, կիսա-աստված, պահպանում էր պատերազմներից։
Ալեքսիրոե- ALEXIROE (Alexirhoe) Նայադուհի, Տրոյայի Գրենիկոս գետի աստծո դուստր։
Ալգեա- ALGEA Վշտի իգական անձնավորում։
Ալոադներ- ALOADAE (Aloadai) Պոսեյդոնի երկու հսկա որդիներ, ովքեր փորձել են գրոհել երկինքն նետելով մեկը մյուսի հետևից լեռներ։ Նրանք սպանվում են Ապոլլոնի և Արտեմիսի կողմից։
Ալպոս - ALPUS (Alpos) Սիցիլյան հրեշավոր գիգանտ, սպանվում է Դիոնիսոսի կողմից։
Ալփեիոս - ALPHEIUS (Alpheios) Հունաստանի Էլիս դետի աստված։ Նասիրահարվաց էր Արեթուսա նիմփային և հետապնդում էր նրան միջև իսկ Օրտիջիա կղզի։ Արտեմիսը Արեթուսային վերափոխում է մի աղբյուրի, որպիսզի փրկի գետի աստծո հետապնդումից, բայց սիրահարված աստվածը իր ջրերի հոսքը շեղում է դեպի Սիցիլիան, որպեսզի կարողանան ընդմիշտ խառնվել իրենց ջրերը։
Ալսեիդես - ALSEIDES Պուրակի դրիադ-նիմփա։
Ամալթեա - AMALTHEIA Այծ, ով կերակրել էր մանուկ Զևսին։ Հետագայում իր բարի ծառայության համար տեղ էր գտել աստղերի շարքում։ Այծի համաստեղության էր վերափոխվել, իսկ նրա եղջյուրը վերափոխվել էր առատության եղջյուրի։
Ամեքանիա -AMECHANIA (Amekhania) Անօգնականության իգական անձնավորում։
Ամնիսիադես- AMNISIADES Նայադուհի, Ամնիսոս գետի աստծո դուստր։ Խնամում էր Արտեմիսի ոսկե եղջուրներով եղնիկին։
Ամնիսոս - AMNISUS (Amnisos) Կրետյան գետի համանուն աստված։
Ամպելոս - AMPELUS (Ampelos) Սատիրոս, Դիոնիսոսի սիրած։ Մահից հետո Դիոնիսոսը վերափոխվում է նրան խաղողի որթու։
Ամփիարոս - AMPHIARAUS Վերածված էր մարգարեական դայմոնի մի հերոս, ում կուլ էր տվել հողը։
Ամփիլոգե -AMPHILOGIAE (Amphilogiai) Վեճերի իգական անձնավորում (դայմոն, ոգի)։
Ամփիտրիտե - AMPHITRITE Հիսուն ներեուհիներից մեկը, Պոսեյդոնի կինը։ Ամուսնությունից հետո դառնում է ծովի թագուհի-աստվածուհի։
Ամիմոնե- AMYMONE Արգիվյան աղբյուրի նայադուհի, Պոսեյդոնի սիրուհի։
Անաիդե - ANAIDEIA Անգթության իգական անձնավորում։
Անանկե - ANANKE Սկզբնական կամ պրոտոգեն անխուսափելիություն անձնավորող աստվածուհի։
Անարեսինևս - ANARESINEUS Ձկան պոչով ծովային աստվածություներից մեկը։
Անատոլե կամ Անատոլիա - ANATOLE Երկրորդն տասներկու Հորաներից։ Համարվել է լուսաբացի ժամվա աստվածուհի։
Անաքս - ANAX Լիդյան գիգանտ։
Անաքիալե- ANCHIALE (Ankhiale) ** Կրակի և ջերմության տիտանուհի-աստվածուհի, Հեկատերոսի կինն էր։
Անքինոե -ANCHINOE (Ankhinoe) Եգիպտական նայադուհի։
Անքիրոե -ANCHIROE (1) (Ankhiroe) Արկադիական նայադուհի-նիմփա։
Անքիրոե -ANCHIROE (2) (Ankhiroe) Նայադուհի, Քրեմենտես լիբիական գետի աստծո դուստրը։
Անքիրոե - ANCHIROE (3) (Ankhiroe) Նայադուհի, Էրասինոա հունական գետի աստծո դուստրը։ Բրիտոմարտիս աստվածուհու հետ կապ ունի։
Անդրոկտասիա - ANDROCTASIAE (Androktasiai) Չկանխատեսված մարդասպանության անձնավորում։
Անեմոի -ANEMOI (1) Հյուսիսի, հարավի, արևելքի ու արևմուտքի քամիների աստվածները, ովքեր ապրել են Թրակիայում կամ երկրի յուրաքանչյուր չորս անկյուններում։ Բորեասը՝ ձմեռվա ոգին էր, հյուսիսային քամի, արևելյան քամու աստված՝ Էվրոսն էր, աշնան անհանգիստ ոգին էր, հարավային խոնավ քամին էր Նոտոսը՝ ամառվա ոգին էր, և արևմտյան փաղաքուշ քամին՝ Զեփիրոսն էր, գարնան ոգին էր, որ անձրևաբեր ամպեր է կուտակում։
Անեմոի -ANEMOI (2) Փոթորիկներ ծնող դայմոներն են։ Տիփոն հտեշի զավակները։ Նրանք փակված էին լողացող Էոլոս կղզի ներսում և ազատ էին արձակվում միայն Զևսի հրամանով, որպիսզի կործանեն երկիր։
Անգելիա - ANGELIA Հաղորդագրությունների աստվածուհի։
Անիա - ANIA Դժվարությունների, խոչընդոտների իգական անձնավորում։
Անիկետոս -ANICETUS (Aniketos) Հերակլեսի և Հեբեի անմահ որդին էր։ Նա կիսա-աստված էր և հայտնի էր անպարտելի հզորությամբ։
Անիգրիդես -ANIGRIDES Նայադուհի, Հունաստանի Անգրոս գետի աստծո դուստրը, որի սրբազան աղբյուրների ջուրը կարող էր բուժել մաշկի հիվանդություններ։
Անիգրոս -ANIGRUS (Anigros) Հարավային Հունաստանի Էլիս գետի աստված։
Անիպե- ANIPPE Նայադուհի, Նիլ գետի աստծո դուստրը, Պոսեյդոնի սիրուհի։
Անտաիոս - ANTAEUS (Antaios) Լիբիական գիգանտ, ով ուժ էր առնում իր մոր՝ հողի աստվածուհու ընդերքից։ Սպանվում է Հերակլեսի կողմից։
Անտերոս - ANTEROS Անպատասխան սիրո աստված, զինված էր կապարե նետ ու աղեղով։
Անթեա - ANTHEIA Ծաղիկների ու ծաղկեպսակների աստվածուհի, Ափրոդիտեի սպասուհիներից մեկն էր։
Անթեդոն - ANTHEDON Բոեթիայի նիմփա Հունաստանում։
Անտրակիա - ANTHRACIA (Anthrakia) Արկադիական նիմփաներից մեկն էր, ով կերակրել և խնամել էր մանուկ Զևսին։
Անտիփատես - ANTIPHATES Մարդակեր ցեղի արքան էր, հայտնի էին Laestrygones անվամբ։ Ոդիսևսը հանդիպել էր նրանց իր ճանապարհորդության ժամանակ։
Անիտոս - ANYTUS (Anytos) **Արկադիական տիտան (դայմոն), ով Դեմետրի դստեր՝ Դեսպոենի պահապանն էր։
Ապատե -APATE Խաբեության իգական անձնավորումն էր։
Ապելիոտես - APELIOTES Արևելյան քամու կիսա-աստուած։
Ափրոդիտե - APHRODITE Հունաստանի սիրո և գեղեցկության աստվածուհի, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։
Ափրոս- APHROS Իքտիոկենտավրոս կամ էլ կենտավրոս ձկան պոչով, նա էր ծովից դուռս բերել նորածին Ափրոդիտեին։
Ապոլլոն - APOLLO (Apollon) Հունաստանի մարգարեության, երաժշտության և բուժման աստված, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։ Նրա նետերը ժանտախտով էին վարակում տղամարդկանց։
Ապորիա - APORIA Անզորության, բարդության և տարակուսանքի իգական անձնավորում (դայմոն, ոգի)։
Ապոթեոթեներ -APOTHEOTHENAI Տղամարդիկ և կանայք, ովքեր անմահություն էին ստացել և ապրում էին աստվածների հետ։
Արաի -ARAE (Arai) Անեծքի իգական անձնավորում։
Արքե - ARCE (Arke) Իրիս աստվածուհու քույրը։ Նա տիտանների սուրհանդակն էր և դրա համար Զևսը նրան զրկել էր թևերից և գցել Տարտարոս։
Արես - ARES Հունաստանի պատերազմի և արյունահեղության աստված, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։
Արետե - ARETE Առաքինության և գերազանցության աստվածուհի։
Արեթուսա - ARETHUSA (Arethousa) Սիցիլիական աղբյուրի նայադուհի – հավերժահարս։ Հետապնդվում էր գետի աստված Ալփեիոսի կողմից։
Արգես - ARGES Երեք մետաղե աշխատանքներ կատարող կիկլոպներից մեկը։
Արգիոպե - ARGIOPE (1) Պարնաս լեռան նիմփա։
Արգիոպե - ARGIOPE (2) Էլևսինյան նիմփա։
Արգուս Պանոպտես - ARGUS PANOPTES (Argos Panoptes) Գիգանտ, որի մարմինը ծածկված էր հարյուր աչքերով։ Նա Հերայի հրամանով հսկում էր Իոին, Զևսի սիրուհուն։ Հետագայում Հերմեսը Զևսի հրամանով նրան սպանում է։
Արգիրա - ARGYRA Ծովի նիմփա, Սելեմնոսի սիրուհի։
Արիադնե - ARIADNE Կրետյան արքայադուստր, ով օգնում էր Թեսևսին հաղթել մինոտավրոսին։ հետագայում դառնում է Դիոնիսոսի կինը և ապրում է Օլիմպոսի վրա։
Արիմասպիաներ - ARIMASPIANS (Arimaspoi) Սկիփյան միականի ցեղ էր, որոնք մշտական պատերազմի մեջ էին գրիփների (Griffins) դեմ, լեռնային ոսկու համար։
Արեիոն - ARION (Areion) Անմահ ձի էր, ով ծնել էր աստվածուհի Դեմետրեն, երբ Պոսեյդոնը բռնաբարել էր նրան ձիու կերպարանքով։
Արիստես - ARISTAEUS (1) (Aristaios) ՄեղվաբուծությաՆ, պանրագործության, ձիթապտուղի աճի և որսի աստվածն էր։ Նա իր զարմիկ Դիոնիսոսի ուղեկիցն էր։
Արիստաիոս -ARISTAEUS (2) (Aristaios) Գիգանտներից մեկն էր, ով մարտնչում էր աստվածների դեմ։ Աստվածները նրան վերափոխում են թրքի բզեզի։
Արտեմիս - ARTEMIS Հունաստանի որսորդության, վայրի կենդանիների, ծննդաբերության և երեխաների աստվածուհի, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։ Ապոլլոնի քույրը։
Ասբետոն - ASBETON Դայմոն «Charr», որը խաթարում էր արհեստավորների գործերը։
Ասկալափոս - ASCALAPHUS (Askalaphos) Դժոխքի ոգին, որը խնամում էր Հադեսի այգիները։ Երբ նա ասել էր իր տիրոջը, որ Պերսեփոնեն ճաշակել էր նռան սերմերը, Դեմետրեն պատժել էր նրան և դարձել ճչացող-բու։
Ասկանիոս - ASCANIUS (Askanios) Միսիական գետի աստված։
Ասկլեպիոս - ASCLEPIUS (Asklepios) Հունական բժշկության աստված։ Կենտավրոս Քիրոնի աշակերտն էր, ով դարձել էր այնքան հմուտ, որ կարողանում էր մահացածներին վերակենդանացնել։ Սպանվում է Զևսի կայծակի հարվածից։
Ասկրե- ASCRA (Askre) Բոեոտյան նիմփա, Պոսեյդոնի սիրուհի։
Ասիե -ASIA (1) (Asie) Օվկիանուհի, տիտան Հապետոսի կինն էր։ Նրա անունով էլ կոչվում է մայրցամաք։
Ասիե - ASIA (2) (Asie) Օվկիանուհի, տիտան Պրոմեթևսի կինն էր։ Նրա անունով էլ կոչվում է մայրցամաք։
Ասոպիս - ASOPIS Նայադուհի, Ասոպոս գետի համանուն աստծո դուստրը։ Հարավային Հունաստան։
Ասոպոս -ASOPUS (Asopos) Համանուն գետի, Բոեոթիայում և Արգոսում, աստված։ Ուներ քսան գեղանի դստեր, որոնք դարձել են աստվածների սիրուհիններ։
Աստերիա - ASTERIA Գիշերային ծեսերի Տիտանուհի-աստվածուհի։ Հեկատեի մայրը։ Զևսի սիրահետումներից փրկվելու համար Աստերիան վերածվում է լորի և՝ նետվելով Էգեյան ծով, փոխարկվում է Դելոս կղզու։
Աստերիոն - ASTERION Միկենյան համանուն գետի աստված։
Աստերիոս - ASTERIUS (Asterios) Լիդիական գիգանտ։
Աստերոսե - ASTERODEIA Կովկասյան լեռների նայադուհի –նիմփա։
Աստերոպե - ASTEROPE Օվկիանուհի, Զևսի սիրուհի։
Աստրա մոլորակ - ASTRA PLANETA Հինգ մոլորակների աստվածներ։ Փայնոն - Phainon (Կրոնոսի մոլորակ, Հռոմիական Սատուրն), Փաետոն Phaethon (Զևսի մոլորակ, Հռոմեական Յուպիտեր), Պիրոս Pyroeis (Արեսի մոլորակ, Մարս),Էոսփորոս/Հեսփերոս Eosphoros (Ափրոդիտեի մոլորակ, Վեներա),և Ստիլբոն Stilbon (Հերմեսի մոլորակ, Մերկուրի) ։
Աստրաիա - ASTRAEA (Astraia) Արդարադատության տիտանուհի-աստվածուհի։ Հետագայում դառնում է Կույսի համաստեղություն։
Աստրեոս - ASTRAEUS (1) (Astraios) Աստղերի տիտան-աստված, նաև աստղագիտության և աստրոլոգիայի։ Չորս քամիների և աստղերի հայրը։
Աստրևս- ASTRAEUS (2) (Astraios) Սատիրոսներից մեկը, Դիոնիսոսի ամենա տարեց սատիր։
Աստրապե - ASTRAPE Կայծակ աստվածուհի, Զևսի սպասուհի։
Աստրիս - ASTRIS Հելիոսի դուստրը և հնդկական գետի աստծո՝ Հիդասպեսի կինը։
Աստրոթեսներ - ASTROTHESIAI Համաստեղությունների ոգիներ։
Աստեոքե - ASTYOCHE (Astyokhe) Նայադուհի, տրոյական գետի՝ Սիմոես աստծո դուստրը։ Տրոյական արքաների մեկի կինը։
Ատե- ATE Սխալի, մոլորության, կործանման, և կույր հիմարության անձնավորում։
Աթենաս - ATHENA (Athene) Հունաստանի պատերազմի և հմուտ արհեստների աստվածուհի, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։
Ատլանտեա - ATLANTEIA Դրիադա-նիմփա, Դանաոս եգիպտական արքայի սիրուհի։
Ատլանտացիներ - ATLANTEANS (Atlantes) Ատլանտիդա/Ատլանտիս կղզու բնակիչներ։
Ատլաս - ATLAS Տիտան-աստված, ղեկավարում էր տետանների մարտը աստվածների դեմ։ Որպես պատիժ նա դատապարտված էր կրել երկինքը իր ուսերին։
Ատրոպոս Ատրոպե - ATROPUS (Atropos) Մոյրաներից մեկը։
Ատիս - ATTIS Կիբելայի ներքինի սպասավոր, ով վարում էր առյուծներով լծված կառքը։
Այգե /Օժե - AUGE Տասներկու ժամերի առաջին աստվածուհի, ղեկավարում էր լուսաբացի առաջին ժամը։
Ավլոնիադես - AULONIADES Հովիտների դրիադա-նիմփա։
Աուրա - AURA Զեփյուռի տիտանուհի-աստվածուհի։
Աուրաիներ- AURAE (Aurai) Նուրբ զեփյուռի իմփաներ։
Ավտոմատոններ - AUTOMATONES Կենդանացած մետաղյա կենդանիների և մարդկանց արձաններ, որոնք ստեղծել էր աստված Հեփեստոս։
Ավքսիսիա - AUXESIA Գարնան աճի Հորա։
Աքսիոս - AXIUS (Axios) Պիոնիա գետի համանուն աստված։

Բ խմբագրել

Հայերեն - Անգլերեն անվանումը Նկարագրությունը
Բալանիս- BALANIS Կաղնու համադրիաս-նիմփա։
Բատեա- BATIA (Bateia) Սպարտայում Հունական քաղաքի արքայի նիմփա կին։
Բալիոս - BALIUS (Balios) Անմահ ձի, ում աստվածները նվիրել են Պելևսին նրա հարսանիքի կապակցությամբ։ Հետագայում Աքիլլեսը նրա հետ մասնակցում է Տրոյական պատերազմին։
Բելերոփոն - BELLEROPHON (Bellerophontes) Հունական հերոս, ով կարողացել էր նվաճել Պեգաս ձիու և նրա հետ (օգնությամբ) մարտնցել Քիմերայի դեմ։
Բենդիս -BENDIS Թրակյան լուսնու և որսորդության աստվածուհի։
Բենթեսիկիմե - BENTHESICYME (Benthesikyme) Պոսեյդոնի դուստր, ծովային նիմփա, ով ամուսնացել էր Էթովպիական արքաներից մեկի հետ։
Բերոե - BEROE Թյունիկյան Բերուիտ քաղաքի աստվածուհի, ում ձեռքի համար կռվի էին բռնվել Պոդեյդոնը և Դիոնիսոսը։
Բիա - BIA Ուժի աստվածուհի, Զևսի շքախմբի մի անդամ։
Բլեմիե - BLEMMYAE (Blemmyai) Աֆրիկյան առասպելական ցեղ։
Բոլբե-BOLBE Բոետյան համանուն լճի նիմփա։
Բոլինա- BOLINA Մի աղջիկ, ով նետվելով ծով հանուն Ապոլլոնի դարձել էր անմահ նիմփա։
Բութես - BOOTES Հերկելի գյուղատնտեսության աստուած, ով հորինել էր սայլակը։
Բորեաս - BOREAS Մանուշակագույն մազերով, թևավոր հյուսիսային քամու աստուած։
Բրիարևս - BRIAREUS (Briareos) Հարյուր ձեռքանի Հեկատոնքեյրներից մեկը։ Բնակվում էր ծովի հատակին, Պոսեյդոնի պալատի կողքին։ Օգնության էր հասել Զևսին տիտանների հետ մարտում։
Բրիտոմարտիս - BRITOMARTIS Օրիորդական ցանցերի աստվածուհի և Արտեմիսի արագ ուղեկիցներից մեկը։
Բրիզո - BRIZO Դելոս կղզու աստվածուհի, ձկնորսների և առեղծվածային տեսլականները ուղարկող երազանքների միջոցով հովանավոր։
Բրոնտես - BRONTES Երեք մետաղե աշխատանքներ կատարող կիկլոպներից մեկը։ Զևսի կայծակները մշակող կիկլոպ։
Բրիքոն - BRYCHON Թրակիայի Քերսոնես գետի ձկան պոչով աստված, ով Գիգանտների կողմնակիցն էր։ ։
Բիբլիս - BYBLIS Կարիայի արքայադուստր, ով հետագայում լեռների համադրիաս – նիմփա էր դարձել։
Բիթոս - BYTHOS Իքտիոկենտավրոս կամ էլ կենտավրոս ձկան պոչով, նա էր ծովից դուռս բերել նորածին Ափրոդիտեին։
Բիզե - BYZE Նայադուհի, Էրասինոա գետի աստծո դուստրը։

Գ խմբագրել

Հայերեն - Անգլերեն անվանումը Նկարագրությունը
Գաեոս - GAAEUS (Gaaeus) Ծովային ձկան պոչով աստված, ծովային ձկների նախիրների պահապան։
Գեա - GAEA (Gaia) Սկզբնական կամ պրոտոգեն երկրի, աստվածների և ամբողջ մարդկության անձնավորող աստվածուհի։ Ուրանոսի կինը։
Գալատեա - GALATEA (Galateia) Հիսուն ներեուհիներից մեկը։ Պոլիփեմոս կիկլոպը փորձում էր արժանանալ նրա սիրուն։
Գալենե - GALENE Խաղաղ ծովի ներեուհի – նիմփա։
Հանիմեդ - GANYMEDES *** Տրոյայի գեղեցիկ արքա, ով արևանգվել էր Զևսի կողմից և դարձել աստվածների սպասավոր (գինով գավաթ կրող)։
Գեգենեսներ - GEGENEES Միսյան վեց ձեռքանի հսկաների մի ցեղ, ով սպանվել են արգանավորդների կողմից։
Գելոս - GELUS (Gelos) Երջանկության ժպտերես աստված։
Գերաս - GERAS Ծերության խորշոմած, պառաված դայմոն (ոգի)։
Գերիոն - GERYON Երքմարմին գիգանտ, ով ուներ հեքիաթային գեղեցիկ կարմրամաշկ անասունների հոտ։ Սպանվում է Հերկուլեսի կողմից։
Գիգանտներ - GIGANTES (1) Գիգանտներ հունական դիցաբանության մեջ, որոնք մարտնչում էին աստվածների դեմ։
Գիգանտներ- GIGANTES (2), HECA- (Heka-Gigantes) Տարտարոսի և Գեայի զավակներ՝ հարյուր գիգանտներ։ Մարտնչում էին աստվածների դեմ, հետագայում նրանց կողմից էլ սպանվում էին։
Գլաուկիա - GLAUCIA (Glaukia) Նայադուհի, տրոյական Սկամանդեր գետի աստծո դուստրը։
Գլավկոս- GLAUCUS (Glaukos) Հունական ձկնորս, ով կարողանում էր կերփարափոխվել ձկան պոչով ծովային աստծո, երբ համտեսում էր կախարդական խոտը։
Գորգո- GORGO Սկզբնական Գորգոն, սպանվել էր Զևսի կողմից։ Նրա մաշկը քաշած էր Զևսի Էգիդայի վրա։
Գորգոն- GORGONS (Gorgones) Երեք հրեշավոր թևավոր դայմոններ։ Մազերի փոխարեն գլորվում էին օձերը, լայն փռված քթերով, ցցված աչքերով, ժանիքներով և երկար լեզվով հրեշներ։ Բրոնզե ճանքներով և ոսկե թևերով այդ հրեշները կարողանում էին մի հայացքով ամեն կենդանի էակին քարի վերածել։
Գորգիրե- GORGYRA Սորգետնյան նիմփա, Աքերոն համանուն ցավի գետի աստծո կինը։
Քարիսներ (Գրացիաներ)- GRACES (Kharites)*** Գեղեցկության, ուրախության և երջանկության աստվածուհիններ։
Գրայաներ- GRAEAE (Graiai) Սրանք երեքով (դևեր) միայն մի աչք ու մի ատամ ունեին։ Պերսևսը նրանց միջոցով իմանում է Գորգոնների տեղը։
Գրատիոն- GRATION Գիգանտ, սպանվել է Արտեմիսի աղեղեից։
Գրենիկոս- GRENICUS (Grenikos) Տրոյական գետ և նրա համանուն աստված։
Գրիփոններ- GRIFFINS (Grypes) Առասպելական արարածներ, որոնց առջևի մասը արծվի էր, իսկ հետևա մասը ձիու։
Գիես- GYES Երեք Հարյուրաձերք, հիսուն գլխանի Հեկատոնքեյրներից մեկը։
Գիգե- GYGE (Gygaie) Լիդիական լիճ և նրա ջրային ոգի։
Հիմնազիա -Գիմնաստիկա- GYMNASTICA (Gymnastika)*** Հորաներից մեկը, կրթության, վերապատրաստման, մարմնամարզության / վարժության առավոտյան ժամի աստվածուհի։

Դ խմբագրել

Հայերեն - Անգլերեն անվանումը Նկարագրությունը
Դակտիլներ (մատեր)- DACTYLS (Daktyloi) Կախարդական դարբնոցի աշխատողներ։ Կրետե կղզու Հռեայի ծառայողներ։
Դաերա - DAEIRA Նիմփա աստվածուհի Ելևսինյան միստերիաններում։
Դայմոնե - DAEMONAE (Daimonai) Իգական դայմոններ, կամ ոգիններ, այդ թվում նաև նիմփաններ, և տարբեր աբստրակցիաններ ու մարմնացումներ, ինչպիսիք են Հաջողությունը և Պայքարը։
Դայմոններ- DAEMONES (Daimones) Օդի, հողի, ծովի և ստորերկրյա ոգիններ։ Նրանց թվում են անձնավորումներ, օրինակ Էլպիսը ( Հույսը), բնության ոգինները, օրինակ գետերի աստվածներ և նիմփանները։
Դայմոններ, Ագաթո - DAEMONES, AGATHI (Daimones Agathoi) Բարի ոգիներ են, որոնք պաշտպանում և օրհնություն էին շնորհում մարդկությանը։
Դայմոններ Արգիրյան - DAEMONES ARGYREAN (Daimones Argyreoi) Արծաթե Դարի տղամարդիկ, որոնք անմահություն էին ստացել և դարձել ստորգետնյա ոգիներ, որոնք պատասխանատու էին հողի բերիության համար։
Դայմոններ, Կակո- DAEMONES, CACO- (Kakodaimones) Վնասակար ոգիներ էին, որոնք ազարություն էին ստացել Պանդորայի սափորից և անհանգստություն և բազում անհաջողություններ էին բերում մարդկությանը։
Դայմոններ Քրիսյան - DAEMONES CHRYSEAN (Daimones Khryseoi) Ոսկե Դարի տղամարդիկ։ Երեսուն հազար ոգիներ էին, որոնք անմահություն էին ստացել և պաշտպանում էին մարդկութունը։
Դայմոններ Խթոնիկ - DAEMONES CHTHONIAN (Daimones Khthonioi) Դժոխքի ոգիներ էին։
Դայմոններ Գեորգիկի - DAEMONES GEORGICI (Daimones Georgikoi) Գյուղատնտեսության և հողագործության ոգիները։
Դայմոններ Հալան - DAEMONES HALIAN (Daimones Halioi) Ծովի ոգիները։
Դայմոններ Նոմյան - DAEMONES NOMIAN (Daimones Nomioi) Գյուղական վայրերի, արոտավայրերի ոգիներ։
Դայմոններ Ուրանյան -+ DAEMONES URANIAN (Daimones Ouranioi) Երկնքի ոգիները։
Դայմոններ Պրոսեոս - DAEMONES PROSEOUS (Daimones Proseoos) Ռոդոս կղցու չար ոգիներ, որոնք մթության մեջ որս էին անում։
Դամասեն - DAMASEN Գիգանտ, ով սպանել էր հրեշավոր վիշապին, որը ահաբեկում էր Լիդիական թագավորությունը։
Դամիա - DAMIA Երկրի բերրիության գարնանային Հորա։
Դամնամենեոս - DAMNAMENEUS Մետաղագործ դակտիլներից մեկը։
Դամիսոս - DAMYSUS (Damysos) Ամենաարագ գիգանտը, ով մարտնչում էր աստվածների դեմ։ Քիրոնը զրկում է գիգանտին իր բացառիկ շնորհից և տալիս է այն Աքիլլեսին։
Դանաիս - DANAIS Նիմփա, Պիսայի պելոպս թագավորի սիրուի։
Դափնե - DAPHNE Նայադուհի-նիմփա, Պենեոս գետի աստծո դուստրը։ Փրկվելով Ապոլլոնի սիրուց վերածվում է դափնեծառի։
Դափնեա - DAPHNAIE Դափնենու դրիադուհինիմփա։
Դափնիս - DAPHNIS (1) Օրիադուհի-նիմփա, կապված էր Դելփյան Օռակուլի հետ։
Դափնիս - DAPHNIS (2) Հովվերգական պոեզիայի աստվածություն։
Դաուլիս - DAULIS Նայադուհի-նիմփա, ում անունով էլ կոչվում է Հունաստանի մի քաղաք։
Դեյմոս - DEIMUS (Deimos) Ահաբեկչության դայմոն, ռազմի աստծո՝ Արեսի կամ որդին էր, կամ էլ սպասավոր։
Դեինո - DEINO (1) Գրայաներից մեկը։
Դեինո - DEINO (2) Նայադուհի-նիմփա, Սպերքեոս գետի աստծո կինը (Հյուսիսային Հունաստան)։
Դեփնեոս -DEIPNEUS Սնունդ պատրաստելու դայմոն։

Աղբյուրներ խմբագրել