Հուլավու, Հուլաղու (մոնղ.՝ Хүлэгү/ᠬᠦᠯᠡᠭᠦ; պարս.՝ هولاکو خان, Hulâgu xân; արաբերեն։ هولاكو خان/ هَلَاوُن‎, մոտ 1217 - փետրվարի 8, 1265, Մարաղա, Արևելյան Ադրբեջան, Իրան), Մերձավոր և Միջին Արևելքում մոնղոլական պետության (իլխանության) և Հուլավյան դինաստիայի հիմնադիրը (1256)։ Մոնղոլական մեծ խան Չինգիզ խանի թոռը։ 1256 թ.-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257 թ.-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ երկրներ ու հիմնել պետություն։ Ձևականորեն ճանաչել է մոնղոլական կենտրոնական պետության մեծ խանի գերակայությունը, նրանից ստացել իլխանի (ժողովրդի պետ) տիտղոսը։ Հայաստանի Բագրևանդ գավառում (Բագավանից հարավ) հիմնել է աթոռանիստ։ 1258 թ.-ին գրավել է Բաղդադը և վերացրել Աբբասյան խալիֆայությունը, արշավել է Ասորիք, Եգիպտոս, պատերազմել Ոսկե հորդայի դեմ։ Հուլավուի արշավանքներին մասնակցել են նաև Մեծ Հայքի իշխանները՝ Շահնշահ Զաքարյանի որդի Զաքարե Զաքարյանը, Պռոշ Խաղբակյանը, Սևադա Խաչենցին և ուրիշներ։ Հուլավուի հետ դաշնակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա։

Հուլավու
մոնղ.՝ ᠬᠦᠯᠡᠭᠦ Хүлэгү և պարս.՝ هولاكو
Դիմանկար
Ծնվել էմոտ 1217
Մահացել էփետրվարի 8, 1265
Մահվան վայրՄարաղա, Արևելյան Ադրբեջան, Իրան
ԳերեզմանShahi Island և Ուրմիա լիճ
ՔաղաքացիությունՅուան[1] և  Մոնղոլական կայսրություն
ԿրոնՆեստորականություն և բուդդայականություն
Մասնագիտությունխան
ԱմուսինDoquz Khatun?, Guyuk Khatun?, Öljei Khatun? և Qutui Khatun?
Ծնողներհայր՝ Թոլույ խան[1], մայր՝ Sorghaghtani Beki?
Զբաղեցրած պաշտոններխան
ԵրեխաներԱբաղա խան[2][1], Tekuder?[1], Möngke Temür?, Qonqurtai?, Jumghur?, Yoshmut?, Bulgan Aga? և Jamai Khatun?
 Hulagu Khan Վիքիպահեստում

Հուլավուի օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան երկրների դրությունը վատթարացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 636