Խուլիան Կաստրո (նախարար)

ամերիկացի քաղաքական գործիչ

Խուլիան Կաստրո (անգլ.՝ Julian Castro, սեպտեմբերի 16, 1974(1974-09-16), Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարը Բարաք Օբամայի աշխատակազմում (2014-2017 թվականներ)։

Խուլիան Կաստրո
Julian Castro
Դրոշ
Դրոշ
(16-րդ) ԱՄՆ-ի բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարար
2014 թվականի հուլիսի 22 - 2017 թվականի հունվարի 20
Նախորդող Շոն Դոնովան
Հաջորդող Բեն Կարսոն
Դրոշ
Դրոշ
Սան Անտոնիոյի քաղաքապետ
2009 թվականի հունիսի 1 - 2014 թվականի հուլիսի 22
Նախորդող Ֆիլ Հարդբերգեր[en]
Հաջորդող Այվի Թեյլոր
 
Կուսակցություն՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի համալսարան
Սթենֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն Mexican Americans?
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 16, 1974(1974-09-16) (49 տարեկան)
Ծննդավայր Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Մայր Ռոզի Կաստրո
 
Կայք՝ julianforthefuture.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 16-ին, Սան Անտոնիոյում ավարտել է Թոմաս Ջեֆերսոնի անվան դպրոցը (Thomas Jefferson High School), 1996 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը, ավելի ուշ Հարվարդի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ 2001 թվականին, հաղթելով Սան Անտոնիոյի քաղաքային խորհրդի ընտրություններում, սկսեց իր քաղաքական կարիերան։ 2005 թվականին մասնակցեց Սան Անտոնիոյի քաղաքապետի ընտրություններին, բայց պարտեց Ֆիլ Հերդբերգերին, և միայն 2009 թվականին, երկրորդ փորձ ձեռնարկելով, դարձավ հարազատ քաղաքի քաղաքապետ[1]։

Սան Անտոնիոյի քաղաքային խորհրդում աշխատանքը վարձատրվող չէր, և Խուլիան Կաստրոն մինչ քաղաքապետ ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ սկսելով տրանսնացիոնալ Akin Gump Strauss Hauer & Feld ընկերությունում աշխատանից[2]։

2014 թվականի հուլիսի 28-ին, երդվելով, Խուլիան Կաստրոն դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ 16-րդ բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարը Բարաք Օբամայի գրասենյակում[3]։

Ընտանիք խմբագրել

Խուլիան Կաստրոն ունի երկորյակ եղբայր՝ Հոակին Կաստրոն[en], ում հետ միասին նա սովորել է Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում (2012 թվականին Հոակինը ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[4]): Նրանց մայրը՝ Ռոզի Կաստրոն, քաղաքական ակտիվիստ էր, մասնակցել է մեքսիկացիների քաղաքացիական իրավունքների շարժմանը ԱՄՆ-ում 1960-ական թվականներին (այսպես կոչված «չիկանոների շարժմանը», Chicano Movement), եղել է La Raza Unida կուսակցության անդամ, 1971 թվականին Սան Անտոնիոյի քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու անհաջող փորձ է կատարել[5]։ Հայրը՝ մաթեմատիկայի ուսուցիչ Ջեսի Գուսմանը (Jesse Guzman) լքել է ընտանիքը, երբ երկորյակները ութ տարեկան էին[6]։

Խուլիան Կաստրոն ամսուսնացած է Էրիկե Լիրայի հետ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Julian Castro». Tribopedia (անգլերեն). The Texas Tribune. 2014 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  2. Zev Chafets (2010 թ․ մայիսի 6). «The Post-Hispanic Hispanic Politician» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  3. «Julian Castro Sworn In As New HUD Secretary» (անգլերեն). NBC News. 2014 թ․ հուլիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  4. Emily Ramshaw (2013 թ․ մարտի 2). «The Twin in the Background Takes Center Stage» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  5. J. J. McGrath (2015 թ․ հունվարի 23). «The Power of Two: Inside the Rise of the Castro Brothers» (անգլերեն). The Atlantic. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  6. Jacob Weisberg (2013 թ․ մարտի 1). «Pair of Aces: Rising Democratic Stars Julián and Joaquin Castro» (անգլերեն). Vogue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  7. «Julian and Joaquin Castro: Rising stars have Democrats seeing double» (անգլերեն). The Washington Post. 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիան Կաստրո (նախարար)» հոդվածին։