Հուդայի ավետարան, հին քրիստոնեական ապոկրիֆ ձեռագիր[1], պապիրուսի վրա ղպտիերեն լեզվով գրված Չակոսի Կոդեքսի մի մասը, հայտնաբերված 1978 թվականին, Եգիպտոսում[2], որը ռադիոածխածնային հետազոտության արդյունքով թվագրվում է 220-340-ական թվականներով[3][4]։ Ժամանակակից թարգմանությունը առաջին անգամ հրապարակվել է 2006 թվականին։ Ձեռագիրը մի շարք գնոստիկական պարականոն (անկանոն) ավետարանների շարքերում է սահմանվել։ Բնագրում Հուդա Իսկարիովտացին ներկայացվում է, որպես միակ աշակերտ, որի առաջ Հիսուս Քրիստոսը բացել է Երկնային արքայության բոլոր գաղտնիքները և նրան սովորեցրել տիեզերագիտություն։

Հուդայի ավետարանի առաջին էջը, Չակոսի Կոդեքս

Հայտնաբերված բնագիրը՝ ելնելով տեքստային փորձաքննությունից ու բարբառային առանձնահատկություններին առնչվող և փոխառնված հունական բառերից, հնարավոր է, որ 130-170 թվականներով թվագրվող հին հունարեն բնօրինակի ղպտիերեն թարգմանությունն է[5]։ Հայտնի չէ[6], թե արդյոք այս ձեռագիրը վերաբերում է նույն անունով բնագրերին, որոնք գնոստիցիզմի դեմ պայքարում քննադատվել են ուղղափառ քրիստոնեության ներկայացուցիչների՝ Հիրենեոս Լիոնացու և Եպիփան Կիպրացու կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gospel of Judas, Encyclopaedia Britannica
  2. Վլադիմիր Աբարինով Рукопись, найденная в Египте//Совершенно секретно № 6/205 от 06/2006
  3. Favorite, Crowd (2006 թ․ ապրիլի 6). «Ancient Text Titled 'Gospel Of Judas" Is Authenticated, Translated». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  4. Lori Stiles UA Radiocarbon Dates Help Verify Coptic Gospel of Judas is Genuine//The University of Arizona News Science & Technology, 30 March 2006.
  5. Schneemelcher, Wilhelm; Wilson, Robert McLachlan, eds. (2005). New Testament Apocrypha. Vol. 1. Westminster John Knox Press. էջ 387. ISBN 9780664227210.
  6. Witherington, Ben III (2006). What Have They Done with Jesus?: Beyond Strange Theories and Bad History—Why We Can Trust the Bible. San Francisco: Harper Collins. էջեր 8. ISBN 978-0061120015.

Գրականություն խմբագրել

  • Робинсон Дж. М. Тайна истинного Евангелия от Иуды. Манускрипт, способный перевернуть мир / пер. с англ. Н. Скоробогатова. — Харьков: Книжный клуб Семейного досуга, 2007. — 272 с. — 20 000 экз.
  • Хосроев А. Л. Другое благовестие: «Евангелие Иуды»: Исследование, перевод и комментарий. — СПб.: Нестор-История, 2014. — 140 с. — ISBN 978-5-4469-0258-3
  • L’Évangile de Judas, Traduction intégrale et commentaires des professeurs (Ֆրանսերեն), (անգլերեն) et (Գերմաներեն). — Flammarion, 2006. — 224 с. — ISBN 2-082105-80-6
  • Rodolphe Kasser, Marvin Meyer, Gregor Wurst, Bart D. Ehrman The Gospel of Judas: critical edition. — National Geographic, 2006. — 189 с. — ISBN 1426200420
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդայի ավետարան» հոդվածին։