Հույն-թուրքական բնակչության փոխանակություն

Այս հոդվածը հույն-թուրքական բնակչության փոխանակություն մասին է։ Տե՛ս նաև հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն

Հույն-թուրքական բնակչության փոխանակություն (հուն․՝ Ελληνοτουρκική ανταλλαγή πληθυσμών, թուրքերեն՝ Türkiye-Yunanistan nüfus mübadelesi), Հունաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի բնակչության հարկադրաբար կատարված փոխանակումը 1923 թվականին[1][2]։

Հույնն ու թուրքը վերագծում են իրենց երկրների սահմանները, 20-րդ դարի ծաղրանկար

Այն պայմանավորված էր 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմում հույների կրած պարտությամբ և Լոզանի հաշտության պայմանագրի արդյունքներից ելնելով։ Անուղղակիորեն այս իրադարձությունը կարելի է համարել Փոքրասիական աղետի վերջին էտապը (հուն․՝ Μικρασιατική καταστροφή):

Հույն-թուրքական բնակչության փոխանակությունն իրականացվել է 1923 թվականի մայիսի 1-ին՝ համաձայն Հունաստանի և Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ազգային մեծ ժողովի միջև կնքված համաձայնագրի։ Բնակչության փոխանակմանը մասնակցել է շուրջ 2 միլիոն մարդ։ Հիմնական գաղթյալները եղել են Փոքր Ասիայի և Արևելյան Թրակիայի հույները։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից կազմակերպված այս փոխանակության գլխավոր նպատակը նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող ժողովուրդների ստեղծած ազգային պետություններում միատարր բնակչության հաստատումն է։

Հույների իրավիճակն Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում խմբագրել

Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը հույների երկրի ազատագրումից հետո պլաններ ուներ վերականգնել բյուզանդական նախկին փառքը և այն վերակառուցել նորանկախ Հունաստանի շուրջը։ Վերակառուցման առաջին քայլը Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հունական հողերի ազատագրումն էր։ Տարածաշրջանում ստեղծված բարենպաստ իրավիճակը շարժառիթ հանդիսացավ Հունաստանի համար։ Պատճառը Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայի թուլացումն էր։ Մյուս կողմից Անտանտի երկրները դրդում էին հույներին պատերազմ սկսել հանուն Հունաստանի տարածքային ամբողջականության ամրապնդման։

Պատերազմի շրջականերում 1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերը ազատագրեցին հին հունական Զմյուռնիա կամ Իզմիր քաղաքը։ Թուրքիան մասնատելու քաղաքականության դեմ հանդես եկավ ազգայնամոլ թուրքական բուրժուազիան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ։ 1919 թվականին քեմալականները Էրզրումում և Սեբաստիայում հրավիրեցին, այսպես կոչված. «Իրավունքների պաշտպանության ընկերության» համագումարներ, որի ընթացքում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Մերժվեցին Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների ազատագրական, իրենց անկախությունն ու պետականությունը վերականգնելու ձգտումները։

 
 
 
Հույն գաղթականներ Սալոնիկում Մուսուլման հույներ Բալըքեսիրից գաղթած հույներ

Քեմալականները 1920 թվականի ապրիլին օգնության խնդրանքով դիմեցին խորհրդային Ռուսաստանին, որը 1920 թվականի հունիսին ճանաչեց նրանց կառավարությունը։ Անտանտի երկրները թուրքական ազգայնական շարժումը ճնշելու համար օգտագործեցին Փոքր Ասիայում գտնվող հունական զինված ուժերը։ 1920 թվականի հունիսին հունական զորքերն անցան հարձակման, միաժամանակ հունական նավատորմը մտավ Սև ծով և գրավեցին Բալըքեսիրն ու Բուրսան։ Մեկ այլ զորախումբ, մտնելով Արևելյան Թրակիա, գրավեց Ադրիանուպոլիսը։ Գնահատելով իրավիճակը՝ սուլթանի կառավարությունը 1919 թվականի օգոստոսի 10-ին ստորագրեց Սևրի հաշտության պայմանագիրը, բայց քեմալականների ստեղծած Անկարայի կառավարությունը չճանաչեց այն։

Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև եղած հակասություններից՝ քեմալականները, զենք գնելով Ֆրանսիայից և Իտալիայից, ինչպես նաև օգնություն ստանալով Խորհրդային Ռուսաստանից։ Հունաստանը պատերազմից դուրս եկավ պարտված և ստիպված եղավ տարածքներ զիջել Թուրքիային։ Թուրքիայում ապրող հույների համար ստեղծվեցին քաոսային պայմաններ։ Ծանր վիճակում էին նաև Արևելյան Թրակիայի և Փոքր Ասիայի թուրքերի վիճակը։

Նախապատերազմյան Զմյուռնիայի բնակչության 71 %-ը քրիստոնյաներ էին, ովքեր ցանկանում էին մարտնչել հանուն ազատագրության։ Թուրքական կառավարությունն անխնա կոտորած կազմակերպեց քաղաքում, ինչպես նաև այրեց այն։ Միևնույն ժամանակ բրիտանական զորքերը չէի միջամտում այս իրավիճակին։ Հունաստանի թուրքերի մեծ մասը տարհանվեց, իսկ Աթենքի հույն բնակիչները հիասթափված լքեցին հայրենիքը ու հաստատվեցին հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում։

Վիճակագրություն խմբագրել

 
Բնակչության փոխանակման համաձայնագրի հունարեն թարգմանությունը

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1919-1922 թվականներին թվով 151,892 հույներ լքել են Փոքր Ասիան՝ հակամարտության ընթացքում։ Մեծ թվով հույներ արտագաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա կամ Ավստրալիա, ուր և ձևավորվել են հունական համայնքներ։

1923 թվականի հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի արդյունքում ավելի քան 1 միլիոն 400 հազար հույն քրիստոնյաներ լքեցին Թուրքիան և վերահաստատվեցին հայրենի երկրի տարածքում։ Թվով 60,027 հույներ հաստատվել են հարևան Բուլղարիայի սևծովյան ափին։ Շուրջ 60 հազար հույներ բնակեցրել են Ռուսական կայսրության տարածքում, հիմնականում՝ Ղրիմում։

Փախստականներին ընդունելու համար Ազգերի լիգան Հունաստանի թագավորությանը հատկացրել է 150 միլիոն ֆրանկ։

Ինչ վերաբերվում է մուսուլմաններին, ըստ պաշտոնական վիճակագրության Հունաստանի Մակեդոնիա երկրամասը լքել է ավելի քան 380 հազար թուրք։ Նրանց թվում էին ռոմանամուսուլմաններ, իսլամադավան ալբանացիներ և սլավոնական մուսուլմաններ, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 3 հազար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Τσιτσελίκης, Κωνσταντίνος (2006). Η ελληνοτουρκική ανταλλαγή πληθυσμών. Οψεις μιας εθνικής σύγκρουσης. Αθηνα: Κριτική/ΚΕΜΟ.
  2. Yosef Kats (1998). Partner to Partition: the Jewish Agency's Partition Plan in the Mandate Era. Routledge, σελ. 88. ISBN 0-7146-4846-9.