Հուլիսյան հեղափոխություն (1830)

Հուլիսյան հեղափոխություն (ֆր.՝ révolution de Juillet), հեղափոխություն Ֆրանսիայում, որը գահընկեց արեց թագավոր Շառլ X-ին և տապալեց Բուրբոնների միապետությունը։ Սկսվել է հուլիսի 27-ին Փարիզում։ Անմիջական առիթ է ծառայել հուլիսի 25-ին Շառլ թագավորի՝ դեպուտատների պալատը ցրելու, ընտրական իրավունքը հողային ցենզով սահմանափակելու, մամուլի նկատմամբ հետապնդումները խստացնելու մասին հրամանների ստորագրումը։

Հուլիսյան հեղափոխություն (1830)
Մասն էԲուրբոնների վերականգնում
ՎայրՖրանսիա
Թվականհուլիսի 27, 1830-ից հուլիսի 29, 1830հուլիս 1830-ին
Էժեն Դելակրուա - «Ժողովրդին առաջնորդող ազատությունը»

Փարիզում (հուլիսի 27-ին) բռնկվեց զինված ապստամբություն։ Ապստամբները, որոնք հանդես էին գալիս ի պաշտպանություն 1814 թվականի սահմանադրական խարտիայի և ընդդեմ Պոլինյակի կառավարության, հուլիսի 29-ին գրավեցին Թյուիլրին և կառավարական այլ շենքեր։ Շառլ X հրաժարվեց գահից և անցավ Անգլիա։ Հեղափոխությունը հաղթեց։ Վերնախավն իր ձեռքը վերցրեց իշխանությունը և դեպուտատների պալատում, չնայած հանրապետականների ընդդիմությանը, որոշեց թագը հանձնել Լուի Ֆիլիպ Օռլեանցուն, ով օգոստոսի 7-ին հռչակվեց «ֆրանսիացիների թագավոր»։

Հուլիսյան հեղափոխություն մեծ միջազգային նշանակություն ունեցավ, քանի որ այն հարված հասցրեց Սրբազան դաշինքի հետադեմ համակարգին, նպաստեց ազգային-ազատագրական շարժման վերելքին Եվրոպայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 637
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիսյան հեղափոխություն (1830)» հոդվածին։