Հունական Մակեդոնիայի դրոշ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակեդոնիայի դրոշ

Հունական Մակեդոնիայի դրոշ (հուն․՝ Σημαία της Μακεδονίας), Հունաստանի ամենամեծ երկրամասի՝ Մակեդոնիայի ազգային դրոշը։

Մակեդոնիայի դրոշ
Տեսակերկրամասի դրոշ
ԵրկիրՀունաստան Հունաստան
Իրավասության տարածքՀունական Մակեդոնիա
Նշանվիրջինյան աստղ
Հարաբերություն3:2
Գույներկապույտ
դեղին
Պատկերված էդաշտ և Վերգինայի աստղ

Այն իրենից ներկայացնում է կապույտ ֆոնի վրա գտնվող վիրջինյան աստղ՝ ճառագայթող տասնվեց շողերով։ Այն կիրառվում է Հունաստանի Հանրապետության երեք պերիֆերիաներում (Արևելյան Մակեդոնիա, Կենտրոնական Մակեդոնիա և Արևմտյան Մակեդոնիա) և դրանց կազմի մեջ մտնող տարածաշրջանային միավորներում՝ նոմոսներում։

Այն նաև հունական մակեդոնացիների ազգային խորհրդանիշն է։ Այս դրոշն օգտագործվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների[1][2][3] ու Ավստրալիայի համամակեդոնական շարժումներում, ինչպես նաև առևտրական-տնտեսական հիմնարկություններում։

Հարավսլավիայի անկումից և Հյուսիսայն Մակեդոնիայի տարածքում Մակեդոնիայի Հանրապետության ստեղծումից հետո նույն դրոշը, որոշակի փոփոխություններով դարձել է նորաստեղծ պետության ազգային խորհրդանիշերից մեկը։ Մակեդոնիայի Հանրապետության դրոշի վրա կապույտ ֆոնը փոխարինված է կարմիրով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ամերիկայի Միացյալ Նահանգների համամակեդոնական ասոցացիա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «History of Macedonia». Պան-մակեդոնական ցանց. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Մելբուրնի և Վիկտորիայի համամակեդոնական ասոցացիա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.